Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 31-ին Հայաստանն ազատ չէ, քանի դեռ... Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորանքը. Տեսանյութ 2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, շտապե՛ք. Վարդան Նահապետյան Տոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում «Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը Սկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս Համաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին

Մենք Մոսկվային նախազգուշացրել էինք. Պետդեպը՝ Crocus City Hall-ում կատարվածի մասին

Միջազգային

Մարտի սկզբին մենք նախազգուշացրել ենք Ռուսաստանի կառավարությանը Մոսկվայում ծրագրված ահաբեկչական հարձակման մասին, որը հատկապես կարող է թիրախավորել խոշոր հավաքները, ներառյալ համերգները: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք նրանց փոխանցել ենք այդ մասնավոր նախազգուշացումը, որը համահունչ է մեր պարտականությունին՝ զգուշացնելու այն դեպքում, երբ մենք ունենք, տեսնում ենք կամ հավաքում ենք ահաբեկչական հարձակումների կամ հնարավոր ահաբեկչությունների մասին հետախուզական տվյալներ»,- ասել է Միլլերը:

Միևնույն ժամանակ խոսնակը չի բացահայտել կոնկրետ ուղիները, որոնցով իրենք տեղեկությունը փոխանցել են ռուսական կողմին։

Վերջինս հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ Պետդեպն Իրանին նախազգուշացրել էր երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հավանական ահաբեկչության մասին, ինչ հետագայում իրականություն դարձավ:

Միլլերը նաև հավելել է, որ Ուկրաինան ներգրավված չէ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 31-ինՀայաստանն ազատ չէ, քանի դեռ... Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորանքը. Տեսանյութ2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանիցՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումՈվքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, շտապե՛ք. Վարդան ՆահապետյանՏոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում«Սեւան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալըՍկանդալ՝ Ծովագյուղում․ «Սևան» ազգային պարկի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միսՀամաշխարհային մակարդակի սենսացիա Հայաստանում. Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոունՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ ՍարգսյանինԱրդարներին կարող են փակել, բայց երբեք՝ կոտրելԱպրել օրենքով, մտածել ազատ, երբեք չհաշտվել անարդարության դեմ. Հայտնի փաստաբանի ամանորյա ուղերձըՀրաշքը մոտ է. Վահագ Ռաշը հանդես է եկել որդու հետ զուգերգովՄեր ազգային ողբերգությունների աղբյուրը` բոլոր ժամանակներում այդ չարաբաստիկ իշխանություն կոչված կռվանն ու նրա համար պայքարն է եղել...Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում. ԱբրահամյանՏարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները, ես հաշվում եմ չհանձնվածը. Մետաքսե ՀակոբյանՕրական մեկ դիետիկ կոլան 38%-ով մեծացնում է շաքարախտի առաջացման ռիսկըԹրամփի վարչակազմը դեմ է Ուկրաինայում հանրաքվեին. Ուկրաինական աղբյուրՄեղր, չիր եւ ընկույզՀայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված