Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Մենք ձեզ հետ ենք. «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը՝ ծաղիկներ խոնարհեցրեց ՌԴ դեսպանատան դիմաց

Թեմա

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները, համախոհները՝ շարժման համակարգող ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ծաղիկներ խոնարհեցրեցին՝ ի հիշատակ «Կրոկուս սիթի հոլի»-ի համերգասրահում տեղի ունեցած  ահաբեկչության զոհերի:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես ասված էր. «Շարժումն իր խորին ցավակցությունն է հայտնում Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, «Կրոկուս սիթի հոլ»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի եւ վիրավորների ընտանիքներին։ Ուժ եւ համբերություն ենք մաղթում այս ոճրագործության զոհերի հարազատներին: Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչությունը եւ վստահություն հայտնում, որ բոլոր մեղավորները եւ նրանց հետեւում կանգնած հաճախորդները անխնա կպատժվեն։ Մենք ռուս ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ միասնություն՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք ձեզ հետ ենք, եղբայրներ եւ քույրեր»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ