Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել Եթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մշակութային

Ե­րե­ւա­նի ­Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիան աշ­խար­հին տվել է տա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ­ներ, ո­րոնք փայ­լել են լա­վա­գույն բե­մե­րում եւ միշտ բարձր պա­հել հա­յի ա­նու­նը: ­Սա­կայն, ցա­վոք, այ­սօր ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նակ­ներ, երբ ա­մեն ինչ, կար­ծես թե, խառն­վել է ի­րար, եւ այդ խառ­նաշ­փո­թի մեջ կա­տար­վում են ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք գի­տա­կից մար­դու ու­ղե­ղում, դժվար թե, կա­րո­ղա­նան տե­ղա­վոր­վել: ­Լուրն այն մա­սին, որ կոն­սեր­վա­տո­րիան մտա­դիր են տե­ղա­փո­խել «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք», դժգո­հութ­յան տե­ղիք է տվել շա­տե­րին: Այս մա­սին էլ ծա­վալ­վեց «Ի­րա­վունքի» զրույ­ցը Առ­նո ­Բա­բա­ջան­յա­նի որ­դու՝ «Առ­նո ­Բա­բա­ջան­յան հի­շա­տա­կի» հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

— ­Պա­րոն ­Բա­բա­ջան­յան, թեեւ ապ­րում եք ­Հա­յաս­տա­նից դուրս, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տե­ղե­կաց­ված կլի­նեք կոն­սեր­վա­տո­րիան «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» տեղա­փո­խե­լու նա­խագ­ծի մա­սին: ­Դուք դա ճի՞շտ եք հա­մա­րում:

— Ե­թե ու­զում են քան­դել եր­կի­րը, սկսում են դա ա­նել հա­վա­տից, մշա­կույ­թից, կրթութ­յու­նից: Այն ռե­ժի­մը, որ հի­մա կա ­Հա­յաս­տա­նում, ու­զում է ոչն­չաց­նել հայ ազ­գը: Ինչ­պե՞ս կա­րե­լի է այդ­պես վար­վել կոն­սեր­վա­տո­րիա­յի հետ: ­Չէ՞ որ դա այն կա­րե­ւոր բարձ­րա­գույն մշա­կու­թա­յին հաս­տա­տութ­յունն է, որ­տեղ մար­դիկ ճա­շա­կով ե­րաժշ­տա­կան կրթութ­յուն են ստա­նում: ­Քա­նի՜-քա­նի՜ ճա­նաչ­ված կոմ­պո­զի­տոր­ներ, ե­րա­ժիշտ­ներ, դաշ­նա­կա­հար­ներ ու ջու­թա­կա­հար­ներ է կրթել կոն­սեր­վա­տո­րիան: ­Դա մի կող­մից կո­մեր­ցիա է` ու­զում են դրա­նով փող աշ­խա­տել: ­Բայց այն­քան խելք չու­նեն, որ ու­րիշ կերպ կա­րո­ղա­նան դա ա­նել, դրա հա­մար ի­րենց գլո­բա­լիս­տա­կան ծրագ­րե­րով հի­մա էլ ըն­կել են խեղճ ե­րա­ժիշտ­նե­րի հե­տե­ւից: ­Դա շատ մեծ ա­պու­շութ­յուն է:

— ­Կոն­սեր­վա­տո­րիա­յի շեն­քը ինք­նին մշա­կու­թա­յին ար­ժեք է ի­րե­նից ներ­կա­յաց­նում: ­Դա­տար­կե­լով այն՝ ի՞նչ եք կար­ծում՝ մտահ­ղաց­ման հե­տե­ւում կանգ­նած մար­դիկ գի­տակ­ցո՞ւմ են դրա հե­տե­ւանք­նե­րը:

— Ն­րանց ո՛չ ­Կո­մի­տաս է պետք, ո՛չ ­Թու­ման­յան, ո՛չ ­Խա­չատր­յան, ո՛չ էլ ­Բա­բա­ջան­յան: Մ­տել են գլո­բա­լիս­տա­կան ծրագ­րե­րի մեջ: Ի դեպ, նրանց հենց դրա հա­մար էլ բե­րել են: Ար­դեն հո­ղը կորց­րինք, հի­մա էլ ու­զում են մեր հո­գե­ւոր ար­ժեք­նե­րը կորց­նենք:

— ­Դուք կրթութ­յուն եք ստա­ցել ­Մոսկ­վա­յում: ­Տե­սե՞լ եք, որ ­Ռու­սա­ստա­նում նման կերպ վար­վեն բու­հե­րի հետ:

— Ո՛չ, նման ծի­ծաղ ա­ռա­ջաց­նող քայ­լեր այս­տեղ չեն ա­նում: Ան­գամ չեմ կա­րող պատ­կե­րաց­նել, որ ­Մոսկ­վա­յի ­Չայ­կովս­կու ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիան դարձ­նեն հյու­րա­նոց կամ հա­սա­րա­կաց տուն: ­Ժո­ղո­վուր­դը բե­րեց նրանց, ու հի­մա ին­չի՞ եք զար­մա­նում նրանց ա­րած քայ­լե­րից: Այ­սօր կոն­սեր­վա­տո­րիան է, վաղն էլ Գե­ղար­վես­տի ա­կա­դե­միան կլի­նի, ու այս­պես կա­մաց-կա­մաց կքայ­քա­յեն մեր հայ ազ­գի ար­ժե­հա­մա­կար­գը: ­Կոն­սեր­վա­տո­րիան, որ ու­զում են ոչ­նչաց­նել, դա հո միայն կո­մեր­ցիա­յի հարց չէ: Ու­զում են նաեւ հգո­ևո­րը վե­րաց­նել: Իսկ ա­ռանց հո­գե­ւո­րի՝ հայ ազ­գը չի լի­նի: Ու­զում են քան­դեն մեր եր­կի­րը, որ ա­ռանց մեր ար­վես­տի, ե­րաժշ­տութ­յան ու կրո­նի լի­նենք: Ի դեպ, քրդերն ի­րենց պե­տա­կա­նութ­յու­նը կորց­րին հենց նրա հա­մար, որ այդ ճա­նա­պար­հով գնա­ցին: ­Բայց գո­նե նրանք ի­րենց ա­վան­դույթ­նե­րը, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը պահ­պա­նել են: ­Հի­մա ու­զում են, որ հա­յերն այդ ա­մե­նը տես­նե­լով՝ թող­նեն եր­կիրն ու գնան ապ­րեն ­Ռու­սաս­տանում, ԱՄՆ-ում, Ֆ­րան­սիայում՝ չու­նե­նա­լով հայ­րե­նիք:

Այ­սինքն` գնչու­նե­րի նման դառ­նանք թա­փա­ռա­կա՞ն

— Ա­յո, գնչու­նե­րի նման, չնա­յած՝ գնչու­ներն ի­րենց հա­վատքն ու ա­վան­դույթ­նե­րը պահ­պա­նել են, ո­րով­հե­տեւ հաս­կա­նում են, որ ա­ռանց դրա չի լի­նի ազգ:

— ­Բա­ցի մշա­կու­թա­յին այս խա­ռը ի­րա­վի­ճա­կից, ­Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան ո­րո­շա­կի տրա­մադ­րութ­յուն­ներ կան, մե­ղադ­րանք­ներ՝ ՌԴ-ի հաս­ցեին: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— ­Պետք է մե­ղա­վոր գտնեն: ­Չեն կա­րող ա­սեն` մենք ենք մե­ղա­վոր, որ ընտ­րել ենք ներ­կա­յիս իշ­խա­նութ­յա­նը: Դ­րա հա­մար ա­վե­լի հեշտ է դա գցել օ­տար ֆակ­տո­րի վրա: Ու շատ ցա­վա­լի է, որ մա­մուլն այդ հար­ցե­րում այդ­քան ակ­տիվ չէ: Ես ­Հա­յաս­տանում չեմ ապ­րում եւ այն, ինչ-որ տես­նում եմ, մեծ ցավ եմ ապ­րում:

— ­Հի­մա նաեւ ակ­տի­վո­րեն քննարկ­վում է ՀԱՊԿ-ից ­Հա­յաս­տա­նի դուրս գա­լու հար­ցը: Ի՞նչ ենք շա­հե­լու դրա­նից:

— Ի՞նչ կշա­հենք, մենք դրա­նով ա­մեն ինչ կկորց­նենք: Ես զար­մա­նում եմ՝ ու­զում ենք, որ Ադր­բե­ջա­նը թուր­քե­րի հետ մտնի ­Հա­յաս­տան ու բո­լո­րին կո­տո­րի՞… ­Կար­դա­ցե՛ք մեր պատ­մութ­յու­նը: Ո՞վ մեզ ե­կավ փրկեց` ա­մե­րի­կա­ցի­նե՞­րը, թե՞ ֆրան­սիա­ցի­նե­րը: Դ­րանք միայն դա­տարկ խո­սակ­ցութ­յուն­ներ են: Ն­րանց հա­մար լավ ֆակ­տոր է, որ ­Հա­յաս­տանն ու ­Ռու­սաս­տանն ի­րար հետ կռվեն: Ն­ման քայ­լեր ա­նե­լուց ա­ռաջ՝ պետք է նաեւ հե­տե­ւանք­նե­րի մա­սին մտա­ծել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված