Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

ՆԳ նախարարը մնաց պատգամավորի հարցի տակ

Թեմա

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ թեժ բանավեճ ծավալվեց: Մասնավորապես` «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին` «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմամբ` ձերբակալություն իրականացնելու վերաբերյալ։

«Համեմատում եմ, թե ինչպես էին ձերբակալել այն մարդասպանին, որը 17 տարեկան տղայի կյանք էր խլել եւ փախել Սիսիան։ Հայտնի անձնավորության ասած՝ կուլտուրական, օրենքի սահմաններում ուղեկցում էին։ Ինչո՞ւ, ինչ-որ մեկը պարտադրե՞լ էր, որ այդ կադրերը ստանաք, եւ ի՞նչ խնդիր եք լուծում։ Դուք տվյալներ եք ասում, որ ոստիկանության հեղինակությունն աճել է, բայց այդ գործողություններով հաստատ ոստիկանության հեղինակությունը չի աճի։ Լրագրողի կամ բլոգերի գլուխը գետնին խփելով կամ ահասարսուռ տեսարաններով ձերբակալում եք»,- ասաց Գեղամ Նազարյանը, որի հարցին այդպես էլ չկարողացավ պատասխանել ՆԳ նախարարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ