Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Նիկոլյան հերթական հողատվության առանձնահատկությունները

Միջազգային

Եվ այս­պես, ՆԱՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար ­Յենս Ս­տոլ­տեն­բեր­գի հա­րավ­կով­կաս­յան տուր­նեն ե­րեկ ա­վարտ­վեց հա­յաս­տան­յան այ­ցով: Այն, որ այս այ­ցի ժա­մա­նակ Ս­տոլ­տեն­բերգն ա­վե­լի շատ ու­սում­նա­սի­րա­կան նպա­տակ­ներ ու­ներ՝ փոր­ձե­լով հաս­կա­նալ, թե որ­քա­նով է ՆԱՏՕ-ի մուտ­քը ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս ի­րա­տե­սա­կան, ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի: ­Թե ինչ արդ­յունք­նե­րի հա­սավ, դա ար­դեն շատ կա­րե­ւոր է:

«ՎԵՐԲՈՎԿԱՅԻ» ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Այն, որ Ադր­բե­ջա­նում Ս­տոլ­տեն­բեր­գը ռեալ հե­ռան­կար­ներ չգտավ, ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի, եւ նրա այ­ցի եզ­րա­փա­կիչ հայ­տա­րա­րությ­ունն էլ այդ մա­սին է ակ­նար­կում: Այն է՝ Ադր­բե­ջա­նը մտա­դիր չէ ան­դա­մակ­ցել ՆԱՏՕ-ին, թեեւ դա­շին­քի դաշ­նա­կիցն է. «Սա ինք­նիշ­խան ո­րո­շում է, եւ մենք հար­գում ենք այն»: Եվ չմո­ռա­նանք, որ ­Բա­քուն ՆԱՏՕ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցում է ու­ղիղ այն չա­փով, որ­քա­նով որ հա­մա­գոր­ծակ­ցում է այդ դա­շին­քի ան­դամ իր «մեծ եղ­բոր»՝ ­Թուր­քիա­յի հետ: Իսկ դա հու­շում է, որ Ադր­բե­ջան-ՆԱՏՕ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կշա­րու­նակ­վի այն ժամ­կետ­նե­րով եւ ծա­վալ­նե­րով, որ­քա­նով այդ դաշ­տում մնում է ­Թուր­քիան:

Վ­րաս­տա­նում եւս նույն պատ­կերն էր. սի­րա­լիր ժպիտ­ներ, «մենք վա­ղուց ենք ու­զում ՆԱՏՕ-ի ան­դամ դառ­նալ» ստան­դարտ հայ­տա­րա­րութ­յուն­ներ: Իսկ «տա­կից» պարզ հաս­կաց­վում էր՝ Թ­բի­լի­սին ոչ մի դեպ­քում չի ցան­կա­նում գնալ ՌԴ-ի հետ ու­ղիղ առ­ճա­կատ­ման ճա­նա­պար­հով, ինչ­քան էլ որ Ս­տոլ­տեն­բեր­գը փոր­ձեց խոսել Աբ­խա­զիա­յի եւ ­Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի մա­սին: Այս գե­տը Վ­րաս­տա­նը, ա­վե­լի կոնկ­րետ՝ ­Սա­հա­կաշ­վի­լին ար­դեն մեկ ան­գամ մտել է, արդ­յուն­քում, ռու­սա­կան տան­կե­րը հայտն­վե­ցին Թ­բի­լի­սիին շատ մոտ: Եվ հի­մա վ­րա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը նույն փոր­ձութ­յան գնալ չեն ու­զում:

Այս­պի­սով, «վեր­բով­կա­յի» ա­մե­նա­հար­մար թեկ­նա­ծուն ի սկզբա­նե ­Հա­յաս­տանն էր: Այն ակ­տիվ հա­կա­մար­տութ­յու­նը, ո­րը ­Նի­կո­լը ծա­վա­լել է ՀԱՊԿ-ի, այ­սինքն՝ ­Ռու­սաս­տա­նի հետ եւ ԵՄ ան­դա­մութ­յան թկնա­ծո­ւի «ե­րա­նե­լի» կար­գա­վի­ճա­կի մա­սին կո­չե­րը հա­վա­նա­կան են դարձ­նում, որ նի­կոլ­յան խուն­տան նաեւ կսկսի ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու մա­սին խո­սել…

­­Բայց այն տպա­վո­րութ­յունն է, որ ­Նի­կո­լի մոտ կա­րող է նո­րից տրա­մադ­րութ­յուն­նե­րի փո­փո­խութ­յան նոր «նո­պա» սկսվել: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ նաեւ ­Պու­տի­նին ուղղ­ված շնոր­հա­վո­րան­քում «տա­րօ­րի­նակ» միտք նկատ­վեց. «Հու­սով եմ, որ երկ­կողմ հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նող բո­լոր ո­լորտ­նե­րում երկ­խո­սութ­յու­նը կզար­գա­նա՝ ի շահ ­Հա­յաս­տա­նի եւ ­Ռու­սաս­տա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի»: Ի­հար­կե, շատ լուրջ վե­րա­պա­հում­ներ կան, թե Նի­կո­լն ինչ նկա­տի ու­նի «Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի շահ» ա­սե­լով, քա­նի որ, ինչ­պես փաս­տերն են հու­շում, ոչ թե պար­զա­պես «Հա­յաս­տա­նի», այլ հայ ժո­ղովր­դի ընդ­հան­րա­կան շա­նը հիմ­նա­կա­նում էա­պես տար­բեր­վում է ­Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րից: ­Բայց երբ «երկ­խո­սութ­յան» մա­սին է խո­սում, դա հե­տաքր­քիր է, թեեւ վա­ղը կա­րող է ա­սել, որ այդ տեր­մի­նի տակ բո­լո­րո­վին այլ բան նկա­տի ու­ներ:

«ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆՈՐ ՆՈ՞ՊԱ»

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ինչ­պես են­թադ­րե­լի էր, կա­րող են ­Նի­կո­լի վրա ազ­դել: ­Խոս­քը հեր­թա­կան տա­րածք­ներն ա­զե­րի­նե­րին «նվի­րե­լու» հայտ­նի գոր­ծըն­թա­ցի մա­սին է, ո­րն ի սկզբա­նե մի շարք հար­ցեր էր ա­ռաջ քա­շում: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ին­չո՞ւ Ա­լիեւն այդ­քան հան­կար­ծա­կի այդ թե­ման ա­ռաջ մղեց, եւ այն բա­նից հե­տո, երբ ­Նի­կո­լը վեր­ջին հան­դի­պում­նե­րից հե­տո նո­րից կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված սեղ­մեց «բա­նակ­ցա­յին ար­գե­լա­կը»՝ շա­րու­նա­կե­լով մնալ այդ խնդրի ա­րեւմտ­յան տրա­մա­բա­նութ­յան մեջ: ­Դա ճնշո՞ւմ էր, ո­րը հեր­թա­կան ան­գամ ­Նի­կո­լին ծանր վի­ճա­կի մեջ դրեց: Ի վեր­ջո, այն, որ գնաց-հա­սավ Ոս­կե­պար, գա­լիս է հու­շե­լու, որ այս գոր­ծըն­թա­ցը նրան ի­րոք լրջո­րեն ան­հանգս­տաց­նում է: Եվ այն­պես չէ, որ այս մի կտորն էլ տա, կպրծնի. առ­ջե­ւում դեռ տա­լու շատ հատ­ված­ներ կան, ընդ ո­րում, որ­քան էլ նա նաեւ ստա­նա­լու են­թա­կա հատ­ված­նե­րից է խո­սում, փաստն այն է, որ ­Բա­քուն ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վում է ան­գամ մեկ թիզ զի­ջե­լուց: ­Մակ­րոնն էր խոս­տա­նում օգ­նել, հե­տո եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը, դրա վրա մի իս­կա­կան շոու սար­քե­ցին, թե էս է, կդի­մենք, ԵՄ ան­դա­մի թեկ­նա­ծու կկդառ­նանք: ­Մինչ­դեռ ի­րա­կա­նութ­յունն այն է, որ Եվ­րո­պան ո­րե­ւէ ռեալ լծակ չու­նի:

Արդ­յուն­քում, նա­խօ­րեին Եվ­րո­պա­կան ին­տեգր­ման հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի ժա­մա­նակ ­Միրզ­ո­յան Ա­րո­յի, ­Հով­հան­նիս­յան ­Պա­րույ­րի ա­կա­մա խոս­տո­վա­նութ­յունն ա­վե­լի շատ հու­սա­հա­տութ­յան ճի­չի էր նման­վում: Ըստ ­Պա­րույ­րի. «ԵՄ-ի հետ աշ­խա­տանքն ան­նա­խա­դեպ ին­տեն­սիվ է ե­ղել, եւ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ա­ռա­ջըն­թաց կա, բայց մի հար­ցում՝ ինչ­պես ԵՄ-ի, այն­պես էլ ­Միութ­յան ա­ռան­ձին ան­դամ­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը շատ հե­ռու է դրա­կան լի­նե­լուց։ ­Դա վի­զա­նե­րի հարցն է»: Ու­րեմն սա՞ է նի­կո­լա­կան­նե­րի քա­րո­զած «ան­նա­խա­դեպ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներն» ու «եվ­րո­պա­կան ճոխ ա­պա­գան»: ­Չէ, այս խոս­տո­վա­նութ­յու­նը մեկ բան է նշա­նա­կում՝ ­Հա­յաս­տա­նը ԵՄ-ի ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րին պետք է մեկ բա­նի հա­մար, որ­պես ռուս­նե­րի դեմ թշնա­ման­քի եւ ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում պա­տերզմ հրահ­րե­լու մի­ջոց: ­Հե­տո, թքած այդ ­Հա­յաս­տա­նի վրա, ե­թե ան­գամ այն մին­չեւ վերջ այդ պա­տե­րազ­մում ոչն­չա­նա:

Այ­սինքն, մի կող­մից՝ Ա­լիեւն է­լի միաց­րել է ճնշու­մա­յին մե­քե­նան, մյուս կող­մից՝ Եվ­րո­պան եւ սի­րե­լի ­Մակ­րո­նը «ոտ­քի վրա գցում են»: ­Միայն թե այն­պես չէ, որ հի­մա էլ կա­րող է հեր­թա­կան հո­ղատ­վութ­յան մեղ­քը ռուս­նե­րի «ջե­բը գցել»: ՌԴ ԱԳՆ-ն շ­տա­պեց մեկ­նա­բա­նել. «Բանն ին­չի են հասց­րել Եվ­րա­միութ­յան, ՆԱՏՕ եւ ­Վա­շինգ­տո­նի նոր կու­րա­տոր­նե­րը։ Խնդ­րում եմ նկա­տի ու­նե­ցեք. այս հայ­տա­րա­րութ­յու­նը ոչ մի կերպ կապ­ված չէ ­Ռու­սաս­տա­նի հետ։ ­Դա բա­ցա­ռա­պես Ե­րե­ւա­նի ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րի ի­րա­վա­սութ­յունն է եւ Ա­րեւ­մուտ­քի հետ նրանց խորհր­դակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քը»: ­Կարճ ա­սած, այն, ին­չին ­Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է բախ­վել, ա­րեւմտ­յան «կու­րա­տոր­նե­րի» եւ ­Նի­կո­լի քա­ղա­քա­կան կուր­սի արդ­յունք է: Ու սրա­նից հե­տո գնում-հաս­նում ենք նրան, որ ա­րեւմտ­յան այդ «ճոխ խոս­տում­նե­րի» արդ­յուն­քում նաեւ Ար­ցա­խը լիո­վին հա­յա­թափ­վեց: Ու ինչ­քան էլ հի­մա փոր­ձեն ար­դա­րա­նալ, մեղ­քը սրա-նրա վրա գցել, ի­րա­կա­նութ­յունն այն է, որ այդ ա­մե­նի հա­մար պա­տաս­խան տալ է պետք:

­­Մինչ­դեռ ոս­կե­պար­ցի­նե­րի հետ հան­դի­պու­մը ե­կավ հու­շե­լու, թե ինչ աս­տի­ճա­նի է ժո­ղովր­դի նյար­դե­րը լար­ված, եւ մեծ հարց է, թե ոչ հե­ռու ա­պա­գա­յում նոր հո­ղատ­վութ­յան փորձն ին­չի՞ կբե­րի: Իսկ այն, որ Ա­լիե­ւի նոր պա­հանջ­նե­րը չեն ու­շա­նա, հաս­կա­նում են բո­լո­րը: Եվ այն դեպ­քում, որ թեեւ նի­կո­լա­կան շրջա­պա­տում այս ա­վանտ­յու­րան ա­ռաջ տա­նող շատ «գոր­ծա­կալ­ներ» կան, բայց մեկ է՝ ա­մեն ինչ հենց իր գլխին է կոտր­վե­լու, Նի­կո­լը չի կա­րող չհաս­կա­նալ: ­Նա փոր­ձեց այս ան­գամ էլ ժո­ղովր­դին վա­խեց­նել՝ չտանք, պա­տե­րազմ կլի­նի:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման ի­րա­վի­ճա­կում էլ ­Հա­յաս­տան ե­կավ Ս­տոլ­տեն­բեր­գը: ­Թե ինչ է կա­տար­վել փակ դռնե­րի հե­տե­ւում, այս պա­հին դժվա­րէ ա­սել: ­Սա­կայն հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հիմ­նա­կա­նում «ան­մեղ սի­րա­խա­ղի» տեսք ու­նեին, եւ հնչեղ հայ­տա­րա­րութ­յուն­ներ չե­ղան:

Ա­մեն ինչ հու­շում է, որ ­Նի­կո­լը, ա­սենք նաեւ Ա­լիե­ւը մի ո­րոշ պաու­զա­յի կա­րիք ու­նեն: ­Նախ, պետք է հստակ հաս­կա­նալ, թե այս ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ինչ կար­գի եւ խո­րութ­յան փո­փո­խութ­յուն­ներ են լի­նե­լու ­Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նում (կամ չեն լի­նելու): Մ­յուս կող­մից, Եվ­րո­պան շա­րու­նա­կում է ի­րա­վի­ճա­կը թե­ժաց­նել, եւ այս ուղ­ղութ­յամբ եւս քայ­լե­րի խո­րութ­յան եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին տե­ղե­կա­նալ է պետք: ­Բայց այս պաու­զան կարճ կլի­նի, թե­րեւս մեկ-մե­կու­կես ա­միս, ո­րից հե­տո պետք է հան­գու­ցա­լու­ծում­նե­րի սպա­սել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված