Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ

Ներքաղաքական

Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով,  5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ: 

Զարմանալու բան չկա, որովհետև նման հայտարարության հեղինակները, դատավճիռ ստանալու փոխարեն` շարունակում են պատերազմող ժողովրդի գրպանից առնվազն պարգևավճարներ թռցնել: 

Հետո էլ ասում ենք ինչու՞ եղավ հայոց ցեղասպանությունը, ինչու՞ կորցրեցինք անկախ պետականությունը, ինչու՞ էին մեր տարածքները մասնատվում և բաժանվում հարևան տերությունների միջև, ինչու՞ են միշտ օտարները որոշել մեր ճակատագիրը, ինչու՞ ենք սփռվել ամբողջ աշխարհով և այլ նմանատիպ տխուր ինչուներ:

Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը պատիվ, հեղինակություն, քաղաքական կամք, ազգային շահ, անվտանգություն, զարգացում և խաղաղություն ունեցել է միայն 1994-2018 թվականներին:

Եկել է քննադատված ու զրպարտված ՆԱԽԿԻՆՆԵՐ-ի կառավարման տարիներին երանի տալու և նրանց ստեղծած  հանրապետությունը վերադարձնելու ժամանակը` անցյալի սխալների և թերությունների շտկումներով:

Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին: Սակայն նույնիսկ ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ աշխարհն ունի: Ոչ առաջինն ենք, ոչ էլ` վերջինը:

Հույսի, հավատի, սիրո և միասնության ժամանակներ են գալիս: Ռևանշն անխուսափելի է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ