Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել Եթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

«Կինոյի կառավարումը տապալած մարդիկ պետք է լքեն այդ դաշտը». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

Պարոն Գալստյան, որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր, ի՞նչ կարծիք ունեք 2018-2023թթ.-ին հայկական կինոյի անցած ճանապարհի մասին։ 

— Հայկական կինոն իր պատմության մեջ ավելի վատ 6-ամյակ չի ունեցել։ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» «հանձնաժողովները» 6 տարում մսխել են 2.5 միլիարդ դրամ՝ ֆինանսավորելով 172 կինոնախագիծ, որոնցից 102-ը՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմեր։ Հայաստանը երբեք չի ունեցել պետական աջակցությամբ տարեկան 4-5 լիամետրաժ ֆիլմից ավելի արտադրելու հնարավորություն։ Այդ 102 ֆիլմերից 68-ը չեն ավարտվել, իսկ 33-ը երբեք չեն ավարտվի, որովհետեւ կիսատ են մնացել առանց մեկ կադր անգամ նկարելու։ Մի՞թե «հանձնաժողովականները» չգիտեին Հայաստանի արտադրական պոտենցիալի մասին։ Եթե չգիտեին, ուրեմն՝ դիլետանտներ են, իսկ եթե իմանալով են ֆինանսավորել, ուրեմն՝ ունեցել են շահագրգռվածություն։ Փաստն այն է, որ 2018-23թթ.-ին Հայաստանը ներկայացնող ոչ մի ռեժիսորի լիամետրաժ խաղարկային ֆիլմ Ա դասի որեւէ կինոփառատոնում չի ցուցադրվել։ Սա ամոթ է։

 Ձեր հարցազրույցներում հաճախ եք շեշտում հայկական կինոարվեստի միջոցով «փողերի լվացման» մասին: Ունե՞ք հիմնավոր փաստեր, որ դա իսկապես տեղի է ունեցել։

— Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նպատակը որեւէ մեկին ճաղերի հետեւում տեսնելը չէ։ Ուզում են դատել, թող դատեն, ուզում են շնորհակալություն հայտնել՝ էլի թող հայտնեն, բայց կինոյի կառավարումը տապալած մարդիկ պիտի լքեն հայ կինոյի կառվարաման դաշտը։ Նրանք մի ամբողջ կյանք կերել են պետության գումարները՝ ստանալով առատ աշխատավարձեր, պարգեւավճարներ, պետության հաշվին շրջագայել են, կերել-խմել, ֆիլմերի ճակատագրեր են խեղել։ Հերի՛ք է։ Կինոն պետք է կառավարեն կառավարելու ունակություններ ունեցող, գրագետ մարդիկ, որոնք կարող են արդյունք տալ։ Գիտե՞ք, փողեր լվանալը, կոռուպցիան, հովանավորչությունը, դա գարնան օրվա պայծառ լուսաբաց չի, որ նայեք պատուհանից ու տեսնեք, դա լավ թաքցրած, վկաներ չսիրող գործընթաց է։ Որպես ֆիլմարտադրող, ես տեսնում եմ բացահայտ հովանավորչություն, երբ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարի համակուրսեցին ու մոտ 40 տարվա ընկերուհին, 6 տարում 8 անգամ ֆինանսավորվում է։ Ֆեդերացիան այդտեղ տեսնում է ռիսկեր եւ ուղիղ հայտարարում է դրանց մասին։ Մնացածը պետք է անեն պատկան մարմինները։

Միջազգային շուկայում մեր այսօրվա ներկայանալիք ֆիլմերի ընտրության մասին ի՞նչ կասեք։ 

— Մենք վաղուց չունենք խաղարկային ֆիլմեր միջազգային շուկայում։ Վերջին խոշոր շուկան դա Բեռլիանլեի եվրոպական կինոշուկան էր, որտեղ հայկական պատվիրակությունը ներկայացել էր մսամթերք արտադրող գործարանի արտադրանքի գովազդով։ Կինոշուկայի պաշտոնական կայքում Հայաստանը ներկայացված էր երկու ֆիլմով, որոնցից մեկը «Բեքսթեյջ» ֆիլմն էր, արդեն ավարտված, երկրորդը՝ «Վերա» ֆիլմը՝ նախաարտադրության փուլում։ Երկուսն էլ իմ ֆիլմերն են, ու երկուսի արտադրության հետ էլ կինոկենտրոնի այսօրվա ղեկավարությունը կապ չի ունեցել, եթե չհաշվենք այն, որ «Բեքսթեյջ» ֆիլմի դեմ ողորմելի մի ոհմակ «դանոս» է գրել՝ քրեական հանցանքների մեջ մեղադրելով ֆիլմի հեղինակին։ Բնականաբար, այդ մեղադրանքները հերքվել են, ու քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ ոհմակին մնացել է իր ամոթը։ 

Ըստ Ձեզ, ճգնաժամից դուրս գալու համար ի՞նչ քայլեր պետք է արվեն։ 

— Պետք է փոխվի պետության վերաբերմունքը կինոարտադրությանը։ Ոլորտը պետք է կառավարեն պրոֆեսիոնալները, ոչ թե կամակատարները։ Ոչ մի նոր բան հորինել պետք չէ։

Անդրադարձաք ֆինանսավորում ստացած 68 անավարտ ֆիլմերի ճակատագրերին, կմանրամասնե՞ք։ 

— 2017թ.-ին, երբ կինոկենտրոնի այս «ղեկավարությունը» ստանձնում էր կինոյի կառավարումը, կար 3 անավարտ լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ Այսօր պետական աջակցություն ստացած 68 լիամետրաժ կինոնախագիծ անավարտ է։ Ասեմ ավելին՝ այդ 68-ից 33-ը գումար է ստացել միայն «զարգացման» փուլի համար։ Դա նույնն է, որ պետությունը 102 կազմակերպության բարձրահարկ շենք կառուցելու ֆինանսվորում տա, սակայն 33-ի ֆինանսավորումը դադարեցնի հիմքի փոսը փորելուց, իսկ մյուս 35-ը՝ երկու-երեք հարկ կանգնեցնելուց հետո։ Ու լկտիաբար հայտարարի՝ վերջ, նրանք արել են այն, ինչի համար մենք ֆինանսավորել ենք։ Ինչպես շենքը համարվում է ավարտված, երբ այնտեղ սկսում են բնակվել մարդիկ, այնպես էլ ֆիլմի արտադրությունն է ավարտվում միայն էկրանին ցուցադրելու օրը։ Կինոարտադրության մեջ չկա «զարգացման փուլով ավարտված նախագիծ»։ Կինոկենտրոնը իրեն հանցակից է դարձրել այն 68 նախագծերի հեղինակներին, որոնք ստացել են գումարներ, հասկանալով, որ կիսատ են թողնելու ֆիլմերը, որովհետեւ տրված գումարը չի բավարարի անգամ սցենարը անգլերեն թարգմանելու, կամ դերասանների ընտրությունը անելու համար։ Սա պետական գումարների փոշիացման դասական օրինակ է, որ կարող են դասավանդել արվեստի բուհերում՝ «Ինչպես չի կարելի ֆինանսավորել կինոն» վերնագրով։

 Ձեր գնահատմամբ՝ հայ ֆիլմը էլ ավելի զարգանալու եւ միջազգային փառատոներին լավագույն տեղերը զբաղեցնելու ապագա ունի՞: 

— Իհարկե։ Հայ ռեժիսորները ոչնչով պակաս չեն վրացի, իրանցի կամ քուրդ ռեժիսորներից, որոնք ամեն տարի մրցանակներ են ստանում ամենախոշոր փառատոներում։ Պարզապես պետք է մաքրել կինոյի կառավարման դաշտը հին ու կոռումպացված կլաններից։

Շրջափակման օրերին արցախցի կնոջ ճակատագրի մասին պատրաստվում էիք ֆիլմ նկարահանել, ի՞նչ փուլում է այն:

— Հենց այդ ֆիլմի արտադրության եւ ֆինանսավորման շուրջ էի բանակցում Բեռլինալեում։ Հետաքրքրությունը ֆիլմի հանդեպ շատ մեծ է։ Ֆիլմի նախնական բյուջեն մոտ կրկնակի աճել է, որովհետեւ աշխատանքների ահռելի ծավալ իրականացվելու է Եվրոպայում։ Հայաստանում կարվեն միայն նկարահանումները։ Բեռլինում կնքել եմ համատեղ արտադրության համաձայնագրեր Գերմանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող ընկերությունների հետ, հերթում է Լյուքսեմբուրգի հետ համաձայնագիրը։ Շարունակում ենք բանակցել Կանադայի, Էստոնիայի հետ։ Ֆիմի ֆինանսավորման կաղ հատվածը՝ Հայաստանն է։ Ու, պետք է անկեղծ լինեմ, դա առաջացնում է մեր գործընկերների խորը զարմանքը։ Տպավորություն է, որ այստեղ բոլորը շտապում են մոռանալ եղածը, ու ես իմ ֆիլմով խանգարում եմ դա անել։ 

Գլխավոր հերոսուհուն՝ Վերային, ո՞վ է մարմնավորելու կամ մարմնավորել։

— Այս պահին դեռ աշխատում եմ ֆինանսական սխեմայի վրա, դերասանների ընտրությունը կսկսենք հիմա։ Ապրիլին արդեն կարող ենք խոսել դերասանական կազմի մասին։ Ես կարող եմ միայն ասել, որ ֆիլմում հնչելու է արցախյան խոսք, հիմնականում՝ Մարտակերտի բարբառը, ու դերասանական կազմը փոքր բացառություններով համալրելու են հենց արցախցի դերասանները։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված