Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

Հայտնաբերվել են Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի գործով դաժան միջադեպի մասնակիցները

Քրեական

Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանողին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանների օպերացիայի արդյունքում ոչ միայն սպանողը, այլև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 անձինք են հայտնաբերել Սիսիանում։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, նա ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ