Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

UCOM-Ը 2023 Թ-ԻՆ ԿԱՅՈՒՆ ԱՃ Է ԳՐԱՆՑԵԼ ՖԻՔՍՎԱԾ ԵՒ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Տնտեսություն

Ucom-ը 2023 թ-ին կայուն աճ է գրանցել ֆիքսված և շարժական 

Ucom ընկերությունը 2023 թ-ին բարձր և կայուն աճի տեմպ է ապահովել՝ ֆիքսված և շարժական կապի ոլորտում։

Համաձայն նախորդ տարի ընդունված հնգամյա ռազմավարության՝ ընկերությունն իր հիմնական նպատակն է դարձրել ընդլայնել ֆիքսված և շարժական կապի ցանցը, ինչպես նաև բարելավել կապի որակը, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում բնակիչները հնարավորություն ունենան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, այսինքն ստանալ շարժական կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն մեկ փաթեթում։ Այս պահին ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդների կեսից ավելին օգտվում է հենց կոնվերգենտ ծառայություններից՝ ստանալով կապի բոլոր ծառայությունները Ucom-ից։

 

Մասնավորապես, ընկերության կոնվերգենտ ծառայությունները 2023 թ-ին հասանելի են դարձել նաև Իջևանի, Գորիսի, Գավառի և Սևանի բնակիչների համար։

 

2023 թ-ի ընդհանուր եկամուտը կազմել է 38,2 մլրդ դրամ, ինչը 5,5 տոկոսով ավել է, քան 2022 թ-ի եկամուտը։ Ընդ որում, 2023 թ-ի արդյունքում ընկերության ֆիքսված կապի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 16,1 մլրդ դրամ, աճելով 2022 թ-ի համեմատ 7,9 տոկոսով։

Ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակը 2023 թ-ին հասել է 133.713, 2022 թ-ի համեմատ աճելով 6 տոկոսով։ Ընդ որում, 2023 թ-ին 2022-ի համեմատ Ucom-ն ունեցավ շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի ամենամեծ աճը շուկայում՝ 9,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ucom-ն ուներ շարժական կապից ակտիվ օգտվող 713.151 բաժանորդ։ Եկամուտն այս գծով կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։

Գործառնական շահույթը՝ մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 16,8 մլրդ դրամ, ինչը 6,6 տոկոսով ավել է 2022 թ-ի ցուցանիշից։ Ընկերության գործառնական շահույթի մարժան (OIBDA Margin) կազմել է 43,8 տոկոս։

 

Որպես հարկեր 2023 թ. պետական բյուջե է փոխանցվել 12,4 մլրդ դրամ։

Տեխնիկական արդյունքներ

Կապիտալ ծախսերի չափը 2022 թ-ի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչն ուղղված է Ucom-ի ցանցերի արդիականացմանը։ Մասնավորապես, կատարվել է ցանցերի և սարքերի տեխնիկական զգալի վերազինում, ինչպես նաև թարմացվել են ընկերության կողմից օգտագործվող կառավարման համակարգերը, անվտանգության ընթացակարգերը և այլ ծրագրային կոմպոնենտներ։ 

Մեծացվել է ֆիքսված ցանցի թողունակությունը, նաև կատարվել են փոփոխություններ, որոնք ապահովելու են ավելի կայուն կապ և հնարավոր ընդհատումների արագ վերականգնում։

Երևանի տարածքում մոդերնիզացվել է LTE շարժական ցանցի ենթակառուցվածքը՝ ծածկույթն ու թողունակությունը մեծացնելու նպատակով։ Նաև մայրաքաղաքում ընդլայնվել է FTTH (Fiber to the Home) օպտիկական ցանցը և բարձրացվել է նրա որակը։

«Մեկ տարի առաջ ինձ վստահվեց ընկերության կառավարումը, մենք մշակեցինք 5 տարվա հավակնոտ ռազմավարություն ու տեսլական, որը ընդունվեց ու հաստատվեց տնօրենների խորհրդի կողմից։ Այս տարվա ընթացքում մեր թիմը միահամուռ աշխատել է ռազմավարությունն իրականացնելու համար։ Այս պահին մենք արդեն գրանցել ենք լուրջ հաջողություններ, մեր ցանցը ամեն օր ընդլայնվում ու ավելի արագ է դառնում, մենք աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցություն ենք սկսել՝ ուղղված տեխնիկական արդիականացմանը և ցանցի հզորացմանը։ Մեր նպատակներն իրոք շատ մեծ են, ու մենք շատ լուրջ ենք տրամադրված», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Միջազգային հավաստագրեր

2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր։

Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Ucom-ը 2023 թ-ին ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:

 

Մարդկային ռեսուրսներ

2023 թվականի ավարտին ընկերությունն ուներ շուրջ 1400 աշխատակից։ Տարվա ընթացքում Ucom-ին միացել է 396 նոր աշխատակից, 195 աշխատակից պաշտոնի բարձրացում է ունեցել, աշխատակիցների համար 220 վերապատրաստման դասընթաց է անցկացվել։

Սոցիալական պատասխանատվություն

Ավանդաբար, Ucom-ն իրականացրել է նաև իր ԿՍՊ ծրագրերը։ 2023 թ-ի ընթացքում ինտերնետ կապ է տրամադրվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և մի շարք կրթական հաստատություններին։ Ինտերնետ հասանելիությամբ են ապահովվել նաև մի շարք սպորտային և մշակութային միջոցառումներ։ Որպես հովանավոր ընկերությունը հանդես է եկել գիտակրթական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Silicon Mountains ամենամյա գագաթաժողովը, Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադան։

 

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախաձեռնվել է արևային կայանների տեղադրում սահմանամերձ՝ Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։

 

Աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Մասնավորապես, World Vision Armenia-ի հետ համագործակցության արդյունքում երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր։ Այս նախագիծը հովանավորվել է Ucom-ի և աշխատակիցների մասնակցությամբ։

 

Ucom-ը մասնակցել է նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը, որի շրջանակում արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն է ցուցաբերվել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

 

Նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզում բնակեցված փոքրիկ արցախցիներին տրամադրվել են ամանորյա նվերներ։

 

Ապագա անելիքներ

 

Ներկայացնելով ընկերության արդյունքները՝ պարոն Յիրիկյանը պատմել է նաև ընկերության ապագա նախագծերից։ Մասնավորապես, նշել է, որ պաշտոնական համաձայնագրեր են կնքվել՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ առաջարկող միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ:

 

Nokia-ի հետ Ucom-ը արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները, ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

 

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը առաջարկելու է տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ՝ դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից:

 

Նախատեսվում է իրականացնել թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում կբարելավվի հաճախորդների փորձառությունը։ Ընտրվելու և ներդրվելու է նոր կոնվերգենտ բիլինգային համակարգ։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում նոր պարտատոմսեր թողարկել։ 

 

Տեխնիկական առաջխաղացմանը զուգահեռ Ucom-ը չի մոռանալու նաև իր սոցիալական պատասխանատվության մասին և էկոլոգիական նախագծերի շնորհիվ օգնելու է Հայաստանին ունենալ կանաչ ապագա։






«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top