Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

«Պուտինի պլանի» վերջին վեցամյակը

Միջազգային

Այն տես­լա­կա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278958&l=am), որ Պու­տի­նի նա­խա­գա­հութ­յան այս ժամ­կե­տում էա­կան տե­ղա­շար­ժե­րի պետք է սպա­սել, ի­հար­կե, լուրջ հիմ­քեր ու­նի: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Պու­տինն այս ան­գամ, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, նա­խա­գահ է հռչակ­վում վեր­ջին ժամ­կե­տով: Նա հի­մա 71 տա­րե­կան է, այս ժամ­կե­տը կա­վար­տի 77-ում: Դ­րա­նից հե­տո պետք է եւս մեկ ժամ­կետ սպա­սի՝ նո­րից ա­ռա­ջադր­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն ստա­նա­լու հա­մար: Այդ ժա­մա­նակ կլի­նի 83 տա­րե­կան, եւ գրե­թե բա­ցառ­վում է, որ այդ տա­րի­քում կցան­կա­նա նո­րից պաշ­տո­նա­վա­րել: Այ­սինքն, նա այս տա­րի­նե­րին պետք է փոր­ձի ա­վար­տել, այս­պես կոչ­ված, «Պու­տի­նի պլա­նը», ո­րի տակ հաս­կաց­վում է ինչ­պես նե­ր­քին, այն­պես էլ ար­տա­քին ուղ­ղութ­յուն­նե­րով մի շարք գլո­բալ խնդիր­նե­րի լու­ծում: Եվ նկա­տենք, որ ընտ­րութ­յուն­նե­րի նախ­նա­կան արդ­յունք­նե­րը հայտ­նի դառ­նա­լուն պես Պու­տի­նը, հան­դի­պե­լով իր թի­մա­կից­նե­րին եւ լրագ­րող­նե­րին, մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեցրեց, ո­րոնք ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թուն­նե­րի տե­ղիք տա­լիս են:

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐ

­Նախ, ներ­ռու­սաս­տան­յան հե­ռան­կար­նե­րի մա­սին, թե­րեւս, շատ կա­րե­ւոր էր այս միտ­քը. «Հա­տուկ գոր­ծո­ղութ­յան մաս­նա­կից­նե­րից պետք է կազ­մա­վոր­վի Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան ա­պա­գա վար­չա­կան կոր­պու­սը»: Ըն­կալ­վում է մո­տա­վո­րա­պես այս­պես՝ Ռու­սաս­տա­նում պետք է կա­ռա­վա­րեն նրանք, ով­քեր մար­տա­դաշ­տում են ա­պա­ցու­ցել պե­տա­կան եւ ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րին ի­րենց հա­վա­տար­մութ­յու­նը: Ս­րա են­թա­տեքս­տը, ինչ խոսք, Ռու­սաս­տա­նում նոր է­լի­տա­յի ձե­ւա­վո­րումն է: Կամ, առն­վազն, պետք է էա­կան փո­փո­փութ­յան են­թար­կել ներ­կա է­լի­տան, որ­տեղ այս պա­հին ան­գամ մեծ թիվ են կազ­մում Ա­րեւ­մուտ­քը սրբութ­յան սրբոց հա­մա­րող­ներն ու սո­վո­րա­կան շպիոն­նե­րը: Թե ինչ­պես, ա­պա հե­տաքր­քիր էր ՌԴ նա­խա­գա­հի այս միտ­քը. «Ու­ժա­յին կա­ռույց­նե­րին հանձ­նա­րա­րա­կան­ներ կտրվեն՝ բա­ցա­հայ­տե­լու բո­լոր նրանց, ով­քեր զեն­քով կռվում են Ռու­սաս­տա­նի դեմ»:

Ա­յսինքն, խո­շոր հաշ­վով, խոս­քը Ա­րեւ­մուտ­քի 33-ամ­յա ազ­դե­ցութ­յուն-կա­ռա­վա­րու­մից վերջ­նա­կա­նա­պես դուրս գա­լու եւ բա­ցա­ռա­պես ռու­սա­կան պե­տա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վե­լու մա­սին է, եւ դա վե­րա­բե­րում է նաեւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յա­նը: Դե­տա­լա­յին ա­ռու­մով, հաս­կա­նա­լի է, խոս­քը նախ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յան մա­սին է: Այս­տեղ նախ, ըստ Պու­տի­նի. «Պետք է լու­ծել ՀՌՕ-ի խնդիր­նե­րը, հզո­րաց­նել մեր պաշտ­պա­նու­նա­կութ­յու­նը եւ զին­ված ու­ժե­րը»: Բա­ցի այդ. «Ռու­սաս­տա­նը կա­նի ա­մեն ինչ, որ­պես­զի Դոն­բա­սի եւ Նո­վո­ռո­սիա­յի հե­տա­գա պաշտ­պա­նութ­յան եւ­ ա­ջակ­ցութ­յան հույ­սերն ի­րա­կա­նա­նան»: Երբ Պու­տի­նի մա­կար­դա­կով խոս­վում է ոչ թե պար­զա­պես Դոն­բա­սի, այլ՝ Նո­վո­ռո­սիա­յի մա­սին, ա­պա դա պատ­կե­րա­ցում­ներ է տա­լիս նաեւ այն սպա­սե­լիք­նե­րի կամ ծրագ­րե­րի մա­սին, ո­րոնք Մոսկ­վան ու­նի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում: Իսկ դրա­նից հե­տո՝ «Մենք կմտա­ծենք, թե ում հետ ենք խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րե­լու»: Այն է՝ Զե­լենս­կու հետ խո­սե­լու բան չկա:

Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով էլ պատ­կե­րը մո­տա­վո­րա­պես սա է. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ ՆԱՏՕ-ի հա­կա­մար­տութ­յու­նը կհան­գեց­նի նրան, որ Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը մեկ քայլ է հե­ռու… Ռու­սաս­տա­նը գի­տի Ուկ­րաի­նա­յում ՆԱՏՕ-ի զոր­քե­րի առ­կա­յութ­յան մա­սին, բայց նրանք այն­տեղ մեծ թվով մա­հա­նում են»:

Ինչ վե­րա­բե­րում է այլ ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րին, ա­պա այս­տեղ Պու­տի­նը հատ­կա­պես նշեց Չի­նաս­տա­նին: Ըստ նրա. «Թայ­վա­նը Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տութ­յան մի մասն է… Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի շա­հե­րի հա­մընկ­նու­մը կա­յու­նաց­նող գոր­ծոն է հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՌԴ-ՈՒՄ

Ընդ­հան­րա­կան պատ­կե­րը սա է. Մոսկ­վան ինչ­պես դաշ­նա­կից­նե­րի, այն­պես էլ հա­կա­ռա­կորդ­նե­րի հան­դեպ հիմ­նա­կա­նում կպահ­պա­նի մինչ այս ե­ղած կուր­սը: Դե­տա­լա­յին ի­մաս­տով, մի շարք կոշ­տա­ցում­ներ պետք է սպա­սել: Ա­վե­լի հստակ պատ­կե­րա­ցում­ներ կա­րե­լի է կազ­մել, երբ հայտ­նի դառ­նա ռու­սա­կան նոր կա­ռա­վա­րութ­յան կազ­մը: Այս ա­ռու­մով, Պու­տի­նը հայ­տա­րա­րեց նաեւ, որ ընդ­հա­նուր առ­մամբ, դրա­կան է գնա­հա­տում կա­ռա­վա­րութ­յան, Կենտ­րո­նա­կան բան­կի եւ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի գոր­ծու­նեութ­յու­նը: Բայց նաեւ, որ կա է­ֆեկ­տի­վութ­յան բարձ­րաց­ման խնդիր, այ­սինքն, պետք է նաեւ տես­նել, թե առ­կա կադ­րե­րը որ դիր­քե­րում կա­րող են ա­վե­լի է­ֆեկ­տիվ գոր­ծել: Ու չմո­ռա­նանք, որ մինչ այս էլ շրջա­նառ­վում էր այն թե­զը, որ ո­րոշ ա­ռանց­քա­յին պաշ­տոն­յա­ներ կա­րող են փոխ­վել: Մաս­նա­վո­րա­պես, որ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Լավ­րո­վը կանց­նի թո­շա­կի, եւ նրա փո­խա­րեն կգա ա­վե­լի ագ­րե­սիվ ար­տա­քի քա­ղա­քա­կա­նութ­յան կողմ­նա­կից կադր: Խո­սվում է նաեւ Շոյ­գո­ւի հնա­րա­վոր փո­խա­րին­ման մա­սին, սա­կայն շատ ա­վե­լի քիչ հա­վա­նա­կա­նութ­յամբ. Շոյ­գուն հիմ­նա­կա­նում վե­րահս­կում է ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը, որ­տեղ էա­կան ա­ռա­ջըն­թաց ի­րոք կա: Իսկ «մա­քուր» ռազ­մա­կան ուղ­ղութ­յու­նը վե­րահս­կող, ՌԴ ԳՇ պետ Գե­րա­սի­մո­վի փո­խա­րին­ման լու­րե­րը շատ ա­վե­լի հա­մառ են:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ

Իր հեր­թին միան­շա­նակ էր նաեւ, որ Ա­րեւ­մուտք կոչ­վա­ծը, ա­ռանց կոնկ­րետ հիմ­նա­վո­րում­նե­րի, ռու­սա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված պետք է ա­ռաջ տա­ներ «ոչ ա­զատ, ոչ ար­դար» ընտ­րութ­յուն­նե­րի թե­զը: Սա­կայն ո­րո­շա­կի ու­շագ­րավ դե­տալ­ներ նկատ­վե­ցին: Այս­պես, դեռ ան­գամ ՌԴ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նախ­նա­կան արդ­յունք­նե­րը չհնչած, Հ­ռո­մի պապ Ֆ­րան­ցիս­կոսն ա­ռա­ջին­նե­րից մե­կը, ե­թե ոչ՝ ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րեց Պու­տի­նին։

Ի՞նչ է սա նշա­նա­կում: Նախ, որ Ռու­սաս­տա­նում ընտ­րութ­յուն­նե­րը ճա­նաչ­ված են աշ­խար­հի մեկ մի­լիարդ կա­թո­լիկ­նե­րի կող­մից։ Նաեւ. Պա­պը, գաղտ­նիք չէ, որ բա­ցի կա­թո­լիկ աշ­խար­հից, նաեւ եվ­րո­պա­կան ա­վան­դա­կան քա­ղա­քա­կան է­լի­տա­յի ա­ռաջ­նորդ­նե­րից է: Ն­րա շնոր­հա­վո­րան­քը կա­րե­լի է հա­մա­րել նաեւ հենց այդ է­լի­տա­յի ռեակ­ցիան ՌԴ-ի հան­դեպ: Ա­ռա­վել եւս, որ օ­րերս խո­սե­լով Ուկ­րաի­նա­յի` «սպի­տակ դրո­շի ներ­քո» բա­նակ­ցութ­յուն­նե­րի գնա­լու մա­սին, Հ­ռո­մի պա­պը ցույց տվեց հենց Եվ­րո­պա­յի դա­սա­կան է­լի­տա­յի դիր­քո­րո­շու­մը ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված, ո­րը կտրուկ տար­բեր­վում է Եվ­րո­պա­յի ուլտ­րա­լի­բե­րալ է­լի­տա­յի մո­տե­ցու­մից:

Ու շտա­պե­լով Պու­տի­նին շնոր­հա­վո­րել, Հ­ռո­մի պա­պը եւս մեկ ան­գամ ցույց տվեց, թե ինչ խո­րը ջրբա­ժան է ա­ռա­ջա­ցել նե­րեվ­րո­պա­կան հար­թա­կում: Ու այս­տեղ, ի­հար­կե, լրջա­գույն հիմ­քեր կան: Այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Մակ­րո­նը սկսել է խո­սել Ուկ­րաի­նա եվ­րո­պա­կան զոր­քեր մտցնե­լու մա­սին, հաս­կա­նա­լի է, հենց այն­պես, օ­դից չըն­կավ: Հաս­կա­նա­լի է նաեւ, որ ռոտ­շիլդ­յան բան­կի նախ­կի աշ­խա­տա­կից Մակ­րո­նը, թե­րեւս իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից վա­խե­ցած, երբ փոր­ձում է գո­նե մեկ քայլ հետ քաշ­վել, ա­պա ան­մի­ջա­պես դեմ­քին են շփաց­նում կնոջ տրանս­գեն­դե­րութ­յան թե­ման, դրա­նով հաս­կաց­նում, որ շատ ու­րիշ նման թե­մա­ներ էլ կարող են ջրի ե­րես ել­նել: Ե­թե չի ու­զում, ու­րեմն պետք է շա­րու­նա­կի Նա­պո­լեոն-2 խա­ղալ:

­Կար­ծես թե հաս­կա­նա­լի է դառ­նում, որ վե­րին տե­րերն ամեն կերպ փոր­ձում են Եվ­րո­պա­յին մղել Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի, բայց ա­ռանց ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յան. Ս­պի­տակ տու­նը ո­րե­րորդ ան­գամ հայ­տա­րա­րում է, որ ա­մե­րիկ­յան բա­նա­կը չի կռվե­լու: Բ­րի­տա­նիան եւս հա­զիվ թե կռվե­լու ցան­կութ­յուն ու­նե­նա. ինչ­պես ցույց տվեց հու­սիթ­նե­րի դեմ պայ­քա­րը, վեր­ջին պա­հին հան­կարծ «բրի­տա­նա­կան նա­վե­րը փչա­նում են»: Ն­ման է նրան, որ պա­տե­րազմ սար­քե­լու դե­րը Մակ­րո­նին են տվել, հե­տո կկցեն գեր­մա­նա­ցի­նե­րին, լե­հե­րին ու մյուս­նե­րին, եւ մի կար­գին ռուս-եվ­րո­պա­կան նոր հրդեհ կլի­նի: Անգ­լո­սաք­սերն էլ ան­ցած եր­կու հա­մաշ­խար­հա­յին­նե­րի օ­րի­նա­կով հսկա­յա­կան փո­ղեր կսար­քեն, կպահեն ներկա դիրքերը՝ սպա­սե­լով, որ կռվող­ներն ի­րար կո­տո­րեն եւ ա­ռա­վե­լա­գույնս թու­լա­նան:

­Բայց ե­թե նման սցե­նա­րը եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի է (միայն թե մե­ջը փող լի­նի), ա­պա դա­սա­կան է­լի­տան կորց­նե­լու շատ բան ու­նի: Եվ ա­ռա­ջին հեր­թին Վա­տի­կա­նը, ո­րի հիմ­նա­կան ակ­տիվ­նե­րը Եվ­րո­պա­յում են: Հե­տո էլ «վե­րին է­լի­տա­նե­րը», կամ, ինչ­պես Պու­տինն օ­րերս ար­տա­հայտ­վեց՝ «վամ­պիր­նե­րը» ա­մեն ինչ կհա­վա­քեն ինչ-որ կրո­նի տա­նի­քի տակ՝ բաղ­կա­ցած լի­բե­րա­լա­կան, սե­ռա­կան եւ այլ այ­լա­սեր­վա­ծութ­յուն­նե­րից, եւ վերջ, Հին աշ­խար­հա­մա­սը, որ­պես այդ­պի­սին, Վա­տի­կա­նով հան­դերձ այ­լեւս չի լի­նի:

Վա­տի­կա­նին եւ եվ­րո­պա­կան դա­սա­կան է­լի­տա­յին պետք է մեծ պա­տե­րազ­մ թույլ չտա­լ, եւ ելքը Կիեւի «սպի­տակ դրոշն» է: Իսկ Պու­տի­նը, որ խո­սում է «վամ­պիր­նե­րի պա­րա­հան­դե­սի ա­վար­տի» մա­սին, դար­ձել է ա­ռանց­քա­յին բնա­կան դաշ­նա­կից, եւ պետք է բո­լո­րից ա­ռաջ շնոր­հա­վո­րել նրա ընտ­րութ­յու­նը:

Խաղն ակ­տիվ փու­լում է, եւ լու­ծու­մը ե­ղել եւ մնում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ու այս­տեղ ռուս­նե­րի հնա­րա­վո­րինս ա­րագ եւ ցու­ցադ­րա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րը: Ու ե­րե­ւի պա­տա­հա­կան չէ, որ ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից խո­սում են մին­չեւ ա­մառ ռու­սա­կան բա­նա­կի սպաս­վող մեծ հար­ձակ­ման մա­սին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված