Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Ինչ է փնտրում Ստոլտենբերգը Հարավային Կովկասում

Միջազգային

Այն, որ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Յենս Ս­տոլ­տեն­բերգն այս խա­ռը օ­րե­րին իր բան ու գոր­ծը թո­ղած, ե­կել-հա­սել է Հա­րա­վա­յին Կով­կաս, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Հա­յաս­տա­նում շատ են խո­սում, թե հիմ­նա­կան նպա­տա­կը` նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա ա­րեւմ­տա­մետ հա­կում­ներն ա­վե­լի ամ­րապն­դել է: Հ­նա­րա­վեր է, դա էլ կա, բայց հաս­տատ հիմ­նա­կան խնդի­րը շատ ա­վե­լի գլո­բալ է:

Ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի ա­ռանց­քա­յին գոր­ծիք­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Ս­տոլ­տեն­բեր­գի այ­ցը տա­րա­ծաշր­ջա­նա­յին էր, նա ե­ղավ Բաք­վում, Թ­բի­լի­սիում, այ­սօր էլ՝ Ե­րե­ւա­նում է: Այ­սինքն, դրված խնդիր­նե­րը եւս տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բի են: Կոնկ­րետ ի՞նչ. այ­ցի հիմ­նա­կան մա­սը նվիր­ված էր Բաք­վին, եւ այն­տեղ հնչած մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­ներ ո­րո­շա­կի մտորում­նե­րի տե­ղիք տա­լիս են:

Այս­պես, Բաք­վում ինչ­պես Ս­տոլ­տեն­բեր­գի, այն­պես էլ Ա­լիե­ւի կող­մից հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչե­ցին հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, թե՝ «Այժմ մենք խա­ղա­ղութ­յանն ա­վե­լի մոտ ենք, քան նախ­կի­նում եր­բե­ւէ...», «Կով­կա­սում հա­րա­տեւ խա­ղա­ղութ­յուն կտի­րի», եւ այդ­պես շա­րու­նակ: Սա­կայն չմո­ռա­նանք, որ ՆԱՏՕ-ն հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան» հար­ցե­րով ե­ղել եւ մնում է ոչ թե միջ­նոր­դի, այլ՝ «բա­րի խոր­հուրդ­ներ տվո­ղի» դե­րում: Ա­սենք, նման «բա­րի ցան­կութ­յան» էր նման նաեւ Բաք­վում հան­դի­պում­նե­րից հե­տո X ցա­նցում Ս­տոլ­տեն­բեր­գի գրա­ռու­մը. «Կոչ եմ ա­նում Ադր­բե­ջա­նին եւ Հա­յաս­տա­նին օգտ­վել հա­րատեւ խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից»:

­Բայց ա­հա նրա գրառ­ման մյուս հատ­վա­ծը այլ մտքե­ր է ա­ռաջ բե­րում. «Ադր­բե­ջա­նը ՆԱՏՕ-ի վա­ղե­մի գոր­ծըն­կերն է, եւ­ ես ան­համ­բեր սպա­սում եմ գոր­ծըն­կե­րութ­յան հե­տա­գա ամ­րապնդ­մա­նը»: Ընդ ո­րում, այդ «գոր­ծըն­կե­րութ­յան հե­տա­գա ամ­րապն­դում» աս­վա­ծը շատ ա­վե­լի ընդգծ­ված ե­րե­ւում էր նաեւ այ­ցին նա­խոր­դած ՆԱՏՕ-ի զե­կույ­ցից, որ­տեղ աս­վում է, որ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը շա­հա­վետ է կազ­մա­կեր­պութ­յան հա­մար:

­Սա­կայն Ս­տոլ­տենբեր­գի այդ «ան­համ­բեր սպա­սում­նե­րին» ինչ­պե՞ս ար­ձա­գան­քեց «հին աղ­վես» Ա­լիե­ւը: Նա սկսեց եր­կար-բա­րակ խո­սել, թե. «Ադր­բե­ջա­նի եւ ՆԱՏՕ-ի գոր­ծըն­կե­րութ­յու­նը եր­կար պատ­մութ­յուն ու­նի»: Մաս­նա­վո­րա­պես. «Ադր­բե­ջա­նը ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք ու­նի Թուր­քիա­յի հետ, ո­րը հա­մար­վում է երկ­րորդ ցա­մա­քա­յին տե­րութ­յու­նը եւ ՆԱՏՕ-ի ա­ռա­ջա­տար ան­դա­մը։ Ադր­բե­ջանն իր բա­նա­կը կա­ռու­ցում է թուր­քա­կան մո­դե­լով։ Սա նշա­նա­կում է ՆԱՏՕ-ի չա­փա­նիշ­ներ»: Ի­մաս­տը կա­րե­լի է հաս­կա­նալ. Ադր­բե­ջանն այն չա­փով է ՆԱՏՕ, որ­քան իր «մեծ եղ­բայր» Թուր­քիան: Իսկ Թուր­քիան, չմո­ռա­նանք, ՆԱՏՕ-ի ան­դամ է այն ժա­մա­նակ, երբ դա ի­րեն պետք է: Ե­թե ինչ-որ հար­ցում շա­հերն այլ են, ա­պա, բնա­կան է, գե­րիշ­խո­ղը հենց իր շա­հերն են, իսկ ՆԱՏՕ-ին կա­րե­լի է «դրսի դու­ռը ցույց տալ»:

Այս­պի­սով, Ս­տոլ­տեն­բեր­գը, թե­րեւս, փոր­ձում էր հստա­կեց­նել՝ ե­թե ՆԱՏՕ-ն տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վակ­նութ­յուն­ներ ներ­կա­յաց­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ի՞նչ չա­փով կա­րող է հույս դնել ա­ռա­ջին հեր­թին Բաք­վի վրա: Նույ­նիսկ սկսեց Ա­լիե­ւին ձո­ներ հղել, թե. «Ես ող­ջու­նում եմ այն, որ Ադր­բե­ջա­նը զար­գաց­նում է ա­վե­լի ու ա­վե­լի ա­մուր կա­պեր ՆԱՏՕ ան­դամ­նե­րի հետ, եւ­ որ ձեր եր­կի­րը խա­ղում է ա­վե­լի ու ա­վե­լի կար­եւոր դեր ոչ միայն գա­զի, այլեւ, ա­պա­գա­յում, դե­պի Եվ­րո­պա­յում ՆԱՏՕ ան­դամ երկր­ներ է­լեկտ­րա­կա­նութ­յան մա­տա­կա­րար­ման գոր­ծում»: Ա­լիե­ւի պա­տաս­խա­նը, թե­րեւս, հաս­կա­նա­լի էր՝ կա­րող եք հույս դնել այն չա­փով եւ ձե­ւե­րով, որ­քան Թուր­քիա­յի վրա: Այն է՝ կոնկ­րետ ա­ռա­ջարկ­նե­րը որ­քա­նո՞վ կտե­ղա­վոր­վեն Ադր­բե­ջա­նի շա­հե­րի տի­րույ­թում:

Վ­րաս­տա­նում եւս Ս­տոլ­տեն­բեր­գը կար­ծես թե փոր­ձում էր հաս­կա­նալ, թե որ­քա­նո՞վ է հու­սա­լի Թ­բի­լի­սիի հայտ­նի ա­րեւմ­տա­մե­տութ­յու­նը: Սա­կայն Թ­բի­լի­սին ար­դեն այլ խնդիր­նե­րի ա­ռաջ է: Այս­պես, Աբ­խա­զիան ՌԴ-­Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տութ­յան կազմ է ու­զում մտնել, Հա­րա­վա­յին Օ­սե­թիան՝ Ռու­սաս­տա­նի: Այ­սինքն, ՆԱՏՕ-ի ան­դա­մակ­ցութ­յու­նը խոս­տա­նում է հետ­եւ­յա­լը. Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կով Աբ­խա­զիա­յում կա­րող են հայտն­վել մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով «Իս­կան­դեր­ներ»: Իսկ վրաց-օ­սե­թա­կան ներ­կա­յիս սահ­մա­նը կդառ­նա վրաց-ռու­սա­կան:

­Հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա ջերմ ա­րեւմ­տա­մո­լութ­յան պա­րա­գա­յում, ի­հար­կե, Ս­տոլ­տեն­բեր­գը կա­րող է ա­վե­լի լավ արդ­յունք­նե­րի հույս ու­նե­նալ: Բայց նրա` Բաք­վի այ­ցը մի շարք խնդիր­ներ է ա­ռաջ բե­րում: Այ­սինքն, ՆԱՏՕ-ն­ այս պա­հին Ադր­բե­ջա­նին նա­յում է, ինչ­պես ԵՄ-ն՝ որ­պես գա­զա­յին կա­րե­ւոր գոր­ծըն­կեր: Ու այս ի­րա­վի­ճա­կում քա­նի՞ կո­պե­կի ար­ժեք կա­րող է ու­նե­նալ անվ­տան­գութ­յան մա­սով նրա սպաս­վող խոս­տում­նե­րը: Նաեւ հաս­կա­նա­լի է՝ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին նման «ման­րուք­նե­րը» չէ, որ կա­րող են մտա­հո­գիչ լի­նել. հրա­մա­նը մնում է հրա­ման: Միայն թե այն, որ նման հրա­ման­ներն ար­դեն սկսել են վա­խեց­նել, դա էլ է տե­սա­նե­լի: Օ­րի­նակ, նա­խօ­րեին ԱԺ-ում Միր­զո­յան Ա­րոն նման միտք հնչեց­րեց. «Հա­յաս­տա­նին ուղղ­ված հսկա, ես կա­սեի նույ­նիսկ էկ­զիս­տեն­ցիալ սպառ­նա­լիք­ներ կան։ Կան մի­ջազ­գա­յին դե­րա­կա­տար­ներ, ով­քեր շա­հագրգռ­ված են, որ Հա­յաս­տա­նը դա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նալ…»: Ո՞ւմ նկա­տի ու­նի. կաս­կա­ծում ենք, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ նույ­նիսկ Թուր­քիա­յի մա­սին Ա­րոն նման բան կա­սի: Ռուս­նե­րի՞ն. մի­գու­ցե, քա­նի որ մեր գոր­ծող իշ­խա­նութ­յու­ննե­րի հա­մար, օ­րի­նակ, ՌԴ-­Բե­լա­ռու­սին միա­նա­լը «կոր­ծա­նում» է նշա­նա­կում: Ա­մեն դեպ­քում, վա­խը պարզ զգաց­վում է, թե­րեւս հաս­կա­նում են, թե ՆԱՏՕ-ն, օ­րի­նակ, որ­քան օգ­նեց Ուկ­րաի­նա­յին…

Այս­պի­սով, ե­թե Ս­տոլ­տեն­բեր­գը ե­կել էր պար­զե­լու, թե որ­քա­նով է ի­րա­տե­սա­կան տա­րա­ծաշր­ջա­նի ՆԱՏՕ-ա­կա­նա­ցու­մը, դժվար է ա­սել, որ կա­րող է բա­վա­րար­ված հե­ռա­նալ այս­տե­ղից: Խն­դի­րը նույն­քան բարդ է, որ­քան տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազմ սար­քե­լու բրի­տա­նա­կան ծրագ­րե­րը. ցան­կութ­յու­նը կա, բայց բո­լորն են հաս­կա­նում, որ դա կա­րող է վե­րած­վել ինք­նաոչն­չաց­ման, իսկ ո­րոշ «ա­ռաջ­նորդ­ների»՝ անձ­նա­կան ա­ռու­մով: Ըստ այդմ էլ, շա­րու­նա­կում են հիմ­նա­կա­նում եր­կա­կի խա­ղե­րը, մին­չեւ պարզ կլի­նի՝ ի՞նչ են խոս­տա­նում ռու­սա­կան այս ընտ­րութ­յու­ննե­րը, եւ դե­պի ո՞ւր է գնա­լու ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված