Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Միջազգային հանրությունը մի ձեռքով մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, մյուս ձեռքով ասում` շարունակիր. Հաջիյան

Թեմա

Ազատության հրապարակում կայացած արցախցիների առաջին հանրահավաքին ներկա էր նաեւ արցախցի որդեկորույս հայր, կրկնակի տեղահանված ՄԻՔԱՅԵԼ ՀԱՋԻՅԱՆԸ։ Ըստ նրա` միջազգային հանրությունը պետք է ի վերջո ուշքի գա, հասկանա այն` ինչ տեղի է ունեցել Արցախի հայության հանդեպ, որովհետեւ մի օր էլ ուղտն իր դռանն է չոքելու:

— Միջազգային հանրությունը մի ձեռքով մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս, թե` շարունակիր։ Մեր հանրահավաքը եւս մեկ պահանջ պետք է ներկայացնի միջազգային հանրությանը։ Պետք է Ադրբեջանի իրականացրած գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակվեն որպես ցեղասպանություն, որպես հանցագործության մարդկության դեմ։ Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն` սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախի` հատկապես ծայրամասային բնակավայրերում։ Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ