Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ) ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տուն Ինչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել է Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկ Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի 2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված է Փաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներին Թրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններին Մենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալ

Քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, կնմանվի տխուր «ծերանոցի». ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ֆրանսաբնակ կոմպոզիտոր, երգահան ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ:

Ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ կառավարության որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

— Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին դրական կվերաբերեի, եթե մենք լինեինք զարգացած, ստաբիլ ու պաշտպանված երկիր։ Արդյո՞ք մեր երկրի համար հիմա առաջնային է ուսումնական բուհերի համար քաղաք կառուցելը։ Հետպատերազմյան դեպրեսիայից դեռ դուրս չեկած, այսօր անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամին հոգեբանական ճնշում գործադրում հիմար հայտարարություններով՝ թուլացնելով մեզ ու կրկին նոր պատերազմի ակնարկ անելով։ Փոխանակ մեր բոլոր ճիգերը կենտրոնացնենք նրանց ասածներին հակահարված տալու, հայրենիքի սահմանները ամրացնելու, զենք ու զինամթերք հայթայթելու վրա, հսկայական գումարներ ենք ծախսում տասներորդական ու ոչ կարեւոր պրոյեկտների վրա։ Բնականաբար, դեմ եմ։

Դուք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եք ավարտել, որքանո՞վ է ընդունելի այն օպտիմալացնելը, միավորելը այլ կրթական օջախների հետ կամ տեղափոխելը:

— Իհարկե, անընդունելի է։ Մեկ դար առաջ խմբավար եւ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի շնորհիվ ստեղծվեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտներն այսօր աշխարհով մեկ փայլում են իրենց կրթությամբ ու ստացած գիտելիքներով։ Անձամբ ես՝ միայն հիմնվելով կոնսերվատորիայի իմ ստացած գերազանց դիպլոմի վրա, առանց որեւէ քննության (բացառությամբ՝ ֆրանսերեն լեզվի)՝ կրթությունս շարունակեցի Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում։ Ինչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ էր դա, իհարկե՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի բարձր վարկանիշի… 

Հայաստանյան շատ բուհերի շենքեր մշակութային արժեք են, ըստ Ձեզ, նման քայլն ինչի՞ կհանգեցնի։

— Ժամանակին այս կառույցը ստեղծողները հազար չափել, մեկ կտրել են։ Պատահական չէ, որ  արվեստի բոլոր կենտրոնները քաղաքի սրտում են միավորված… Այն հեշտացնում է ոչ միայն դասախոսների` մեկ բուհից մյուս բուհ տեղափոխվելը՝ առանց ժամանակ կորցնելու, այլ նաեւ ուսանողների՝ «դաս-փորձ-համերգ» ակտիվ գրաֆիկով ապրելը։ Արվեստագետներն այստեղ, այնտեղ, ամենուր են՝ օրվա մի մասը՝ դասի, երկրորդ մասը՝ փորձի մեկ այլ վայրում, երեկոյան՝ համերգի՝ մեկ ուրիշ վայրում, եւ այս բոլոր վայրերը իրար հարեւանությամբ են գտնվում: Ամեն ինչ ժամանակի առումով հեշտացված է, որպեսզի արվեստագետն անիմաստ ճանապարհների վրա ժամանակ ու էներգիա չկորցնի։ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ընդամենը 30 րոպե է հեռու կենտրոնից, բայց հաշվի չեն առնում, որ դեռեւս կենտրոն հասնելով՝ ուսանողը տուն չի հասնում, նա պետք է դրան գումարի հավելյալ ժամանակ տուն հասնելու համար (քանի որ բոլորը չէ, որ կենտրոնում են բնակվում)։ Այդքան ուժ, էներգիա ու ժամանակ կորցնելով՝ ստեղծագործողի աշխատունակությունը հասնում է զրոյի։ Էլ չեմ ասում, որ քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, դրական էներգիայի ու ժպիտների՝ կնմանվի տխուր «ծերանոցի» (ներողություն կտրուկ արտահայտության համար)։ 

Ապրում եք Ֆրանսիայում, ի՞նչ է հուշում այդտեղի փորձը:

— Ֆրանսիայում կա երկու կոնսերվատորիա. մեկը՝ Փարիզում, մյուսը՝ Լիոնում։ Դեմ չեմ, որ իրենց ակադեմիական քաղաքում նույնպես լինի մեկ այլ կոնսերվատորիա, ում հարմար է ու մոտ, բնականաբար, նախընտրություն կունենա, բայց նորից կրկնվեմ՝ ասելով, որ հիմա բացարձակ նոր քաղաք կառուցելու ժամանակը չէ։

Երբեւէ տեսե՞լ եք կրթության եւ մշակութային արժեքների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ֆրանսիացիների կողմից։

— Այստեղ դարերից եկած կառույցներին ու շինություններին շատ խնամքով են վերաբերում, այլ ոչ մեզ նման, օրինակ՝ Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար մեխերով ծակում ու փչացնում են մեծն Թամանյանի ստեղծած հուշահամալիրը։ Ի վերջո, Թամանյաններ ու Կոմիտասներ ամեն օր չէ, որ ծնվում են… Պահենք ու պահպանենք մեր հանճարների ժառանգությունները…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top