Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի․ Գագիկ Մելքոնյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի: Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ մենք պետք է մեր սահմանը գծենք Ադրբեջանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 տարածքները Ադրբեջանին թողնելու մասին:

«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է: Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է: Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն:

Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետեւ ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում:

Հիմա էլ Երեւանից դուք են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք: Բայց, որ էնտեղ կռիվ եղավ Երեւանից ոչ ոք չի գնալու էնտեղ: Դրա համար ոսկեպարցին պետք է իմանա, որ կա պետություն, կա բանակ, կան պետական շահեր, պետք է լինի պետական սահման, որ էլ կյանքում չխախտվի ոչ այս կողմից, ոչ այն կողմից»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Սահմանազատման հասնելուն էլ շատ գործընթացներ կան: այնպես չէ, որ վաղը եկան, ասելու են՝ սա է գծերը, գնացեք: Մենք այնտեղ կոմունիկացիաներ ունենք, որ անցնցում են այդ տարածքներով: Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ