Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ. Բալասանյան

Ներքաղաքական

Ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարում էր սահմանների բացման եւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին: Ավելին՝ նա վստահեցնում էր, թե՝ «այս պահին մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման եւ սահմանի բացման համար», ապա հավելում էր, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսեւորում է ակնկալում Թուրքիայի կողմից: Մինչդեռ Թուրքիան մեր ուղղությամբ ծանր զինտեխնիկա է տեղակայել սահմանին՝ Մարգարայի անցակետի դիմաց: Ըստ մեր հավաստի աղբյուրների` թուրք սահմանապահները խոշոր տրամաչափի ականանետեր են տեղադրել՝ մինչեւ 10 կմ կրակի հեռահարությամբ։ Հիմնական զինտեխնիկան գտնվում է սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Զուգահեռ Կարսում այս պահին տեղի են ունենում լայնածավալ զորավարժություններ, որոնց առաջին անգամ մասնակցում են մարտական ինքնաթիռներ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ինչի՞ կարող է հանգեցնել եւ ի՞նչ վտանգներով է հղի հայ-թուրքական սահմանում առկա կուտակումները:

— Իսկապես, մտահոգիչ են տեղեկությունները: Անգամ 90-ականների սկզբին երբ թուրքական զորքի կուտակումներ են եղել սահմանին, չեն եղել հրետանային կուտակումներ, հեռահար հրետանի էլ չի տեղակայվել: Այն ժամանակ մարշալ Շապոչնիկովը շատ կոշտ տոնով պահանջեց եւ այնպես արեց, որ թուրքերը հրաժարվեցին Հայաստան ներխուժելու իրենց մտադրությունից՝ Քարվաճառի ազատագրումից հետո: Այնպես որ, ներկայիս կուտակումներն աննախադեպ են: Եվ այստեղ պետք է հաշվի առնել Էրդողանի տարիներ առաջ արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի եզդիաբնակ գյուղերում Քրդական բանվորական կուսակցության աջակիցներ եւ մարտիկներ կան, որոնք թաքնվում են: Այն ժամանակ նա Հայաստանին մեղադրում էր Քրդական բանվորական կուսակցության մարտիկներին Հայաստանում ապաստան տալու մեջ եւ հիմա, կարծես, Թուրքիան մտածում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության եւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման խոսակցությունների ֆոնին ժամանակն է խաղարկել Հյուսիսային Իրաքի կամ, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանի խաղաքարտը եւ նույնկերպ կետային հարվածներ հասցնել, ըստ Էրդողանի, այն հատվածներին, որտեղ կարող են տեղակայված լինել Քրդական բանվորական կուսակցության մարտիկներ: Էրդողանից նաեւ հեռու չէ, որ մեղադրի Հայաստանին, թե այնտեղ կարող է մարզական ճամբարներ լինեն: Երբ նայում ենք Մարգարա գյուղից օդային ուղիղ գծով, բավականին մոտ է ստացվում Արագածի եզդիաբնակ գյուղերը: Սա իմ կարծիքով՝ ամենից վտանգավոր սցենարներից մեկը կարող է լինել: Այդուհանդերձ, այս պահին Թուրքիան չի անցնի բացահայտ հարձակման Հայաստանի սահմանի վրա, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները: Բայց օգտվելով հայ-ռուսական այս լարվածությունից` Էրդողանը կարող է անցնել տարիներ առաջ արտահայտած իր պլանի իրականացմանը եւ կետային հարվածներ հասցնել: Սա չափազանց վտանգավոր է եւ կարծում եմ՝ այս պահին կտրուկ գործողություների կարիք կա՝ ՀՀ իշխանությունների կողմից հասկանալու համար, թե ինչ է կատարվում առհասարակ սահմանին:

— Երբ ՀՀ իշխանությունները սրընթաց գնում են հակառուսական, արեւմտյան ճանապարհով, ինչո՞ւ է Թուրքիան շտապում, երբ հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին պահանջագրից հետո, որոշի Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ հեռացնել ՀՀ-ից՝ կանաչ լույս վառելով թուրքերի համար:

— Կարծում եմ՝ թուրքերը վստահ չեն, որ ռուսական կողմը դուրս է գալու Հայաստանից, եւ իրենք «այժմ եւ հիմա» սկզբունքով են փորձում առաջ շարժվել՝ մտածելով, որ ավելի լավ է հիմա մի փոքր ինչ-որ բան ստանալ՝ ցույց տալով իր ուժը, քան սպասել, թե երբ ռուսները դուրս կգան կամ դուրս չեն գա: Ես ավելի քան վստահ եմ, որ 102-րդ ռազմաբազան դուրս չի գալու Հայաստանից, որովհետեւ, ինչպես ռուսական կայսրերից մեկն է ժամանակին ասել՝ «Այնտեղ, որտեղ ռուսական դրոշը բարձրացվում է, այլեւս երբեք չի իջնում»: Դրա համար կարծում եմ՝ Թուրքիան հիմա է ցանկանում օգտագործել այս պատեհ պահը` հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների անհասկանալի վարքագիծն ու հայտարարությունները եւ ռուսների հետ հարաբերությունների անընդհատ իջեցումն ու լարվածության նոր օջախների առաջացումը: Փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ», ինչն Էրդողանի մարտավարությունն է, բայց ես կարծում եմ՝ ամեն դեպքում, կլինի զանգ Էրդողանին Մոսկվայից եւ հրանոթների շուրջ աղմուկը կանցնի: Հիմա արդեն, կարծես, նյարդերի խաղ է գնում, եւ սպասում են տեսնեն՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է անելու կամ արձագանքելո՞ւ է դրան, թե՞ հերթական անգամ ասելու են՝ քանի որ ռուսներն են կանգնած սահմանին, թող ռուսներն էլ մտածեն, իրենք էլ սահմանը պահեն: Ամենից մտահոգիչն այն է, որ առհասարակ ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top