Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Մենակ թողնել տավուշցիներին` ուղղակի դավաճանություն է. Նաիրա Զոհրաբյան

Թեմա

«Անվ­տան­գութ­յուն եւ ժո­ղովր­դա­վա­րութ­յուն» ՀԿ նա­խա­գահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնա­հատ­մամբ` ­Տա­վու­շում պա­տե­րազմ է հա­սու­նա­նում:

— ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը Ոս­կե­պար, ­Բա­ղա­նիս, ­Կի­րանց գյու­ղեր գնաց` մարդ­կանց ա­սե­լու, որ կա՛մ խե­լոք կհա­մա­ձայ­նեք հանձ­նել այդ տա­րածք­նե­րը՝ բնա­կա­վայ­րե­րը, գյու­ղե­րը, ո­րոնք ­Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան գո­տին են, կա՛մ շա­բաթ­վա վեր­ջում Ադր­բե­ջա­նը պա­տե­րազմ է սկսե­լու: ­Հայ­տա­րա­րեց, որ ­Թուր­քիան էլ հար­ձակ­վե­լու է Ար­մա­վի­րից: Այ­սինքն, ըստ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի, 48 ժամ­վա ըն­թաց­քում ե­թե մենք չհանձ­նենք ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան սու­վե­րեն տա­րած­քից այդ բնա­կա­վայ­րե­րը, Ադր­բե­ջա­նը սկսե­լու է պա­տե­րազմ: ­Դուք պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մեզ պա­տե­րազ­մով սպառ­նում է ոչ թե Ա­լիե­ւը կամ Էր­դո­ղա­նը, այլ` ՀՀ դե յու­րե ղե­կա­վար ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը: ­Վաղն էլ ա­սե­լու է` Ի­ջե­ւա­նը պի­տի տանք, ո­րով­հե­տեւ վտան­գի տակ է Ե­րե­ւա­նը, Ա­լա­վեր­դին պի­տի տանք, ­Նո­յեմ­բեր­յա­նը, ­Վա­նա­ձո­րը… Ես տեղ­յակ եմ, որ հի­մա ­Բա­ղա­նի­սում, Ոս­կե­պա­րում, ­Կի­րան­ցում ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներ են ձե­ւա­վոր­վում: ­Սե­փա­կան հայ­րե­նի­քը, սահ­մա­նը, հո­ղը մար­դիկ պաշտ­պա­նում են ի­րա­կա­նում ­Նի­կո­լից, ո­րով­հե­տեւ պաշտ­պա­նել Ա­լիե­ւից, նշա­նա­կում է պաշտ­պա­նել նույն ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նից, որն ա­սում է՝ մենք բա­նակ չու­նենք: Այս­պի­սի բան աշ­խար­հում չկա, որ երկ­րի ղե­կա­վարն ա­սի` ես բա­նա­կին ար­գե­լել եմ պաշտ­պա­նել մեր հայ­րե­նի­քը: Իսկ հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու ֆունկ­ցիան ի­րենց վրա վերց­նեն ­Տա­վու­շի բնա­կիչ­նե­րը: Այն­պես որ, հի­մա մե­նակ թող­նել տա­վուշ­ցի­նե­րին` ուղ­ղա­կի դա­վա­ճա­նութ­յուն է: ­Հա­յաս­տա­նից ա­մեն մի տա­րածք հանձն­վե­լով՝ հանձն­վում է մեզ­նից յու­րա­քանչ­յու­րի տու­նը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ