Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում

ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին

ՍԻՄ-Լուրեր

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ  ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը  Բելառուսի Հանրապետության ՀՀ-ում դեսպանատան խորհրդական Գրիգորի Ակսյոնովի հետ:

Վերջինս Հայկ Բաբուխանյանին փոխանցեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ  Նատալյա Կոչանովայի  նամակը: Նամակում Բելառուսի խորհրդարանի նախագահը   շնորհակալություն հայտնեց Հ. Բաբուխանյանի շնորհավորանքի համար Բելառուսում  քվեարկության միասնական օրվա  բարեհաջող անցակման կապակցությամբ: Տիկին Կոչանովան նամակում ներկայացրեց տեղի ունեցած ընտրությունների կարեւորությունը Բելառուսի ինքիշխանության եւ անկախության ամրապնդման համար, ինչպես նաեւ բարեմաղթանքներ ուղղեց Հ. Բաբուխանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական  հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ  ԶԼՄ-ների  համագործակցության ոլորտներում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ