Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Դիվանագիտական սկանդալ՝ ՀՖՖ-ի «թեթեւ ձեռքով»

Թեմա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին եւ պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երեւանում հյուրընկալեց Կոսովոյին: Իհարկե, ընկերական ասվածը, թերեւս այս դեպքում խիստ հարաբերական է ասված: Առաջին խաղակեսն ընթացավ առանց ինտրիգների՝ թեպետ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Կոսովոն՝ ի դեմս Միլոտ Ռաշիցանի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ: Իսկ վերադարձան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկին պակաս դրոշով: Այն, որ ֆուտբոլիստները հմտորեն թաքցրել էին շապիկի վրայի դրոշը, «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց քառօրյա եւ 44- օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ, ում աչքից չէր վրիպել այն, ինչը կարող է պատճառ դառնալ հերթական դիվանագիտական սկանդալի:

Պարզվում է՝ միայն 45 րոպե խաղից հետո, երեւի թե, ազգային հավաքականը գցել-բռնել է, որ Եռագույնի կողքին՝ Կոսովոյի պետական դրոշը կրելով, վիրավորում են իրենց իսկ դարպասապահին: Չէ որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչն ազգությամբ սերբ է: Իսկ Կոսովոն խլել են Սերբիայից, ինչպես Արցախը՝ Հայաստանից:

Ինչեւէ, նշենք, որ Հայաստան-Կոսովո խաղն ավարտվել է՝ 0:1: Իսկ թե ինչ տպավորություններով են հեռացել Կոսովոյի երկրպագուները Հայաստանից, կարելի է միայն պատկերացնել եւ հուսալ, որ ըմբռնումով կմոտենան տեղի ունեցածին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ