Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Եվրաերազներով հանդերձ` նիկոլի համար իրավիճակը ցուկցվանգային է

Միջազգային

­Նի­կոլն իր վեր­ջին ա­սու­լի­սից սկսած, ինչ-որ տրա­ֆա­րետ է ձեռքն ա­ռել ու ա­մե­նուր քա­րո­զում է, թե սա է Հա­յաս­տա­նը: Բայց թե ի­րա­կա­նում որն է Հա­յաս­տա­նի՝ մաս­նա­վո­րա­պես եւ ցան­կա­ցած այլ պե­տութ­յան պաշ­տո­նա­կան տա­րած­քը, այդ երկ­րի ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած ան­ձը չէ, որ պետք է ա­սի:

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

Ա­մեն մի պե­տութ­յան ի­րա­կան, փաս­տա­ցի, այդ պե­տութ­յան բա­նա­կի կող­մից պաշտ­պա­նութ­յան են­թա­կա տա­րած­քը հաս­տատ­վում է տվյալ պե­տութ­յան գոր­ծող օ­րենսդ­րութ­յամբ: Ո­րոշ դեպ­քե­րում, ի­հար­կե, դա կա­րող է հա­կա­սել հա­րե­ւան (կամ նույ­նիսկ ոչ հա­րե­ւան) պե­տութ­յան տա­րած­քի հետ, որն էլ նրա օ­րենք­նե­րով է սահ­ման­ված: Այդ հա­կա­սությ­ուն­նե­րը լու­ծե­լու տար­բեր ե­ղա­նակ­ներ կան, բա­նակ­ցա­յին, ռազ­մա­կան եւ այլն: Բայց ան­գամ նման հա­կա­սութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում կոնկ­րետ պե­տութ­յան ղե­կա­վա­րը չի կա­րող ա­սել, թե այ, սա է մեր տա­րած­քը, քա­նի դեռ դրանք այդ պե­տութ­յան օ­րենսդ­րա­կան ըն­թա­ցա­կար­գե­րով չեն ան­ցել:

Եվ ա­հա, Նի­կո­լի ցու­ցադ­րած տրա­ֆա­րե­տի պա­րա­գա­յում ու­նենք մեկ պար­զա­գույն հարց՝ արդ­յոք դա հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է մեր գոր­ծող օ­րենք­նե­րով սահ­ման­ված այն տի­րույ­թին, ո­րը կոչ­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն: Ե­թե հա­մա­պա­տաս­խա­նում է, Նի­կո­լը պար­տա­վոր է նաեւ իր տրա­ֆա­րե­տին կից ներ­կա­յաց­նել՝ այ, այս-այս գոր­ծող օ­րենք­նե­րով է, որ սա է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ի­րա­կան պատ­կե­րը: Եվ այս­տեղ մեկ հե­տաքր­քիր դե­տալ. ՀՀ պաշ­տո­նա­կան վիի­ճա­կագ­րութ­յան եւ ՀՀ ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի կո­մի­տեի «Գեո­դե­զիա­յի եւ քար­տե­զագր­ման կենտ­րո­ն» ՊՈԱԿ-ի կող­մից ներ­կա­յաց­ված քար­տեզ­ներ գտանք. դրան­ցում էլ ո­րե­ւէ անկ­լավ չկա: Անկ­լավ չկա նաեւ այն քար­տեզ­նե­րի վրա, ո­րոն­ցով նի­կոլ­յան թե­ւը քար­տեզ­նե­րով ներ­կա­յաց­նում է «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­ված հե­քիա­թը: Ու ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ Նի­կո­լի ներ­կա­յաց­րած տրա­ֆա­րե­տի վրա ո­րե­ւէ անկ­լավ չենք տես­նում:

­Նա­խօ­րեին ԱԺ-ում էլի մեծ կռիվ էր: Ու հե­տաքր­քիրն այն է, որ Նի­կո­լը նաեւ այս դեպ­քում ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում չբե­րեց, թե ի­րա­կա­նում ՀՀ այս պա­հին գործ­ող օ­րենք­նե­րով որն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը: Հիմ­նա­կան բա­ցատ­րութ­յու­նը եվ­րո­պա­կան հար­թակ­նե­րում ար­ված հայտ­նի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն­ներն են, այդ թվում՝ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը: Բայց նախ, այդ հռչա­կա­գի­րը Հա­յաս­տա­նի հա­մար չու­նի միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի կար­գա­վի­ճակ, ու­նե­նար էլ, այս դեպ­քում գե­րիշ­խո­ղը հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յունն է: Ինչ վե­րա­բե­րում է հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, ա­պա դա ըն­դա­մե­նը Նի­կո­լի անձ­նա­կան, մի­գու­ցե՝ պաշ­տո­նա­կան մո­տե­ցումն է: Բայց դա եւս կապ չու­նի Հա­յաս­տա­նի օ­րենսդ­րութ­յան հետ: Ա­վե­լին, ե­թե ի­րոք հաս­տատ­վի, որ հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենսդ­րութ­յու­նը ո­րե­ւէ անկ­լավ չի սահ­մա­նում, իսկ Նի­կո­լը խո­սում է այդ մա­սին, ա­պա դա ար­դեն բա­ցա­հայտ ա­պօ­րի­նութ­յուն է, ան­կախ այն բա­նից, թե խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի քար­տեզ­ներն ինչ են սահ­մա­նում:

­Չէ, մի­գու­ցե ի­րոք պետք է անկ­լավ­նե­րը տալ, բայց այդ մա­սին չէ խոս­քը: Այլ նրա, որ ե­թե ան­գամ պետք է տալ, ա­պա դա կա­րող է լի­նել միայն հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յու­նում հա­մա­պա­տաս­խան փո­փո­խութ­յուն­նե­րից հե­տո, եւ դրա տակ պետք է հստակ հիմ­նա­վո­րում­ներ դրվեն: Ընդ ո­րում, այդ դեպ­քում Հա­յաս­տանն էլ պետք է զու­գա­հե­ռա­բար ստա­նա այն, ինչն ի­րենն է: Մինչ­դեռ Նի­կո­լը նույն ԱԺ նիս­տում այդ­պես էլ չբե­րեց ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում, որ հա­մար­ժեք փո­խա­նակ­ման մա­սին է խոս­քը եւ նույ­նիսկ, որ այս անկ­լավ կոչ­ված­նե­րը տա­լու դեպ­քում այ­լեւս չի խո­սի պա­տե­րազ­մա­կան սպառ­նա­լի­քի եւ Ադր­բե­ջա­նի հետ ան­լու­ծե­լի հար­ցե­րի մա­սին:

­Բայց ու­նենք այլ ի­րո­ղութ­յուն. Նի­կո­լը, որ ան­գամ սե­փա­կան թի­մում փաս­տաթղ­թա­յին տես­քի չի բե­րել հար­ցը, թե ի­րա­կա­նում որն է Հա­յաս­տա­նի տա­րածք աս­վա­ծը, ու դրա մա­սով պա­հանջ­ներ է ներ­կա­յաց­նում ՀԱՊԿ-ին, ակն­հայ­տ միանձն­յա եւ, մեղմ ա­սած, խիստ կաս­կա­ծե­լի օ­րի­նա­կա­նութ­յամբ շարժ­վում է մի ուղ­ղութ­յամբ, ո­րը մատ­նանշ­վել է Ա­րեւ­մուտ­քի կող­մից: Կրկ­նենք, այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնց իբր հիմ­նա­վո­րում է նա ներ­կա­յաց­նում, ար­վել է ա­րեւմտ­յան հար­թա­կում, ա­րեւմտ­յան պար­տադ­րան­քով: Այ­սինքն, երբ այս պա­հին կանգ­նած ենք հա­յաս­տան­յան հեր­թա­կան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ու­ղի­նե­րը հանձ­նե­լու շե­մին, ա­պա դա այդ ա­րեւմտ­յան ծրագ­րի արդ­յունքն է, ինչ­քան էլ որ փոր­ձեն դա «ռուս­նե­րի ջե­բը» գցել:

ՆՈՐԻՑ ԴԵՊԻ ԲՐՅՈՒՍԵԼ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի ա­վե­լի ու ա­վե­լի մեծ զանգ­ված­ներ են պարզ հաս­կա­նում, թե ինչ հե­տե­ւանք­նե­րի է տա­նե­լու Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տա­նին թշնա­մաց­նե­լու գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի ար­դեն ան­թա­քույց կուր­սը, գոր­ծի է դրվել նաեւ հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մետ­նե­րի ոհ­մա­կը, ո­րի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մինչ այս պա­հում էին «օ­պո­զի­ցիոն դիր­քե­րում»՝ վստա­հութ­յան պա­շար հա­վա­քե­լու հա­մար: Հաս­կա­նա­լի է, որ նրանք այս օ­րե­րին լծված են ա­ռաջ տա­նել ռուս-ադր­բե­ջա­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թե­ման՝ են­թա­տեքս­տով քա­րո­զե­լու հա­մար, թե միակ «փրկիչն Ա­րեւ­մուտքն է», այս վի­ճա­կի հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յան նույն բա­ժինն ու­նեն, ինչ­պես նի­կոլ­յան խուն­տա­յի ցան­կա­ցած ներ­կա­յա­ցու­ցիչ: Եվ դա կա­րե­լի է հաս­կա­նալ. նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն անց­նում են հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ բա­ցա­հայտ քայ­լե­րի, դա շա­րու­նա­կում է սրել Ա­լիե­ւի ա­խոր­ժա­կը, եւ մեծ հարց է, թե այս ա­մե­նի հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ներ­հա­յաս­տան­յան ինչ ի­րո­ղութ­յուն­նե­րի կբե­րեն:

Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին խորհր­դա­րա­նա­կան ար­հես­տա­կան աղ­մու­կին զու­գա­հեռ իշ­խող խուն­տան հեր­թա­կան ա­րեւմ­տա­մո­լա­կան քայ­լին գնաց՝ վա­վե­րաց­նե­լով «եվ­րոշ­պիոն­նե­րին» կար­գա­վի­ճակ շնոր­հե­լով: Հեր­թա­կան աբ­սուր­դը. մի կող­մից Նի­կո­լը խո­սում է այ­սօր-վա­ղը նոր պա­տե­րազմ տրա­մա­բա­նութ­յամբ՝ դրա­նով հաս­տա­տե­լով, որ այդ եվ­րա­դի­տորդ կոչ­ված­նե­րը Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մար ու­նեն ու­ղիղ զրո ար­ժեք: Ու մյուս կող­մից, նրանց ինչ-որ կար­գա­վի­ճա՞կ են տա­լիս. ու հի­մա ո­րե­ւէ կաս­կած կա­րո՞ղ է լի­նել, որ խոս­քը դրսից ե­կած սո­վո­րա­կան հրա­ման­նե­րի մա­սին չէ:

­Սա­կայն այս հարցն ընդ­հան­րա­կան է: Այ­սինքն, մի կող­մից, Տա­վու­շի օ­րի­նա­կով ար­դեն ու­նենք ան­հեր­քե­լի փաս­տը, որ հա­յաս­տան­յան հո­ղե­րը, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ու­ղի­ներն ու մոտ 30 տա­րի կա­ռուց­ված պաշտ­պա­նա­կան այս պա­հին ա­մե­նաա­մուր գո­տին հանձն­վում է Ա­րեւ­մուտ­քի «միջ­նոր­դութ­յամբ» ար­ված ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն-հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հի­ման վրա: Այն է՝ այդ «միջ­նոր­դութ­յու­նը» ընդ­հա­նուր ի­մաս­տով, ինչ­պես ի­րենց դի­տորդ­նե­րը՝ մաս­նա­վո­րա­պես, ոչ միայն անվ­տան­գա­յին տե­սանկ­յու­նից ո­րե­ւէ բան չեն տա­լիս, այլ ճիշտ հա­կա­ռա­կը: Ա­վե­լին, Նի­կոլն էլ հաս­տա­տեց, որ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, այն է, այս ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սը չի տա­լիս ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ ան­գամ այդ զի­ջում­նե­րի դեպ­քում ի­րա­վի­ճա­կը կհան­դարտ­վի: Եվ մյուս կող­մից, հա­զիվ այդ խորհր­դա­րա­նա­կան աղ­մուկն ա­վարտ­ված, նա նո­րից վա­զում է Բր­յու­սել: Ու ան­մի­ջա­պես էլ MI6-ի սի­րա­սուն հա­ճա­խորդ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը շտա­պեց մեկ­նա­բա­նել` Նի­կո­լը կհան­դի­պի Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա Ֆոն դեր Լա­յե­նի եւ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի հետ: Միա­ժա­մա­նակ միան­գա­մայն ճոխ մեկ­նա­բա­նութ­յուն տվեց, թե՝ «Հան­դիպ­ման ժա­մա­նակ քննարկ­վե­լու է Հա­յաս­տա­նի զար­գաց­մա­նը նպաս­տող ե­ռա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ու­ղի­նե­րը, նաեւ նպա­տակ ու­նի ամ­րապն­դել Հա­յաս­տա­նի դի­մա­կա­յու­նութ­յու­նը»: Ի­րա­կա­նում կզար­գա­նա՞ սրա­նից հե­տո Հա­յաս­տա­նը եւ կամ­րապնդ­վի՞: Իսկ ԱԽՔ-ը պատ­րա՞ստ է բերդ գնալ, ե­թե իր ա­սած­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նը ոչ միայն չզար­գա­նա ,այլ Նի­կո­լը հենց հետ ե­կավ, կսկսի նոր հո­ղեր տալ:

­Չէ, ի­րա­կա­նում Նի­կո­լին ոչ մի բան էլ չեն տա­լու: Մի­գու­ցե ինչ-որ «հեր­թա­պահ» խոս­տում­ներ, սա­կայն ոչ ա­վե­լին: Հա­մոզ­վե­լու հա­մար. նույն Ուր­սու­լա ֆոն դեր Լ­ա­յե­նը նա­խա­տե­սում է փո­փո­խութ­յուն­ներ ա­ռա­ջար­կել Եվ­րա­միութ­յու­նում նոր ան­դամ­նե­րի ըն­դուն­ման կա­ռուց­ված­քում՝ պար­զեց­նե­լով Ուկ­րաի­նա­յի եւ Մոլ­դո­վա­յի ին­տեգ­րու­մը,- հայտ­նեց Politico-ն: Իսկ ո՞ւր մնաց Հա­յաս­տա­նը, թե Նի­կո­լին ան­գամ ա­նո­րոշ ա­պա­գա­յով ու նույն կար­գա­վի­ճա­կով ԵՄ ան­դա­մութ­յան թեկ­նա­ծուն էլ է բա­վա­րար: Իսկ դա ին­չո՞վ է օգ­նե­լու հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րը պա­հե­լուն…

ԱՆԿԼԱՎԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ

Ի դեպ, երբ Նի­կո­լը Հա­յաս­տա­նի պատ­կե­րով տրա­ֆա­րետ էր ներ­կա­յաց­նում, ո­րի վրա անկ­լավ­ներ չկա­յին, նաեւ հու­շում է, որ դրա սար­քե­լու ժա­մա­նակ այդ անկ­լա­վա­յին խնդիրն այդ­պես սուր չէր: Այ­սինքն, փոխ­վար­չա­պե­տին ու­ղար­կում էր բա­նակ­ցե­լու, ժա­մա­նակ էին ձգում, բայց նման կտրուկ սրաց­ման սպա­սե­լիք­ներ չկա­յին: Բայց Ա­լիե­ւը գնաց սրա­ցում­նե­րի, եւ հի­մա Նի­կո­լը բրյու­սել­նե­րում նախ այդ թե­ման պետք է քննար­կի: Թե որն էր Ա­լիե­ւի ա­րա­ծի ի­մաս­տը, պարզ է. «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», այ­սինքն՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման այն ըն­թաց­քի մեջ չէ, ո­րին սպա­սում էր: Բայց այս դեպ­քում Նի­կո­լը վե­րար­տադր­վել փոր­ձող Ուր­սու­լա­յից եւ հե­ռա­նա­լու ծան­րակ­շիռ թեկ­նա­ծու Բ­լին­քե­նից ի՞նչ է սպա­սում: Մեկ տար­բե­րակ նրանք ու­նեին՝ Ա­լիե­ւին տա­նեն Ա­րեւ­մուտք՝ բա­նակ­ցե­լու: Բայց ա­միս­նե­րով այդ ուղ­ղութ­յամբ չար­չար­վե­ցին, ու ոչ մի արդ­յունք. Ա­լիե­ւը մեկ բան է պնդում՝ կբա­նակ­ցի կամ ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ, կամ ու­ղիղ: Եր­կու դեպ­քում էլ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սով պա­հան­ջը նույնն է՝ կա­տա­րել նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նը, ո­րը Նի­կոլն է ստո­րագ­րել: Չե՞ս կա­տա­րում, ան­կլա­վի հարց է ա­ռա­ջա­նում, հե­տո՝ մյուս անկ­լա­վի: Ե­թե այս մե­կը տաս, Վ­րաս­տա­նի հետ դեռ ճա­նա­պարհ կլի­նի: Բայց ե­թե Տիգ­րա­նա­շե­նի անկ­լավն է պա­հան­ջում, լիո­վին կփակ­վի Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յու­նը: Իսկ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան նյար­դե­րը, ինչ­պես ցույց տվեց ոս­կե­պար­ցի­նե­րի օ­րի­նա­կը, ար­դեն ծայ­րա­հեղ լար­ված են:

Ա´յ, ե­թե Ա­լիե­ւը հար­ձակ­վեր-գրա­վեր, Նի­կո­լը կկա­րո­ղա­նար ար­դա­րա­նալ, թե բա ինչ ա­նեմ, ես չէի տա­լիս: Բայց ինչ­քան էլ բրի­տա­նա­ցի­ներն ու մյուս­ներն ակ­նար­կում են պա­տե­րազ­մի մա­սին, ան­գամ այս ի­րա­վի­ճա­կում քիչ հա­վա­նա­կան է, որ Ա­լիե­ւը դրան կգնա. հա­կա­ռակ դեպ­քում թող ո­րե­ւէ «խել­քի պու­տուկ» հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն տա՝ ի՞նչ է Հեյ­դա­րո­վի­չը դրա­նից շա­հե­լու: Վա­խեց­նե­լը՝ կվա­խեց­նի, սահ­մա­նա­յին կրա­կոց­ներն էլ են հնա­րա­վոր. այդ ա­մե­նը ու­ղիղ ճնշում է Նի­կո­լի վրա: Բայց հա­զիվ թե ա­վե­լիին նա գնա:

Ու­րեմն, Նի­կո­լը ԵՄ թեկ­նա­ծո­ւի դի­մում է գրում, «եվ­րաշ­պիոն­նե­րին» կար­գա­վի­ճակ է տա­լիս, ՀԱՊԿ-ից է դուրս գա­լիս, թե ինչ, այդ ա­մե­նը կա­րո՞ղ են օգ­նել, կամ Ա­լիե­ւի ա­ռաջ գա­զի հա­մար ծնկի ե­կող տի­կին Ուր­սու­լան կա­րո՞ղ է հա­մո­զել, որ Հեյ­դա­րո­վի­չը գնա Ա­րեւ­մուտք՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու: Ե­թե ստաց­վի, կու­նե­նանք այլ ի­րա­վի­ճակ: Բայց դեռ չի ստաց­վում, հե­ռան­կար­ներն էլ տե­սա­նե­լի չեն, եւ փաս­տա­ցի ու­նենք այս ի­րա­վի­ճա­կը, որն ըն­դա­մե­նը ցուկց­վանգ է Նի­կո­լի հա­մար:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված