Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի Փոստանջյան Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Ովքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ Բաբուխանյան Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Մեր պահանջը պետք է ցեղասպանության կանխարգելման եւ հետեւանքների վերացման համատեքստում լինի. Դեմոյան

Հանդիպում

Մարտի 16-ին լրանում է միջազգային իրավունքի խախտմամբ ընդունված Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի 103-ամյակը: Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը, ինչպես նաեւ Կարսի պայմանագիրը, ի սկզբանե անընդունելի էին Հայաստանի համար, որովհետեւ դրանով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ ազդեցություն ունեցավ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի պատմության վրա, եւ որքանո՞վ է արդիական այն այսօր:

— Ամենակարեւորը, որպես ներկա սերունդ, որը տեսնում է նոր զարգացումներ եւ ուղղակիորեն կապված է այդ պայմանագրի ոգու ու ժառանգության հետ, կարծում եմ` լիովին տեղին է տալ ձեւակերպումներ ու արձանագրումներ: Հետեւություններ անելով` պետք է տանք պայմաններ կամ նախապայմաններ հետագա հարաբերությունների ձեւավորման, այդ հարաբերությունների պահպանման առումով: Խոսքը վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Ներկա պահին մենք ի՞նչ տեսանք, ռուս-թուրքական երկու հետկայսրական երկրների մոտեցումները, ժառանգությունը եւ օպերացիոն մշակույթը կոնկրետ հայաբնակ տարածքների նկատմամբ անփոփոխ է մնացել: Ցանկացած պատմական փուլում, երբ տեղի է ունենում աշխարհաքաղաքական գործարք եւ հարաբերությունների ջերմացում, դա լինում է ի հաշիվ հայկական եւ հայաբնակ տարածքների, հայկական ժառանգության, որը ոչնչացվում կամ վտանգվում է:

— Պարոն Դեմոյան, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը:

— Առաջինը, Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի մակարդակով պետք է անդրադառնա այս հարցին: Բայց տեսնում ենք, որ չի անդրադառնում, ինչը շատ լուրջ մտավախությունների տեղիք է տալիս: Ինչո՞ւ չի անդրադառնում հայկական պետությունը, երբ ակնհայտորեն տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանական գործողություն, որը բխում է տվյալ պարագայում թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի շահերից: Իհարկե, շահող կողմ հանդես է եկել Ադրբեջանը: Դա անհերքելի է, շատ պարզ գործողություն իրականացվեց, իբր խաղաղություն հաստատելու համար` տարածք մուտք գործեց զինուժ, որը սպասարկեց հենց այդ պայմանագրի ոգին: Ամենաանմարդկային, հակահումանիտար, հակամարդասիրական ձեւով դա արվեց:

Առաջին` սա դասական ցեղասպանական գործողություն էր` ուղղակի ու անուղղակի ձեւով մասնակցություն շրջափակման գործողությանն Ադրբեջանի կողմից, որը պետք է անվտանգության եւ իրենց հայրենիքում չմնալու ու փախուստ տալու զգացողություն առաջացներ, որը աշխատեց ինչ-որ կերպ, այնուհետեւ նաեւ հակաահաբեկչական գործողության անվան տակ իրականացվեց էթնիկ զտում: Սա ոչ մեկը չի կարող հերքել, մեր աչքի առաջ դա տեղի ունեցավ:

Երկրորդը պետք է լինի շարունակության արձանագրում` այն քաղաքականության, որը կար բոլշեւիկա-քեմալական գործարքի ոգով, եւ այն տեղի ունեցավ նույնիսկ այն պարագայում, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան գտնվում էին հակադիր ռազմական դաշինքներում: Տվյալ դեպքում` Ռուսաստանը զոհաբերեց ՀԱՊԿ անդամ դաշնակցի շահերը եւ պարբերաբար սպառնալիքներ էր ստեղծում իր դաշնակցի հանդեպ իր շահերը սպասարկելու կամ ոչ ճիշտ սպասարկելու համար: Այսինքն՝ դուք պետք է զոհաբերվեք, պարբերաբար ձեր սուվերենությունը մեզ պետք է հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ եթե դու հակադրվում ես, դառնում ես թիրախ: Աշխարհաքաղաքականության տրամաբանության Ռուսաստանի կայսրական մտայնությամբ դա բացատրելի է իրենց անվտանգության շահերը սպասարկելու առումով, բայց, ըստ տրամաբանության եւ բարոյականության, աբսուրդի ժանրից է: Այսինքն՝ ոչ միայն զարմանում են, որ մենք ընդդիմանում ենք, այլ նաեւ զայրանում են: Ադրբեջանին թույլ է տրվում սպանել ռուս զինվորականներին, սպայակազմին, խոցել ուղղաթիռ, Ռուսաստանի հետ խոսել բողոքի նոտաների լեզվով` մի բան, որ որեւէ ԱՊՀ երկիր թույլ չի տվել իրեն, բայց Հայաստանի պարագայում այդպիսի բանը ընկալվում է մի կողմից` շատ խիստ ռազմամոլ բառապաշարով, մյուս կողմից` ծանր պատիժների հեռանկարով, եթե չեք ենթարկվում մեզ:

Երրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մենք, պետք է նման քաղաքականության ակունքներին անդրադառնալով, տանք նաեւ մեղադրանքներ: Այսինքն, եթե կար ծանր հանցագործություններ բոլշեւիկյան, քեմալական ժառանգության, որի արդյունքում հայաթափվեց Նախիջեւանը, Արցախը տվեց Ադրբեջանին, ապա Արցախը հայաթափելով վերջնական, արժանացնելով Նախիջեւանի բախտին, մենք պետք է ոչ միայն Ադրբեջանի առջեւ դնենք մեղադրանքը ձեւակերպված: Դա նշանակում է ցեղասպանություն իրագործելուն մեղսակցություն, մենք կարող ենք գնալ դեպի բոլշեւիկա-քեմալական գործարք, որը ցեղասպանություն էր, երկու երկրները դաշնակցորեն ռազմակալեցին Հայաստանը, որի հետեւանքով եղավ քառորդ միլիոնի չափ զոհ եւ հայկական տարածքների հայաթափում: 

Այստեղ քանի որ տրամաբանությունը գալիս է 1915թ-ի ցեղասպանությունից, ապա այս շարունակությունը պետք է ուղղակի դիտենք համահեղինակություն 1915-ից 2023թթ ցեղասպանության մեջ: Ես գիտական հիմնավորման լեզվով եմ ասում, սա ֆանտաստիկայի ժանրից չէ: Եթե Ռուսաստանը իրականացնում է քաղաքականություն, որի արդյունքում ակնհայտ ձեւով նպաստում է ցեղասպանական գործողության իրականացմանը, ուրեմն` դա բերում է նաեւ համահեղինակության ցեղասպանության իրագործման մեջ: Ծանրագույն մեղադրանք է, որը հստակ գիտական հիմնավորում կստանար երեւի եւ ոչ միայն իմ կողմից, միգուցե հիմա գրվում են մենագրություններ, հոդվածներ, չեմ կարող ասել, բայց դա ակնհայտ երեւում է, քանի դեռ Մոսկվայում չեն հասկացել, որ դա շատ ծանրագույն մեղադրանք է` թե՛ ռուսական պատմության, թե՛ ռուսական հիշողության համար, որովհետեւ քրիստոնյա ժողովրդի դեմ է իրականացվել այդ ցեղասպանությունը, որին այս գործողությամբ Ռուսաստանը խայտառակ կերպով դառնում է նաեւ համահեղինակ:

— Արդյո՞ք պետք է պահանջ ձեւակերպել այսօր:

— Մեր պահանջը պետք է ցեղասպանության կանխարգելման եւ հետեւանքների վերացման համատեքստում լինի, որը մենք ներկայացնելու ենք ռուսական կողմին, եւ դա բխելու է հետագա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակելու անհրաժեշտության տրամաբանությունից: Մենք պետք է հստակ դնենք ոչ միայն Արցախի անվտանգության եւ հայացման պահանջը, այլ պետք է դնենք նաեւ բոլշեւիկյան հանցագործությունների հետեւանքների վերացման պահանջ: Մենք հիմա խնդիր չունենք Արցախը հայացնելու, որովհետեւ դա ծախվելու է մեր վրա: Եթե Կրեմլում դա գիտակցում են, որ Հայաստանը անհրաժեշտ է իրենց, նրանք դրա հետ հաշվի կնստեն: Եթե, ինչպես նշեցի, վաղուց Հայաստանի գոյության վրա խաչ է քաշվել, եւ դա համարվում է ուղղակի ժամանակի հարց, ապա պետք է լուրջ հետեւություններ անել անվտանգային ոլորտում: Մենք տեսնում ենք շարունակություն եւ երաշխիք չկա, որ մի 30-50 տարի անց նույնը չի կրկնվի, ամբողջ փաթեթը ենթադրում է, որ 20-ականներին իրագործված աշխարհաքաղաքական ոճիրը պետք է ստանա իր գնահատականը եւ հետեւանքի վերացումը: Մենք այս պահին արձանագրում ենք նոր էջ հայերի դեմ իրագործված ցեղասպանության, որտեղ տեսնում ենք նոր համահեղինակ կողմեր:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Տղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top