Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՊԱՅՔԱՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԴՐՈՇԸ

Վերլուծություն

ՌԴ նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար ­Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան կող­քը կի­լո­մետ­րա­նոց ու բազ­մա­հա­զա­րա­նոց հեր­թե­րը շա­տե­րի մոտ զար­մանք եւ շա­տե­րի մոտ էլ հիաց­մունք ա­ռա­ջաց­րին: ­Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը ցույց տվե­ցին, որ նրանք ի­րենց հա­մա­րում են սե­փա­կան երկ­րի ճա­կա­տագ­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու եւ ան­կախ նրա­նից, թե ով ում օգ­տին էր քվեար­կե­լու, նրանք ժա­մե­րով կանգ­նե­ցին հեր­թե­րի մեջ, որ­պես­զի մաս­նա­կից լի­նեն ի­րենց երկ­րի ա­պա­գա­յի կերտ­մա­նը: Եվ դա ոչ միայն Ե­րե­ւա­նում էր, այլ ա­մե­նու­րեք` թե՛ ­Ռու­սաս­տա­նում, թե՛ աշ­խար­հի այլ պե­տութ­յուն­նե­րում: Ընտ­րութ­յուն­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը գե­րա­զան­ցեց 77 տո­կո­սը:

Ա­կա­մա հա­մե­մա­տութ­յուն ես ա­նում հայ ի­րա­կա­նութ­յան հետ: Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րին 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին մասնա­կցել է ընտ­րող­նե­րի 28 տո­կո­սը, իսկ 2021 թվա­կա­նի ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին` 49 տո­կո­սը: ­Հա­յաս­տա­նում ի հայտ է ե­կել այն­պի­սի մի խայ­տա­ռակ ե­րեւույթ, ինչ­պի­սին է ընտ­րա­կա­շառ­քը, երբ մար­դիկ փո­ղով վա­ճա­ռում են ի­րենց երկ­րի ա­պա­գան: ­Սա ցույց է տա­լիս մեր հան­րութ­յան ճնշող մե­ծա­մաս­նութ­յան ան­տար­բե­րութ­յու­նը սե­փա­կան երկ­րի նկատ­մամբ: ­Մենք հա­յերս ա­վե­լի հեշ­տութ­յամբ լքում ենք մեր եր­կի­րը, քան փոր­ձում չնչին ջան­քեր գոր­ծադ­րել երկ­րի ա­պա­գան կեր­տե­լու հա­մար: Ի­հար­կե կա­րե­լի է մե­ղադ­րել ընդ­դի­մութ­յա­նը, որն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ հան­դես գալ միաս­նա­կան ճա­կա­տով, կա­րե­լի է մե­ղադ­րել իշ­խա­նութ­յանը, ո­րը ճնշում­ներ է գոր­ծադ­րում ընտ­րութ­յուն­նե­րում ցան­կա­լի արդ­յունք ստա­նա­լու հա­մար: ­Սա­կայն մենք միշտ սո­վոր ենք մե­ղադ­րել ինչ-որ մե­կին, փո­խա­նակ նա­յենք ինք­ներս մեզ: Եվ այդ տե­սանկ­յու­նից ­Նի­կո­լը մեր հան­րութ­յան մի­ջի­նաց­ված կեր­պարն է, ո­րը մե­ղադ­րում է նախ­կին­նե­րին, ընդ­դի­մութ­յա­նը, ռուս­նե­րին, ՀԱՊԿ-ին, ար­ցախ­ցի­նե­րին, սա­կայն ոչ ինքն ի­րեն:

­Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան մոտ գո­յա­ցած հեր­թը եւս մի ա­կա­մա հա­մե­մա­տութ­յուն ա­ռաջ բե­րեց: Ինչ­պի­սի կարգ ու կա­նո­նով էին կանգ­նած մար­դիկ հեր­թի մեջ: Ընդ ո­րում, հա­վա­նա­բար տար­բեր քա­ղա­քա­կան հա­մոզ­մունք­նե­րի մար­դիկ: Ե­թե այդ­տեղ ռուս­նե­րի փո­խա­րեն կանգ­նած լի­նեին հա­յե­րը, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, ինչ­քան վեճ ու կռիվ կլի­ներ այդ հեր­թի մեջ, հերթն էլ հերթ չէր լի­նի, այլ` մի խայ­տա­ռակ կու­տա­կում` հրմշտո­ցով, ա­ռանց հերթ մտնող­նե­րով, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում ծա­նոթ-բա­րե­կամ փնտրող­նե­րով: ­Մին­չեւ մենք չսո­վո­րենք ի­րար հար­գել եւ հար­գել օ­րեն­քը, կարգ ու կա­նո­նը, մենք չենք կա­րո­ղա­նա­լու ստեղ­ծել քիչ թե շատ բար­վոք պե­տութ­յուն:

ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

­Մինչ ­Նի­կո­լը մեկ­նել է ­Տա­վուշ, որ­պես­զի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին հա­մո­զի, թե ոչ մի վտնա­գա­վոր բան չկա ադր­բե­ջան­ցի­նե­րին հեր­թա­կան գյու­ղե­րը եւ հեր­թա­կան բար­ձունք­նե­րը նվի­րե­լու մեջ, նի­կո­լազ­գի­նե­րի շրջա­նում տագ­նա­պը ու­ժե­ղա­նում է` տեղ-տեղ վե­րած­վե­լով խու­ճա­պի: ­Դա­վա­ճան­ներն ի­րենց մաշ­կի վրա են զգում հա­մա­ժո­ղովր­դա­կան ա­տե­լութ­յու­նը: Ա­տե­լութ­յուն, ո­րը մի պահ պոռթ­կա­լու է, եւ այդ պա­հը ա­վե­լի ու ա­վե­լի մոտ է: ­Նի­կո­լին ժա­մա­նա­կին ամ­բողջ նվի­րու­մով ծա­ռա­յող­նե­րը հեր­թով փոր­ձում են ար­դա­րա­նալ ժո­ղովր­դի մոտ, թե նրանք ինչ-ինչ ան­հա­մա­ձայ­նութ­յուն­ներ ու­նեին ժա­մա­նա­կին ­Նի­կո­լի հետ: Էդ­մոն ­Մա­րուք­յա­նին, ­Սամ­վել ­Բա­բա­յա­նին ու Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նին հի­մա էլ միա­ցավ «կլոուն ­Հայ­կոն»: ­Սա նույն­պես սկսեց պատ­մել, թե ինչ­պես էր դի­մադ­րում ­Նի­կո­լի ճնշում­նե­րին եւ ինչ­պի­սի հե­րո­սութ­յամբ էր պայ­քա­րում նի­կո­լա­կան ա­նար­դա­րութ­յան դեմ եւ արդ­յուն­քում ինչ­պի­սի փա­ռա­հեղ արդ­յունք­ներ է գրաց­նել իր քա­ղա­քա­պետ ե­ղած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: «Ես իմ վար­քագ­ծով եր­ևի թե միակն էի իշ­խա­նութ­յան մեջ, որ ե­կավ ու ա­սեց (քա­ղա­քա­պե­տա­րա­նում ա­ռա­ջին մեծ ժո­ղո­վի ժա­մա­նակ), որ նա­խորդ իշ­խա­նութ­յուն­նե­րի օ­րոք աշ­խա­տած և­ ի­րենց գոր­ծին լավ տի­րա­պե­տող մաս­նա­գետ­նե­րը, չի նշա­նա­կում, որ ամ­բողջ օ­րը մտա­ծել են, որ պետք է ինչ-որ վատ բան ա­նեն: Ա­սել եմ՝ հա­կա­ռա­կը, մենք պետք է այս բո­լո­րիս մտա­ծե­լա­կեր­պը փո­խենք, որ այ­սու­հետ բո­լորս պետք է աշ­խա­տենք ի բա­րօ­րութ­յուն: Ա­մեն օր այդ ուղ­ղութ­յամբ աշ­խա­տել եմ, և ս­տա­ցել եմ շատ լավ արդ­յունք», - նշել է ­Մա­րութ­յա­նը:

Չ­գի­տես ին­չի վրա է իր հույ­սը դրել ­Մա­րութ­յա­նը, հա­վա­նա­բար մեր ժո­ղովր­դի կարճ հի­շո­ղութ­յան: ­Սա­կայն հենց «կլոուն ­Հայ­կոն» էր, որ ա­ռա­ջի­նը հնչեց­րեց հա­յե­րին սե­ւե­րի եւ սպի­տակ­նե­րի բա­ժան­ման ազ­գա­կոր­ծան ու պա­ռակ­տիչ միտ­քը: Եվ ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, ով, ո­րե­ւէ գա­ղա­փար չու­նե­նա­լով իր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նութ­յուն­նե­րից, ո­րե­ւէ փորձ չու­նե­նա­լով ղե­կա­վար աշ­խա­տան­քի մեջ եւ ո­րե­ւէ պատ­կե­րա­ցում չու­նե­նա­լով քա­ղա­քա­յին տնտե­սութ­յու­նից, գլխա­վո­րեց քա­ղա­քը: Այս­պի­սի փո­ղո­ցից բեր­ված­նե­րի պատ­ճա­ռով է, որ եր­կի­րը հայտն­վել է այս­քան տխուր վի­ճա­կում: Եվ հի­մա զգա­լով ­Նի­կո­լի նա­վի կոր­ծա­նու­մը` սրանք ա­մեն մեկն իր տե­ղից փոր­ձում է «մաքր­վել»` հրա­ժար­վել թե՛ ­Նի­կո­լից, թե՛ ­Նի­կո­լի մա­տու­ցած ի­րենց ծա­ռա­յութ­յուն­նե­րից:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՐ ԱՐԺԱՆԻ «ՄՈՒԶԻԿԱՆՏ»

«Ընդ­դի­մութ­յու­նը հիա­նա­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է ներ­կա­յիս իշ­խա­նութ­յան հետ»,- օ­րերս հայ­տա­րա­րեց  «Հա­մա­հայ­կա­կան ազ­գա­յին պե­տա­կա­նութ­յուն» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Ար­թուր ­Վար­դան­յա­նը: ­Նույն Ար­թուր ­Վար­դան­յա­նը նշեց, որ ­Միա­սին շարժ­ման հան­րա­հա­վա­քին մարդ բե­րե­լու հա­մար լուրջ գու­մար­ներ են բա­ժան­վել: Ի­հար­կե, այս­տեղ միան­գա­մից հարց է ծա­գում, թե որ­տե­ղից են այդ գու­մար­նե­րը, քա­նի որ ամ­բիո­նին օ­լի­գարխ­ներ կար­ծես թե չկան:

Մ­յուս կող­մից ամ­բիո­նին կան մար­դիկ, ով­քեր ի­րենց քա­ղա­քա­կան ան­հա­ջո­ղակ կեն­սագ­րութ­յան ըն­թաց­քում հասց­րել են փո­խել մի շարք ճամ­բար­ներ, այդ թվում ի­րա­րից շատ հե­ռու եւ ան­գամ հա­կա­դիր: Այս­պես, այ­սօր իբր ռու­սա­մետ դիր­քե­րից հան­դեպ ե­կող տխրահռ­չակ ­Նա­րի­նե ­Դիլ­բար­յա­նը ժա­մա­նա­կին ե­ղել է մոտ ՀՀՇ-ա­կան, ա­պա ­Սաս­նա Ծ­ռե­րի, հե­տո նի­կո­լա­կան շրջա­նակ­նե­րի հետ, իսկ այ­սօր պա­հան­ջում է նույն ­Նի­կո­լի հրա­ժա­րա­կա­նը: ­Նույն հան­րա­հա­վա­քում հան­դես ե­կող ար­ցախ­ցի Վա­հան ­Բա­դաս­յա­նը նույն­պես ժա­մա­նա­կին կանգ­նել էր ­Նի­կո­լի կող­քին:

­Սա­կայն միա­ժա­մա­նակ պետք է փաս­տել, որ ­Նի­կո­լի դեմ միշտ հան­դես ե­կող ­Պա­րույր ­Հայ­րիկ­յա­նը, որն այս հան­րա­հա­վա­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րից մեկն էր, հան­կարծ զրկվեց ձայ­նից, իբր իր ոչ ռու­սա­մետ լի­նե­լու պատ­ճա­ռով, զրկողն էլ ով` ամ­բողջ կյան­քը թունդ ա­րեւմ­տա­մետ ­Նա­րի­նե ­Դիլ­բար­յա­նը, ո­րը ­Պա­րույր ­Հայ­րիկ­յա­նի քա­ղա­քա­կան փոր­ձի եւ հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լու հա­մե­մատ կա­տար­յալ զրո է: ­Հա­վա­նա­բար ո­մանց դուր չի գա­լիս այն, որ ­Պա­րույր ­Հայ­րիկ­յա­նը քննա­դա­տում է ո­րոշ ընդ­դի­մա­դիր­նե­րի, այդ թվում` «գլխա­վոր ընդ­դի­մութ­յա­նը» այն է` ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի գլխա­վո­րած  «Հա­յաս­տան» դա­շին­քին ան­գոր­ծութ­յան մեջ: «Ա­սում են վի­ճա­կը օր­հա­սա­կան է, բայց եր­կու շա­բաթ հենց այն­պես սպա­սե՞նք»,- ա­սաց ­Հայ­րիկ­յա­նը  «Հա­յաս­տան» դա­շին­քի մար­զա­յին հան­դի­պում­նե­րի եւ զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի ա­լիք չբարձ­րաց­նե­լու առն­չութ­յամբ.- «Դ­րա հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ծի­ծա­ղե­լի են, ո­րո­վե­հե­տեւ մար­զա­յին ա­մե­նա­լավ հան­դի­պում­նե­րը զրո­յա­կան բան է»: ­Պա­րույր ­Հայ­րիկ­յա­նի այս խոս­քը նույ­նութ­յամբ վե­րա­բե­րում է նաեւ նույն ­Միա­սի­նի ղե­կա­վար­նե­րին, ով­քեր նույն­պես ո­րո­շել են ժո­ղովր­դին զբա­ղեց­նել մար­զա­յին հան­դի­պում­նե­րով.  «Նույնն է, թե երբ թուրք­րեը հա­սել էին ­Սար­դա­րա­պատ, պա­տե­րազ­մից ա­ռաջ Ա­րամ ­Մա­նուկ­յանն ա­սեր` գնում ենք մար­զեր խորհր­դակ­ցե­լու»:

Ընդ­դի­մութ­յան տա­րօ­րի­նակ պահ­ված­քի մա­սին խո­սում է նաեւ «Ազ­գա­յին անվ­տան­գութ­յուն» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ­Գառ­նիկ Ի­սա­գուլ­յա­նը:  «Նի­կո­լից օ­րի­նա­կան կեր­պով ա­զատ­վե­լը եր­կու շա­բաթ­վա հարց է. ­Բայց նրանք, ով իբր ու­զում է հա­նել Նի­կո­լին, պայ­քա­րում են ­Նի­կո­լին չհա­նե­լու հա­մար»:

ԻՆՉՊԵՍ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ Է

Սկ­սած Ամա­նո­րի գի­շեր­վա­նից` ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ու ­Նի­կո­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վերս­տին սրվե­ցին: ­Նի­կո­լը ինչ­պես իր իշ­խա­նութ­յան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո, այդ­պես էլ այժմ փոր­ձում է կազ­մա­կեր­պել գրոհ ­Վե­հա­փա­ռի դեմ` հենց ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու մեջ տես­նե­լով վտանգ թե՛ իր ազ­գու­րաց ծրագ­րե­րի, թե՛ Ա­րեւ­մուտ­քի կող­մից ա­ռաջ քա­շած այ­լա­սեր­ման հա­մար: ­Սա­կայն քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կա­վոր ընդ­դի­մութ­յան բա­ցա­կա­յութ­յան դեպ­քում ազ­գա­յին հայ­րե­նա­սի­րա­կան ժո­ղովր­դա­կան շրջա­նակ­նե­րը հա­մախմբ­վում են ե­կե­ղե­ցու շուրջ, ինչ­պես դա ցույց տվե­ցին վեր­ջին շրջա­նի մի քա­նի հա­վաք­ները` ի պաշտ­պա­նութ­յուն ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու:

­Միա­ժա­մա­նակ հայ ե­կե­ղե­ցին նույն­պես ա­վե­լի հա­մար­ձակ է հան­դես գա­լիս եւ ­Նի­կո­լի կող­մից հերթ­կան չորս գյու­ղե­րը ադր­բե­ջան­ցի­նե­րին նվի­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը հայտ­նե­լուց հե­տո, կար­ծես թե, ա­վե­լի է խստաց­նում իր վե­րա­բեր­մուն­քը դա­վա­ճա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Ոս­կե­պա­րի ­Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում մատուց­ված պա­տա­րա­գից հե­տո իր քա­րո­զում ա­սել է ­Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ ­Բագ­րատ ար­քե­պիս­կո­պոս ­Գալս­տան­յա­նը:

«­Կույր պետք է լի­նել, կամ կու­րա­ցած, կու­րա­ցա­ծի վրա էլ ու­րա­ցած, որ մո­ռա­նաս, կամ վա­խի ներ­քո չկար­չո­ղա­նաս այդ ստա­ցած ժա­ռան­գութ­յու­նը հա­մա­րես քո­նը եւ տեր կանգ­նել: Ես գաղտ­նիք չեմ ա­սի ձեզ, որ շա­րու­նա­կա­բար մենք գտնվում ենք դա­վա­ճան­ված ու ու­րաց­ված լի­նե­լու այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցում: Այն սկսվել է Ար­ցախ աշ­խար­հով, նրա ու­րա­ցու­մով, հայ­րե­նազր­կու­մով եւ այդ­պես շա­րու­նակ­վում է քայլ առ քայլ, եւ դուք ինք­ներդ եք վկա, որ ըն­դամ­նեը մի քա­նի օր ա­ռաջ հայ­տա­րար­վեց, որ ­Տա­վուշ աշ­խար­հից, այս­պես կոչ­ված 4 գյու­ղեր, հե­տո ան­շուշտ հեր­քե­լով, որ գյու­ղեր չեն դրանք, տա­րածք­ներ են, տրվե­լու են թշնա­մուն: Եւ ոչ միայն դա թշնա­մա­կան պա­հանջ է, այլ նաեւ ցա­վոք սրտի, ՀՀ կա­ռա­վա­րութ­յան եւ նրա ղե­կա­վա­րի թու­լա­կա­մութ­յան, եւ կա­րող եմ հստակ ա­սել` հայ­րե­նիք չու­նե­նա­լու հո­գե­բա­նութ­յան ար­տա­հայ­տութ­յունն է: ­Մենք այս ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ապ­րել ենք եւ ապ­րում ենք ստի, կեղ­ծի­քի, հայ­րե­նիք հանձ­նե­լու, հող հանձ­նե­լու ա­մեն ին­չի ան­վան տակ եւ այ­սօր էլ վա­խեց­նե­լով պա­տե­րազ­մով, ե­թե սա չա­նենք՝ պա­տե­րազմ կլի­նի»,- ա­սել է նա:

­Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նոր­դի խոս­քով՝ Ոս­կե­պա­րի 7-րդ ­դա­րի ե­կե­ղե­ցին հաս­տա­տում է, որ սա թշնա­մու հող չի, այլ «մեր տկա­րութ­յուն­նե­րի եւ մեղ­քե­րի» պատ­ճա­ռով կտրտվել է:

 ­Բագ­րատ Սր­բա­զա­նը ա­սում է, որ ո­րե­ւէ մե­կը ի­րա­վունք չու­նի հանձ­նել իր հայ­րեն­իքի ո­րե­ւէ տա­րածք.  «Հի­մա էլ ա­սում են՝ ոչ, գյու­ղեր չենք հանձ­նում, տա­րածք­ներ են դրանք: Ո΄չ ­քո հոր տա­րածք­ներն են, ո΄չ ­դու սուլ­թան ես, խան ես, ո΄չ ­թա­գա­վոր ես, ո΄չ­ էլ գնել ես այդ հո­ղե­րը, որ հի­մա էլ հանձ­նում ես կամ փոր­ձում ես հանձ­նել »: 

­Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նոր­դը ընդգ­ծում է, որ հի­մա ժո­ղո­վուր­դը պետք է ո­րո­շի՝ հանձն­վել, թե ընդվ­զել, ընդ­դի­մա­նալ եւ «կտրել այն ձեռ­քը, որ փոր­ձում է խառ­նել մեր տու­նը»:

­Գու­ցե իս­կա­պես, ինչ­պես դա­րե­րի ըն­թաց­քում ե­կե­ղե­ցին դառ­նա հայ ա­զա­տագրա­կան շարժ­ման ա­ռաջ­նոր­դը, իր ձեռ­քը վերց­նի թուր­քե­րի եւ ի­րենց սպա­սա­վոր դա­վա­ճան­նե­րի դեմ պայ­քա­րի սրբա­զան դրո­շը:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված