Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ազգային առաջընթացի անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը ազատ արձակվեցին

Ներքաղաքական

Ազգային առաջընթաց» կուսակցության և Երևանի Ավագանու համանուն խմբակցության անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանն, ովքեր երեկ ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի մատնությամբ այն բանի համար, որ փորձել են խոչընդոտել քաղաքի կենտրոնում ծառերի հատումը, արդեն ազատության մեջ են:

Այս առնչությամբ Հայկ Գրիգորյանը գրել է. «Ինչպես գիտեք` Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա հարձակվել էին Կանաչապատում ՀՈԱԿ֊ի մի շարք աշխատակիցներ` իրենց ղեկավար Բեգոյան Արմենի գլխավորությամբ։ Այս անձը հաղորդում էր ներկայացրել իմ ու Ռոբերտի դեմ` խուլիգանություն կատարելու կեղծ մեղադրանքով։ Այս մարդուն պետք է հեռացնեն իր պաշըոնից մի շարք պատճառներով`

1. Նա դրսևորել է պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ, այդ թվում` հրահրել է հարձակում Ավագանու անդամների վրա։

2. Նա չի գիտակցում ու չի հասկանում, թե ինչ է Ավագանու ինստիտուտը, ինչ է Քաղաքապետարանը և ինչ է հանրային ծառայությունը։

3. Նա բացարձակապես չի տիրապետում իր համակարգման ոլորտի գործառույթներին՝ թե որպես մասնագետ, թե որպես մենեջեր։ Իսկ եթե պաշտոնյան ոչ մենեջեր է և ոչ էլ ոլորտի մասնագետ, նա վերածվում է պատուհասի տվյալ ոլորտի համար, դառնում է թայֆայաբազ խուլիգան և դիմում է ամեն տեսակի քայլերի, այդ թվում` կեղծ մատնության։

Մի մարդ, ով իրեն հարցադրումներ անողին ասի` մի խանգարեք աշխատենք, չի կարող լինել հանրային։ Մի մարդ, ով իրեն ուղղված քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը և Ավագանու անդամի կողմից պաշտոնական լիազորությունների իրականացումը համարում է իր գործին խոչընդոտ պետք է վռնդվի հանրային ծառայությունից։ Եթե տվյալ անձին չհեռացնեն հիմա, ապա նա միևնույն է հեռանալու է մի փոքր ուշ` իր հետ տանելով իր վերադասներին։ Որոշումը ձերն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն և Երևանի քաղաքապետ»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ