Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ վերջը մոտ է․ Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Այսօր լրագրողների հետ է զրույցել ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա անդրադարձ է կատարել ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությանն ու իր կարծիքով՝ նրանց հեռացնելու անհրաժեշտությանը․

«Ինձ համար գոնե պատասխանն ակնհայտ է՝ անհրաժեշտ է փողոցային շարժում, փողոցի ճնշման ներքո՝ իմպիչմենթի գործընթացի իրականացում, ես, ճիշտն ասած, այլ օրակարգ և այլ տրամաբանություն չեմ հասականում։ Իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ ապահովելու համար լայն հասարակության կոնսոլիդացիա։

Այստեղ արդեն խնդիրը այն չէ՝ սիրո՞ւմ ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե՞ չես սիրում։ Այստեղ մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում»,- նման համոզմունք հայտնեց պատգամավորն ու վստահեցրեց՝ միակ տարբերակը Փաշինյանին հեռացնել է․

«Կրկնվեմ՝ ակնհայտ է, բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ վերջը մոտ է, պարզապես մենք պիտի պատասխանենք՝ Փաշինյանի վերջն է մոտ, թե՞ Հայաստանի Հանրապետության»,- եզրափակեց ընդդիմադիրը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ