Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Տեսեք, թե ինչպես են հրեաները լուծում նման հարցեր և ուղղակի ամաչեք...Արցախյան շարժման ակտիվիստ արցախահայերի առջեւ ծառացած խնդիրների մասին

Հանդիպում

Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանան, ի վերջո ո՞ր օրենքով է տարբերվում, որ մի դեպքում արցախահայերի կապույտ անձնագրերը համարվում են ճամփորդական, իսկ նույն անձնագրերը ՀՀ-ում բնակվողների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ,  գոնե արցախահայերին մատնանշե՞լ են այդ օրենքը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց.

- Ես նման օրենք չգիտեմ։ Օրինակ՝ 1990-1992 թվականներին ես պաշտոն եմ զբաղեցրել Հայաստանի կառավարությունում, մի քանի տարի ունեցել եմ դիվանագիտական ​​անձնագիր, գնացել եմ բանակցությունների և այլն, բայց այս ամենը հաշվի չի առնվում նույնիսկ իմ կենսաթոշակի չափը որոշելիս (իմ. կենսաթոշակը կրճատվել է չորս անգամ):

-Ստացվում է, որ նրանք, ովքեր տարբեր պատճառներով տեղափոխվել են Հայաստան, բիզնեսի ու բնակարանների են տեր են դարձել հայտնվել են շահեկան վիճակում, իսկ մենք` մեր հողին կառչած մարդիկ հայտնվել են դատարկ տակառի առաջ: Սա ուղղակի ամոթ է հայկական պետության համար։ Տեսեք, թե ինչպես են հրեաները լուծում նման հարցեր և  ուղղակի ամաչեք...

ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

-Պարոն Առուշանյան, Սամվել Բաբայանը կրկին ակտիվացել է, նրա համակիրներն էլ ասում են, որ գոնե հիմա պետք է համախմբվել իր շուրջ։ Դուք ի՞նչ եք կարծում Բաբայանը ունի շանսեր հայրենազուրկ դարձած արցախահայերին համախմբել իր շուրջ, նա ունի՞ այդ, այսպես ասած, քաշը այսօր։

-Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ապա ես կասկածում եմ դրական արդյունքի. Նախ՝ Ադրբեջանի ռազմավարությունն այնպիսին է, որ փոխզիջումների, այսինքն՝ Արցախում հայկական ինքնավարության ձևավորման տեղ չի թողնում, և երկրորդ՝ արցախցիներն անվստահությամբ են վերաբերվում այս նախաձեռնությանը։

Իմ կարծիքով, առանց անվտանգության միջազգային հստակ երաշխիքների և Արցախի կարգավիճակի որոշման, հարցը չի լուծվի, և մենք գործ կունենանք տարածաշրջանում իրավիճակի սրման հետ։ Մի խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը չեն ներառում Հայաստանի զարգացումն ու հզորացումը, և ցանկացած փոխզիջում կբերի դրան։ Մենք պետք է համահայկական մասշտաբով կազմակերպվենք և արդյունավետ օգտագործենք մեր ներուժը։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ