Կրեմլը հույս ունի, որ կանցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարդ շրջանը
ՄիջազգայինԿրեմլը հույս ունի, որ կանցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարդ շրջանը։ ՌԴ նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Երևանում կգերիշխի Մոսկվայի հետ զարգացումը շարունակելու փոխադարձ քաղաքական կամքը.
«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա ավելին է, քան եղբայրությունը, քանի որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»,- ասել է Պեսկովը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
