Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Պատերազմի վտանգով մեզ վախեցնում են, որ «տանք` պրծնենք. Լոքմագյոզյան

Թեմա

Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ Հայաստանի վրա Թուրքիայի կողմից հարձակման վտանգ չի տեսնում: Ըստ նրա` վտանգը կա Ադրբեջանի կողմից:

— Այդ պատերազմի վտանգով մեզ վախեցնում են, որ «տանք` պրծնենք», սա էլ տանք, այն էլ տանք, այո՛: Իհարկե, եթե հասարակությունը տեղի տա դրան, այն ժամանակ պատերազմ չի լինի, առանց պատերազմի կտանք տարածքներ: Բայց այնպես չէ, որ դրանից հետո Ադրբեջանի ախորժակը փակվելու է, քանի որ տվող կա, ախորժակը ուտելուց է բացվում, ուրիշ բաներ էլ է ուզելու, կամ էլ մենք ենք առաջարկելու: Արցախում ինչի՞ համար պատերազմ եղավ, Արցախը խաղաղ պայմաններում կարող էին հանձնել, Նիկոլը գնաց այնտեղ, որի նպատակն այն էր, որ համոզեր խաղաղ պայմաններում Արցախը տային: Բայց չստացվեց, Ստեփանակերտում նա էլ կանգնած հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինք՝ Արցախը մնում է Հայաստանին կառչած, Արցախը չի ուզում հողեր հանձնի, դրանով իր միսիան Արցախում ավարտվեց: Եվ գրեթե օրեր անց պատերազմը սկսվեց: Սա մեսիջ էր Բաքվին ուղղված, թե ես իմս արել եմ, այս մարդիկ չեն ընդունում, դե սկսի: Հիմա նույնն էլ Հայաստանի պարագայում, եթե հասարակությունը շատ ընդդիմանա, տեսնեն` չէ, չի ստացվում, ասելու են այս գյուղերը Հայաստանի գյուղերն են եւ վերջ, ժողովուրդը չի ուզում տալ, Ադրբեջանին մեսիջ ուղարկելով, թե ինչ ուզում ես, արա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ