Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 16 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

Սպորտ

Հայաստանի Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին մարզումներն է անցկացնում։ Վազգեն Բադալյանի թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որն այս տարի ընդունելու է խորվաթական Պորել քաղաքը։ ԵԱ-ն, ընթանալու է մի քանի օր անց ապրիլի 2-15-ը։ Տղամարդկանց պայքարում մեր երկիրը կունենա 13 ներկայացուցիչ։ Նրանք են Լևոն Վարդանյանը 48 կգ, Դավիթ Սաֆարյանը 51 կգ, Արթուր Ավետիքյանը 54 կգ, Էրիկ Առստամյանը 57 կգ, Անդրանիկ Մարտիրոսյանը 60 կգ, Ռաֆայել Ներսիսյանը 63,5 կգ, Արգիշտի Հակոբյանը 67 կգ, Մարատ Միքայելյանը 71 կգ, Ալբերտ Հարությունյանը 75 կգ, Արմեն Պողոսյանը 80 կգ, Նորայր Հակոբյանը 86 կգ, Դավիթ Սիմոնյանը 92 կգ և Միսակ Ստեփանյանը +92 կգ։ Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, մինչև 16 տարեկանների Աշխարհի չեմպիոն ԱԼԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց. «Այժմ գտնվում ենք Օլիմպավանում, վերջին մարզումներն ենք անցկացնում և շուտով կմեկնենք մասնակցելու երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։ Տրամադրված եմ միայն մարտական ոգով ու պիտի պայքարեմ, որ կարողանամ նվաճել ոսկե մեդալ։

Այս տարի մասնակցել եմ նաև Հայաստանի առաջնությանը և հաղթել»։ Նշենք, որ կանանց պայքարում ներկայացված են Հեղինե Պետրոսյանը 48 կգ, Լյուսի Ավետիսյանը 54 կգ և Լիլիթ Ասատրյանը 60 կգ։ Սպասենք մեր կաշվե ձեռնոցի մարտիկների հաղթական մրցելույթներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ