Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ինչո՞ւ հյուրանոցներ չեք կառուցել Շուշիում, եթե այն դժգույն չեք համարել. Փաշինյանն` ընդդիմությանը

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է` ինչո՞ւ ընդդիմությունը ժամանակին «հյուրանոցներ չի կառուցել» Շուշիում, եթե այն դժգույն չի համարել:

«Եթե Շուշին ձեր տրամաբանությամբ ու ձեր տեսակետից  դժգույն քաղաք չլիներ` ձեր քաղաքական ուժի  գլուխն ու նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելիս» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի. տանեիք, այնտեղ կառուցեիք: Հունաստանում կղզի չառնեիք,  գնայիք, մի հյուրանոց էլ Ոսկեպարում կառուցեիք , երկու հատ էլ ` Կիրանցում, ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները, հո գոռալո՞վ չէ»,-  ԱԺ-ում ասաց Փաշինյանը`  պատասխանով «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

Նիկոլ Փաշինյանն ասաց` այն, ինչ Հայաստանի  ինքնիշխան տարածքում է` ՀՀ ինքնիշխան տարածքում է:

«Կներեք, ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես Հայաստանի Հանրապետության այսօրվա վարչապետն եմ: Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք` առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխեք պատմական Հայաստան»,- ասաց Փաշինյանը։

Նա կարծում է, որ «Հայաստան» խմբակցությունը բավարար ֆինանսական ներուժ ունի․ առաջարկեց գնան ու հյուրատուն կառուցեն Տավուշի սահմանին

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ