«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը Արթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ) Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրը Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Պուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ Եթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան «ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ

Ինչ է հասկացնում ԿՀՎ-ի տնօրենը՝ կանխատեսելով ուկրաինական բանակի արագ փլուզում

Վերլուծություն

­Մինչ Նի­կո­լը ե­րեկ խո­սում էր Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278516&l=am), Ադր­բե­ջա­նը գնաց հեր­թա­կան շրջա­դար­ձա­յին քայ­լին: Այս­պես, ինչ­պես նա­խօ­րեին տե­ղե­կաց­րին ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը, Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Ի­րա­նը ե­րեկ` մար­տի 12-ին, հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յուն­ներ սկսե­ցին Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում: Նաեւ, ըստ IRNA-ի. «Ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժութ­յուն­նե­րին կմիա­նան Ադր­բե­ջա­նը, Ղա­զախս­տա­նը, Օ­մա­նը, Պա­կիս­տա­նը եւ Հա­րա­վաֆ­րիկ­յան Հան­րա­պե­տութ­յու­նը»:

Ի­հար­կե, սա չի նշա­նա­կում, որ Ա­լիե­ւը դա­վա­ճա­նել է «մեծ եղ­բո­րը»՝ ռազ­մա­կան հա­յաց­քը շրջե­լով դե­պի Մոսկ­վա, Թեհ­րան եւ Պե­կին: Բայց փո­խա­րե­նը մեկ բան սա փաս­տում է՝ Ա­լիեւն առն­վազն պա­հում է սերտ կա­պե­րը Մոսկ­վա-­Թեհ­րան-­Պե­կին ա­ռանց­քի հետ, սերտ շփում­նե­րը, ինչ­պես որ Թուր­քիա­յի մի­ջո­ցով պա­հում է կա­պե­րը ՆԱՏՕ-ի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ցան­կա­ցած տե­ղա­շար­ժի դեպ­քում նա պահ­պա­նում է մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը: Ի տար­բե­րութ­յուն հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի, ո­րոնք գնում են ճիշտ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ:

­Սա­կայն Ա­լիե­ւի նման հա­կում­նե­րը Մոսկ­վա-­Թեհ­րան-­Պե­կին ա­ռանց­քի ուղ­ղութ­յամբ մեկ այլ ազ­դակ եւս հղում են: Այն, որ նաեւ նման հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րով այս ա­ռանց­քը վե­րա­հաս­տա­տում է, որ ի­րեն հա­մա­րում է Հնդ­կա­կան օվ­կիա­նոս-­Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք ուղ­ղութ­յամբ խո­շո­րա­գույն ռազ­մա­քա­ղա­քա­կան խա­ղա­ցող, դժվար չէ կռա­հել: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն դիր­քա­յին թու­լա­ցում­նե­րը, որ ԱՄՆ-ն­ ու Բ­րի­տա­նիան, ա­սենք նաեւ, խո­շոր հաշ­վով, ՆԱՏՕ-ն­ ու­նեն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Հի­շեց­նենք միայն ա­ռանց­քա­յին փաս­տե­րից մե­կը. հու­սիթ­ներն ար­դեն գրե­թե ա­մե­նօր­յա ռե­ժի­մով են հայ­տա­րա­րում նա­վե­րի հրթի­ռա­կո­ծութ­յուն­նե­րի մա­սին, ընդ ո­րում՝ ո­րե­ւէ տար­բե­րութ­յուն չդնե­լով դրանց պատ­կա­նե­լիութ­յան հար­ցում (ա­րեւմտ­յան կամ իս­րա­յել­յան), հար­վա­ծում են ան­գամ ռազ­մա­նա­վե­րին, Կար­միր ծո­վով անց­նող մա­լու­խա­յին կա­պե­րին, եւ այդ ա­մե­նի դեմն առ­նե­լու վա­շինգ­տոն­յան բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, նաեւ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տա­լիս են ու­ղիղ զրո արդ­յունք: Եվ երբ սրան նման մի շարք ոչ պա­կաս տպա­վո­րիչ դե­տալ­նե­րի գա­լիս է միա­նա­լու Մոսկ­վա-­Թեհ­րան-­Պե­կին ա­ռանց­քի ցու­ցադ­րա­կան զո­րա­վար­ժանք­նե­րը, ա­պա այս ա­մե­նի ընդ­հան­րա­կան ազ­դա­կը, թե­րեւս, մաս­նա­վո­րա­պես Ա­լիե­ւի հա­մար միան­շա­նակ է՝ ըն­թա­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տի խո­շո­րա­գույն փո­փո­խութ­յան փուլ, եւ այս պա­հին պետք է գործ­նա­կա­նում պատ­րաստ լի­նել ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի նման զար­գաց­մա­նը:

 Ա­սենք, այս նույն ի­րա­վի­ճա­կը ի ցույց են դնում նաեւ ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Նա­խօ­րեին թե­եւ Զե­լենս­կին հպար­տա­ցել էր, թե կանգ­նեց­րել ենք ռուս­նե­րի հար­ձա­կում­նե­րը, սա­կայն ռեալ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը միան­գա­մայն այլ բա­նի մա­սին են ակ­նար­կում: Նախ, մաս­նա­վո­րա­պես Ավ­դեեւ­կա­յի ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի շա­րու­նակ­վող հար­ձա­կու­մը կանգ­նեց­նե­լու հա­մար թեեւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը նե­տեց բո­լոր հնա­րա­վոր ռե­զերվ­նե­րը, այդ թվում՝ «է­լի­տար» ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ա­մե­րիկ­յան «Աբ­րամս»-նե­րը, սա­կայն միայն այն, որ մի քա­նի օ­րում շար­քից հան­վե­ցին մեկ տաս­նյա­կի չափ «Աբ­րամս»-ներ, ոչ միայն ծանր հար­ված դար­ձավ ա­մե­րիկ­յան զեն­քի «ան­պար­տե­լիութ­յան» ա­ռաս­պե­լին, այլ նաեւ ֆիք­սվեց՝ հնա­րա­վոր մաք­սի­մալն ուկ­րաի­նա­ցի­նե­րը փոր­ձե­ցին ա­նել: Միայն թե՝ գործ­նա­կա­նում ա­նարդ­յունք, քա­նի որ ռուս­նե­րը, ո­րո­շա­կի վե­րախմ­բա­վո­րում­նե­րից հե­տո, սկսում են անց­նել նոր հար­ձակ­ման: Ա­սենք, նաեւ մյուս ռազ­մա­ճա­կատ­նե­րում:

Արդ­յուն­քում, ԿՀՎ տնօ­րեն Ո­ւիլ­յամ Բերն­սը կան­խա­տե­սեց Կի­եւի ռե­ժի­մի եւ Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի մո­տա­լուտ փլու­զում՝ ա­ռանց ա­մե­րիկ­յան փո­ղե­րի: «Ա­ռանց լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­վոր­ման, ինձ թվում է, որ շատ ա­վե­լի մռայլ ա­պա­գա է սպաս­վում: Ուկ­րաի­նան, հա­վա­նա­բար, կկորց­նի տա­րածք­ներ եւ, ըստ եր­եւույ­թին, նշա­նա­կա­լի տա­րածք­ներ 2024 թվա­կա­նին… 2024 թվա­կա­նին էլ ա­վե­լի շատ նոր Ավ­դեեւ­կա­ներ կլի­նեն: Եվ ինձ թվում է, որ սա մեծ պատ­մա­կան սխալ կլի­նի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հա­մար»:

­Սա ի­րա­կա­նութ­յան գնա­հա­տում է, թե այս մի­ջո­ցով Բերն­սը փոր­ձում է ճնշել ա­մե­րիկ­յան Կոնգ­րե­սին, թե Ուկ­րաի­նա­յին փող տվեք, հար­ցի մի կողմն է: Մե­դա­լի մյուս ե­րեսն էլ այն է, որ Կոնգ­րե­սը շա­րու­նա­կում է ար­գե­լա­կել ֆի­նան­սա­վոր­ման թե­ման, ա­ռա­վել եւս այն բա­նից հե­տո, երբ ար­դեն վերջ­նա­կան է, որ նա­խա­գա­հա­կան ա­թո­ռի հա­մար պայ­քա­րում Թ­րամ­փը մնում է խա­ղի մեջ եւ մրցակ­ցե­լու է մե­կը մյու­սի հե­տե­ւից բո­լոր դիր­քե­րը կորց­նող Բայ­դե­նի հետ: Իսկ ա­հա Եվ­րո­պա­յում ար­դեն ան­թա­քույց են խո­սում, որ Թ­րամ­փի ընտր­վե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, նույն­քան մեծ է, որ ընտր­վե­լով, նա ան­մի­ջա­պես կդա­դա­րեց­նի Ուկ­րաի­նա­յի ա­մեն մի ֆի­նան­սա­վո­րում:

­Կարճ ա­սած, ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին՝ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի մո­տե­նա­լուն պես, պետք է սպա­սել հան­գու­ցա­լու­ծում­նե­րի: Ա­հա, թե ին­չու է Բ­րի­տա­նիան այս­պես ի­րար խառն­վել. հե­ռան­կար­նե­րը ծայ­րա­հեղ մռայլ են: Ա­հա հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը, թե ին­չու է Ա­լիե­ւը լրա­ցու­ցիչ անվ­տան­գութ­յուն փնտրում: Նի­կո­լի մա­սին խո­սելն էլ ի­մաստ չու­նի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. Գրիգորյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top