ԶԱՏՈՒԼԻՆԻ ՀԶՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ա¬ՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ
ՆերքաղաքականՌուսաստանը չէ, որ կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ետեւում. այս մասին Բրատիսլավայում անցած ամսվա վերջին կազմակերպված «Քառուղիներում. Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները բախումների եւ կոնֆլիկտային խնդիրների ֆոնին այժմ եւ ապագայում» խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանդին Զատուլինը:
Մտածելու բան չկա՞… Հասկանո՞ւմ եք, որ Ռուսաստանի հասցեին հրեշավոր զրպարտությունը հասել է արդեն այն աստիճանի, որ մեր ռազմավարական դաշնակցի խորհրդարանի պատգամավորն է ստիպված լինում հերքել այն միջազգային հարթակում:
ՁԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ ԱՅԼ ՏԵՂ ՈՐՈՆԵՔ
«Իհարկե, Ռուսաստանը չէ, որ կանգնած է Մերձավոր Արեւելքի հակամարտության ետեւում, եւ Ռուսաստանը չէ, որ կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ետեւում կամ որեւէ այլ տեղ,- առցանց ձեւաչափով իր ելույթում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ եւ «Единая Россия» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը:-Ռուսաստանը շահագրգռված չէ` Ուկրաինայի հետ նման լայնամասշտաբ հակամարտություն վարելով, որպեսզի արթնանան հակամարտությունների հին օջախները կամ առաջանան նորերը։ Բայց Ռուսաստանը ստիպված կլինի ելնել «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» կանոնից, եւ նա ավելի եւ ավելի է կանգնում այդ ճանապարհին, քանի որ այդ ճանապարհին արդեն կանգնել է Արեւմուտքը...»:
Այստեղ ուշագրավ է նախ այն, որ Զատուլինը Ուկրաինայի հետ ՌԴ ներկայիս լայնամասշտաբ հակամարտությունից բախումների հին օջախների արթնացման կամ նորերի առաջացման մասին է խոսել, կարծում ենք, դրանց թվում նաեւ նկատի ունենալով Ուկրաինայի (իրականում նաեւ՝ Արեւմուտքի) հետ Ռուսաստանի լայնամասշտաբ հակամարտության պայմաններում, Ադրբեջանի կողմից տվյալ առիթից օգտվելով, 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը (հին օջախի արթնացումը) եւ Արցախի բռնազավթումը, անշուշտ, Նիկոլի եւ նրա ոհմակի թողտվությամբ եւ որպես հետեւանք նրանց կողմից շարունակված պետական դավաճանության:
Հնարավոր է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորը նկատի ունի նաեւ առաջիկայում, նույն առիթից օգտվելով, Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումը, որը Ռուսաստանի համար ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրա ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ բախվելու եւ երկրորդ ճակատ ունենալու վտանգ է պարունակում: Ինչ վերաբերում է «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» կանոնի հիշատակմանը, ապա Զատուլինը հավանաբար նկատի ունի Իրանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Եմենի հուսիթներին, գուցե նաեւ Թուրքիային, եթե Նիկոլն ու նրա ոհմակը Հայաստանը մի օր պաշտոնապես ու գործնականում վերածեն ՌԴ թշնամու:
Վերոնշյալ խորհրդաժողովում Զատուլինը հայտնել է նաեւ Արցախի բռնազավթման հետեւանքով հայ բնակչության տեղահանման առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավի եւ հուզմունքի մասին:
Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ԶԱՏՈՒԼԻՆԸ
Ի՞նչ նկատի ունի Զատուլինը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության տեղահանումը, իր կարծիքով, հետեւանքն է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջանկյալ եւ ոչ վերջնական առճակատման»:
Այն, որ Արցախի խնդիրը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման ու նրա բնակչության տեղահանման, դեռ վերջնականապես լուծված չէ, Հայաստանի (ավելի ճիշտ կլինի ասել՝ հայերի) եւ Ադրբեջանի միջեւ եղած առճակատումը միջանկյալ է ու դեռ վերջնական չէ, եւ որ առաջիկա միանգամայն հնարավոր պատերազմի արդյունքում, կախված հանգամանքներից (վարչապետը հակահայ Նիկո՞լը կլինի, թե որեւէ ազգային-պետական գործիչ, Հայաստանը Արեւմուտքի՞ հետ կլինի, թե Ռուսաստանի, հակամարտությունը հայերի եւ Ադրբեջանի միջե՞ւ կլինի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի), արդարությունը վերականգնելու եւ Արցախի բնակչության վերադարձի հնարավորություն կա:
Ինչ վերաբերում է Հայաստանում հայ ընտրողների գիտակցությունը վերաձեւակերպելու, այսինքն՝ հակառուսականությամբ թունավորելու եւ դեպի Արեւմուտք կողմնորոշելու համար հակառուսական արշավին, ընդ որում, նկատենք՝ նաեւ պետական մակարդակով ու գնալով ծավալվող արշավին, սոցիալական ցանցերով, տարբեր ԶԼՄ-ներով ու նույնիսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությամբ տարածվող այն հրեշավոր կեղծիքին, թե 2020թ. եւ 2023թ. Ղարաբաղի եւ Հայաստանի հետ տեղի ունեցածի մեջ մեղավորը Ռուսաստանն է, ապա պետք է գիտակցել, որ ամեն ինչ իր հետեւանքն ունի թե՛ այդ կեղծիքի հեղինակների, թե՛, ցավոք, Հայաստանի եւ այստեղ ապրողներիս համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ԳԼՈԲԱԼ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՄԵՋ
Խոսելով Հայաստանի ներկայիս կառավարության կողմից իր ընտրողների եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի գիտակցությունը վերաձեւակերպելու նպատակով վարվող հակառուսական արշավի, մասնավորապես, այն կեղծիքի մասին, թե 2020թ. եւ 2023թ. Ղարաբաղի եւ Հայաստանի հետ ամբողջ տեղի ունեցածի մեջ մեղավորը Ռուսաստանն է, Զատուլինն իր ելույթում ասել է.
«Ես չեմ հանում Ռուսաստանի պատասխանատվությունն ինչ-որ սխալների եւ դժվարությունների համար: Բայց Ռուսաստանն այն երկիրն է, որն այսօր, ցավոք, ներգրավված է գլոբալ առճակատման մեջ։ Եվ այս առճակատման ֆոնին Ռուսաստանը, որը շահագրգռված չէր որեւէ ճակատ բացելու մեջ, այս պատասխանատու դրվագի ողջ ընթացքում փորձում էր խաղաղապահի իր դերը խաղալ՝ հաջող, թե` ոչ, կդատենք որոշ ժամանակ անց, երբ այդ ժամանակահատվածը կփոխարինվի մեկ այլով։ Մենք չէինք կարող, ի խոր ցավս, աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության որոնումներին»։
Զատուլինի ելույթի վերը մեջբերված հատվածի առումով նախ արձանագրենք, որ Ռուսաստանն Ուկրաինայի, ավելի ճիշտ, Ուկրաինայի միջոցով իր դեմ Արեւմուտքի գլոբալ առճակատման մեջ ներգրավված է ոչ միայն այսօր, այլեւ պաշտոնապես 2022թ. փետրվարի 24-ից, իսկ իրականում դեռ ավելի վաղ՝ 2014թ. Մայդանից հետո Դոնբասի հանրապետության նկատմամբ Կիեւի պատերազմական գործողություններից սկսած:
Ահա թե ինչու, բացի նրանից, որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված պետություն չէր, ճանաչված չէր նույնիսկ Հայաստանի կողմից, եւ ՌԴ- ն թե՛ միջազգային իրավունքի, թե՛ քաղաքական առումներով իրավունք չուներ ու չէր կարող անմիջական ռազմական միջամտությամբ հանդես գալ, Ռուսաստանն ինչպես Քառասունչորսօրյա պատերազմում, այնպես էլ Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չմտավ, որպեսզի հանձին ադրբեջանա-թուրքական տանդեմի, պատերազմի երկրորդ ճակատը չունենար:
Կասկածից դուրս է, որ Ադրբեջանի դեմ ՌԴ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան անպայման կներգրավվեր հակամարտության մեջ, եւ առաջիկայում էլ, եթե դա տեղի ունենա, կներգրավվի պատերազմում, իսկ երկու ճակատով սովորական սպառազինությամբ պատերազմելու դեպքում, նկատի ունենալով, որ թուրքական բանակն իր թվակազմով ՆԱՏՕ-ում երկրորդն է, աշխարհում հինգերորդը, զինված է ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում նաեւ՝ թեւավոր հրթիռներով, ռեակտիվ շարժիչով գերձայնային ԱԹՍ- ներով, F 16 կոծանիչ- ռմբակոծիչներով, Ռուսաստանին անխուսափելի պարտություն էր սպասվում, եւ նույնն էլ՝ առաջիկայում: Եթե, իհարկե, Թուրքիայի նկատմամբ չօգտագործեր կամ չօգտագործի իր միջուկային զինանոցը, ինչը կնշանակեր ու կնշանակի ջինը շշից բաց թողնել:
Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ընդ որում, առանցքային անդամ, վերոնշյալ պատերազմը շատ արագորեն կարող էր ու կարող է վերածվել միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ մոլորակը մոխրացնող, մարդկությանը բնաջնջող Երրորդ համաշխարհային պատերազմի: Ահա պատճառներից մեկը կամ հիմնական պատճառը, թե Ռուսաստանմ ինչու զորք չուղարկեց Արցախ կամ պատերազմի մեջ չմտավ ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ:
Ինչպես Հայաստանն էր ժամանակին պաշտպանում Ադրբեջանից հանրաքվեով անկախացած Արցախի Հանրապետության ինքնորոշման, անկախ ապրելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավունքները, այնպես էլ Ռուսաստանն էր պաշտպանում ու շարունակում է պաշտպանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների նույն իրավունքները:
Դոնբասի նշված հանրապետությունների բնակիչները, որոնք, չնչին բացառությամբ, ռուսախոս, աշխարհաքաղաքական առումով դեպի Ռուսաստան կողմնորոշված ուկրաինացիներ եւ էթնիկ ռուսներ էին, ավելին՝ մի ահագին մասն էլ ՌԴ քաղաքացիներ, չէին ուզում ապրել հոգեւոր ու քաղաքական առումներով Արեւմուտքի մահաբեր մահճում հայտնված, ԼԳԲՏ- ներին եւ մյուս այլասերվածներին իր գլխի վրա դրած, ինչպես նաեւ պետական մակարդակով ռուսատյացության քաղաքականություն վարող Կիեւի հետ, որոշել էին անկախանալ եւ անկախացել էին: Ռուսաստանը նրանց այդ իրավունքներն էր պաշտպանում եւ 2014-ից թույլ չէր տալիս, որ Կիեւը գրավի Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, պատերազմով իրեն ենթարկեցնի նրանց բնակիչներին, չենթարկվողներն բանտարկի եւ սպանի: Սխա՞լ էր անում, վա՞տ էր անում…
Բոլոր նրանք՝ Նիկոլի ոհմակից լինեն, թե այդ ոհմակից դուրս, ովքեր վերոնշյալ իրողության հարցում առաջնորդվում են երկակի ստանդարտներով եւ Ռուսաստանին մեղադրում Ուկրաինայի տարածքը բռնազավթելու մեջ, քաղաքական պոռնիկներ են, ավելին՝ ոչ միայն Ռուսաստանի թշնամիներ, այլեւ Հայաստանի ներքին թշնամիներ:
Անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավորի արտահայտած այն մտքին, որ «Ռուսաստանն այս պատասխանատու դրվագի ողջ ընթացքում փորձում էր խաղաղապահի իր դերը խաղալ՝ հաջող թե ոչ, կդատենք որոշ ժամանակ անց, երբ այդ ժամանակահատվածը կփոխարինվի մեկ այլով», չափազանց դժվար է չնկատել նրա այն բավական թափանցիկ ակնարկը, որ Ռուսաստանն Արցախում իր խաղաղապահ դերը դեռ չի ավարտել, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու դերը դեռ չի կատարել, հետեւաբար Ռուսաստանի անգործության կամ գործողությունների վերաբերյալ պետք է դատողություններ անել միայն որոշ ժամանակ անց, երբ ներկայիս ժամանակահատվածը կփոխարինվի մեկ այլով…
Այսինքն՝ Ուկրաինային եւ նրա ետեւում կանգնած Արեւմուտքին հաղթելուց հետո հաջորդած ժամանակով, երբ ՌԴ-ն արդեն հնարավորություն կունենա շուռ գալ դեպի այս կողմ՝ Արցախ, ինչու ոչ, նաեւ՝ Ադրբեջան եւ Հայաստան, որպեսզի ամեն ինչ եւ ամենքին իր տեղը դնի…
Այսպիսով, ամեն ինչ շատ պարզ է ասված, Զատուլինի խոսքով, ըստ էության, հզոր պատասխան է տրված Ռուսաստանի, ռուսի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Կրեմլի կամ Մոսկվայի դեմ Հայաստանում Սորոսի լամուկների, «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կոչվածների, անձամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի, վիբրատորչիկ Ալենի, Արաբատ Միրզոեւի (նույն ինքը՝ գործակալ Օմեգա), ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ, ընդհանրապես, Հայաստանում Արեւմուտքի հինգերորդ շարասյան բոլոր ներկայացուցիչների վայրահաչոցներին:
Բոլոր նրանց, ովքեր արդեն տեւական ժամանակ հայ հասարակության գիտակցությունը թունավորում են Ռուսաստանի, նրա ղեկավարության, զինված ուժերի դեմ զրպարտություններով, թե Ռուսաստանն է կանգնած Լեռնային Ղարաբաղի հակամարտության ետեւում, իրենք էին շահագրգռված Քառասունչորսօրյա պատերազմով, իրենք մեզ չօգնեցին, Ադրբեջանին օգնեցին, իրենց մեղքով պարտվեցինք, իրենց մեղքով Լաչինի միջանցքը շրջափակվեց, հետո էլ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, որ ՀԱՊԿ-ն մեզ համար անօգուտ եւ ավելորդ կառույց է, ու նրանից պետք է դուրս գալ, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեզ ոչ թե օգուտ, այլ վնաս է տալիս, խանգարում է, ավելին՝ այն մեր թշնամու ռազմաբազան է Հայաստանում եւ այլն, եւ այլն:
Ընդգծում ենք, որ այս ամենը դուրս է սովորական բանսարկության սահմաններից, սոսկ զրպարտություն չէ, այլ Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, պետական դավաճանություն, հայերիս համար գոյաբանական սպառնալիք, որի դեպքում արդեն գործում է ինքնապաշտպանության սրբազան իրավունքը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքով եւ ավելին…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
