Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Դատարանը մերժեց «ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ» գործով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վարչության պետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը

Իրավական

LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանի 27.03.2024թ. որոշմամբ ամբողջությամբ մերժվել է (ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տ.Դավթյան), Տ.Մ.-ն շուտով կլինի ազատության մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու անհրաժեշտության և հիմքերի բացակայությունը:

 

Նշված գործով մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը արդեն առիթ ունեցել են խոսելու, բայց Տ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ «փաստաբանական հետաքննություն» էր իրականացվել, որի շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք ամբողջությամբ ապացուցում են Տ.Մ.-ի անմեղությունը: Այդ ապացույցների մի մասը ներկայացվել, իսկ մնացյալը առաջիկայում կներկայացվի նախաքննական մարմնին: Հուսով ենք իրավապահ մարմինները կգտնեն իրենց մեջ խիզախություն, կհռչակեն Տ.Մ-ի անմեղությունը և կվերացնեն նրա իրավունքների սահմանափակումները

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ