Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Վճռական հանդիպումներում Ադամյանը մեզ պետք կգա, նա գոլային հոտառություն ունի. «Քյոլնի» մարզիչ

Սպորտ

«Լայպցիգի» դեմ 26-րդ տուրի տնային խաղում (1-5) Սարգիս Ադամյանն իր առաջին գոլն է խփել Գերմանիայի ընթացիկ առաջնությոնում:

Գերմանական «Քյոլնի» գլխավոր մարզիչ Թիմո Շուլցը գովեստի խոսքեր է ասել հայ հարձակվողի մասին.

«Նա լավագույններից մեկն էր «Բայերի» և «Բորուսիայի» դեմ խաղերում, իսկ «Լայպցիգի» դեմ մրցավեճում կարողացավ գոլ խփել: Ադամյանը վազում է, կռվում, ստանում գնդակը, հայտնվում է գրոհների եզրափակիչ հատվածում, երբեք չի հանձնվում։ Վճռական հանդիպումներում Սարգիսը մեզ պետք կգա, նա գոլային հոտառություն ունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է express.de-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքական չհրավիրված Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Քյոլնի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ