Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայկ Բաբուխանյանը շնորհավորել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Միջազգային

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» հայկական ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազորդեսպան   Սերգեյ Կոպիրկինին։ Նամակում մասամբ ասվում է.

«Սահմանադրական իրավունք միություն կուսակցության, «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության շարժման» և Ղրիմի բարեկամների հայկական ակումբի անունից ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների, ինչպես նաև. Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 10-ամյակի առթիվ:

Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի առավել քան համոզիչ հաղթանակը ցույց է տալիս ժողովրդական աջակցությունը Ռուսաստանի կուրսին իր ինքնիշխանությունը պաշտպանելու, ազգային անվտանգության համակարգի և արդար բազմաբևեռ աշխարհի ստեղծման և ավանդական արժեհամակարգի քաղաքակրթական հիմքերի պահպանման ուղղությամբ։

Համոզված եմ, որ անցած ընտրությունները կօգնեն բարելավել պետական ​​կառավարման արդյունավետությունը և ամրապնդել Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը։ Դրանք բարենպաստ պայմաններ կստեղծեն մեր երկրների միջև սերտ համագործակցության ձևավորման և երկկողմ երկխոսության զարգացման համար՝ ի շահ եղբայրական ժողովուրդների»։

Արխիվային լուսանկարում ներկայացված է Շարժման անդամների հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ, 2022թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ