Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Նիկոլն էլ է պատրաստ խախտել Իրանի «կարմիր գիծը»

Միջազգային

Ինչ­պես եւ սպա­սե­լի էր, ՌԴ ԱԳՆ-ն­ եւս ար­ձա­գան­քեց Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցե­լու մա­սին Բ­րի­տա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար Ջեյմս Հի­պիի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: Եվ այդ ռեակ­ցիան, ինչ­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս է լի­նում, մեղմ ա­սած՝ լավ բան չի խոս­տա­նում մեզ:

ՌՈՒՍՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այս­պես, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Ջեյմս Հի­պիի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցե­լու մա­սին հաս­տա­տում են Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի դեմ գոր­ծիք դարձ­նե­լու Արեւ­մուտ­քի ցան­կութ­յու­նը: «Մենք ու­շադ­րութ­յուն ենք դարձ­րել Մեծ Բ­րի­տա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար Ջեյմս Հի­պիի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, ո­րը պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նել ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նին` «Ռու­սաս­տա­նից բխող սպառ­նա­լիք­նե­րի» դեպ­քում: Մեզ այլեւս չի զար­մաց­նում այն փաս­տը, որ Լոն­դո­նը դա­դա­րել է թաքց­նել իր բո­լոր քայ­լե­րի հա­կա­ռու­սա­կան բնույ­թը հետ­խորհր­դա­յին տա­րած­քում, այդ թվում՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Բայց Հի­պիի բա­ցա­հայ­տում­նե­րը նաեւ ուղ­ղա­կի հաս­տա­տում են, որ Արեւ­մուտ­քը ձգտում է Հա­յաս­տա­նը դարձ­նել տա­րա­ծաշր­ջա­նում իր վա­րած գծի գոր­ծիք՝ ուղղ­ված Մոսկ­վա­յի դեմ: Եր­եւա­նում պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար լուրջ մտա­ծե­լու պատ­ճառ է»,- աս­ված է հայ­տա­րա­րութ­յան մեջ:

Ի­հար­կե, այդ­պես էլ կա: Միայն այն փաս­տը, որ Բ­րի­տա­նիան ողջ հետ­խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում տասն­յակ մի­լիարդ­ներ է ներդ­րել Ադր­բե­ջա­նում եւ միա­ժա­մա­նակ հան­դի­սա­նում է Թուր­քիա­յի ա­մե­նա­սերտ գոր­ծըն­կե­րը, ար­դեն իսկ բա­ցա­ռում է հե­ռան­կա­րը, որ Լոն­դո­նը, թո­ղած իր մեր­ձա­վոր­նե­րին, կգոր­ծի Հա­յաս­տա­նի շա­հե­րին հա­մա­հունչ: Նաեւ, որ բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ այդ­քան սերտ «հա­մա­գոր­ծակ­ցող» մեր հայտ­նի չի­նով­նիկ­ներն ի­րա­կա­նում գոր­ծում են հա­կա­հայ­կա­կան դաշ­տում: Վեր­ջա­պես, մեկ պարզ փաստ հաշ­վի առ­նենք. Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ամ­րապն­դու­մը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ե­թե մի կողմ թող­նենք մյուս բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րը, ար­դեն իսկ լրջա­գույն խնդիր­ներ են ստեղ­ծում Ադր­բե­ջան-­Թուր­քիա ուղ­ղութ­յամբ բրի­տա­նա­կան հի­շա­տակ­ված ներդ­րում­նե­րի հա­մար: Եվ Լոն­դո­նի հա­մար էլ, հաս­կա­նա­լի է, մաս­նա­վո­րա­պես այդ ներդ­րում­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար պետք է այս­տե­ղից դուրս մղել ռուս­նե­րին:

Կրկ­նենք, սա հաս­կա­նա­լի էր շատ վա­ղուց, նաեւ, թե այդ ին­չու էր Բ­րի­տա­նիան մշտա­պես գոր­ծում հա­կա­հայ­կա­կան դաշ­տում, եւ այս ա­ռու­մով ՌԴ ԱԳՆ-ի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը նոր բան չի ա­սում:

­Սա­կայն այդ հայ­տա­րա­րութ­յա­նը պետք է նա­յել մի փոքր այլ տե­սանկ­յու­նից: Ֆիք­սե­լով, որ «Լոն­դո­նը դա­դա­րել է թաքց­նել իր բո­լոր քայ­լե­րի հա­կա­ռու­սա­կան բնույ­թը հետ­խորհր­դա­յին տա­րած­քում», Մոսկ­վան, ըստ էութ­յան, ընդգ­ծում է, որ Հա­յաս­տա­նում տես­նում է իր դեմ ուղղ­ված այն բնույ­թի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք տե­սել է նաեւ, օ­րի­նակ, Ուկ­րաի­նա­յում: Կամ այս­պես. Մոսկ­վան Հա­յաս­տա­նը սկսել է հա­մա­րել գրե­թե նույն կար­գի բրի­տա­նա­կան գոր­ծիք, ինչ­պի­սին որ Ուկ­րաի­նա­ն է: Իսկ ա­հա «Եր­եւա­նում պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար լուրջ մտա­ծե­լու պատ­ճառ է» միտ­քը նման է մի վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման՝ շատ մոտ է գի­ծը, ո­րի դեպ­քում Մոսկ­վան Հա­յաս­տա­նին կըն­կա­լի, որ­պես Ուկ­րաի­նա-2, այն է՝ Ռու­սաս­տա­նի հա­մար նույն կար­գի վտանգ՝ բո­լոր հնա­րա­վոր եւ դեռ անհ­նար թվա­ցող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ընդ ո­րում, ե­թե Ուկ­րաի­նա­յում գո­նե մտա­ծում էին, թե Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մա­նա­լով, կա­րող են տեղ գտնել ա­րեւմտ­յան աշ­խար­հում, ա­պա Հա­յաս­տա­նին Բ­րի­տա­նիան ան­գամ դա չի խոս­տա­նում. թուրք-ա­զե­րիա­կան վի­լա­յե­թի կար­գա­վի­ճակ, այն էլ, ե­թե Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը չլի­նի՝ «Հա­յոց հար­ցը» վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու հա­մար:

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ նիկ­ոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, որ­պես այս ի­րա­վի­ճա­կի այ­լընտ­րանք, թե ինչ, ո­րո­շե­ցին ա­մեն դեպ­քում ակ­տի­վաց­նել նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը, զգաց­վեց Թեհ­րան այն հա­ճա­խա­կի այ­ցե­րից, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս ի­րար վրա տե­ղի ու­նե­ցան: Այս ա­ռու­մով, թե­րեւս, հե­տաքր­քիր էր «Հա­յաս­տան-Ի­րան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան զար­գաց­ման» հիմ­նադ­րա­մի ղե­կա­վար Պու­յա Հո­սեյ­նի մտքե­րը, ըստ ո­րոնց՝ Ի­րա­նը մինչ այս էլ է լուրջ դե­րա­կա­տա­րում ու­նե­ցել, այս­պես կոչ­ված` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­ման դա­վա­դիր ծրագ­րի չե­զո­քաց­ման գոր­ծում, քա­նի որ. «Ս­պառ­նում է իր անվ­տան­գութ­յա­նը»: Թեհ­րա­նի հա­մար տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յու­նը «կար­միր գիծ» է: Նաեւ, որ այդ «կար­միր գի­ծը» պահ­պան­վում է, եւ դա վե­րա­բե­րում է ոչ միայն Ս­յու­նի­քին, այլ նաեւ հա­յաս­տան­յան բո­լոր սահ­ման­նե­րին: «Ի­րա­նի պաշ­տոն­յա­նե­րը բազ­միցս նշել են, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յու­նը Ի­րա­նի անվ­տան­գութ­յունն է եւ հա­կա­ռա­կը: Մեր շա­հե­րը հա­մընկ­նում են, եւ մենք պետք է սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն հաս­տա­տենք բո­լոր ո­լորտ­նե­րում»,- ա­սում է փոր­ձա­գե­տը:

Ի­հար­կե, սա ըն­դա­մե­նը մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան է եւ ոչ Թեհ­րա­նի պաշ­տո­նա­կան խոս­քը: Սա­կայն այդ կար­գի գնա­հա­տա­կան­ներ պաշ­տո­նա­պես պար­բե­րա­բար հնչեց­րել է նաեւ պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը: Մաս­նա­վո­րա­պես, Ի­րա­նի հա­մար, հաս­կա­նա­լի է, Հա­յաս­տա­նը մնում է սե­փա­կան անվ­տան­գութ­յան ուղ­ղութ­յուն: Բայց կա նման խնդիր. ոչ միայն Թուր­քիան կամ Ադր­բե­ջա­նը, այլ նաեւ Հա­յաս­տա­նը կա­րող է խախ­տել Ի­րա­նի մատ­նան­շած «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «կար­միր գի­ծը»»: Այն է՝ Հա­յաս­տա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այլ ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մը հենց այդ «կար­միր գծի» խախ­տում է: Մաս­նա­վո­րա­պես, երբ Բ­րի­տա­նիան խո­սում է ՆԱՏՕ-ի օգ­նութ­յամբ Հա­յաս­տա­նը «Ռու­սաս­տա­նից բխող սպառ­նա­լիք­նե­րից» պաշտ­պա­նե­լու մա­սին, ա­պա Հա­յաս­տա­նը, ան­կախ պատ­ճա­ռա­բա­նութ­յու­նից, այդ ա­ռա­ջարկն ըն­դու­նե­լու դեպ­քում ա­մե­նաու­ղիղ կեր­պով խախ­տում է Ի­րա­նի հենց այդ «կար­միր գի­ծը»:

­Թե այս վեր­ջին այ­ցե­րի հա­մար հա­յաս­տան­յան պաշ­տոն­յա­նե­րին ինչ­քա­նով է հա­ջող­վել հա­մո­զել Թեհ­րա­նին, թե, չէ, նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն պատ­րաստ­վում փո­խել տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն Թեհ­րա­նը հեշտ հա­մոզ­վող­նե­րից չէ, ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի ե­րեկ­վա ա­սու­լի­սա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներն էլ ա­վե­լի կա­րող են Ի­րա­նին մղել կոշ­տաց­ման:

ՆԻԿՈԼԻ ՆՈՐ ՔԱՐՈԶՆԵՐԸ

Ա­սու­լի­սում Նի­կո­լը նախ հեր­թա­կան ան­գամ սկսեց եր­կար-բա­րակ պտտվե­լով, նման ա­նուն­նե­րով չորս գյուղ չկա «բա­ցատ­րութ­յուն­նե­րով», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, է­լի վե­րա­դար­ձավ Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րին, թե՝ խորհր­դա­յին սահ­ման­նե­րից այս կողմ ինչ կա, Հա­յաս­տանն է, այն կող­մում՝ Ադր­բե­ջա­նը: Իսկ ա­հա խորհր­դա­յին վեր­ջին քար­տեզ­նե­րը ցույց են տա­լիս, որ նի­կոլ­յան այդ «տրա­մա­բա­նութ­յամբ», այս­պես կոչ­ված, անկ­լավ­նե­րը, ո­րոնք խորհր­դա­յին քար­տեզ­նե­րում նշված են, որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք, նա հեր­թա­կան ան­գամ պար­տա­վոր­վեց հանձ­նել: Ընդ ո­րում, փաստն այն է, որ ե­րեք անկ­լավ­նե­րով անց­նում են Հա­յաս­տա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող մայ­րու­ղի­ներ (անկ­լավ­նե­րից մե­կի դեպ­քում նաեւ Ի­ջե­ւան-­Ղա­զախ եր­կա­թու­ղին): Ու սա այն դեպ­քում, երբ Ադր­բե­ջա­նը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է՝ Հա­յաս­տա­նին տա­լու բան չու­նի: Իսկ այդ հո­ղատ­վութ­յու­նը նա փոր­ձեց «հա­մո­զիչ» դարձ­նել հեր­թա­կան պա­տե­րազ­մա­կան սպառ­նա­լի­քով. «Պատ­րաստ ենք գնալ լու­ծում­ների, ո­րով­հե­տեւ սի­րում ենք Հա­յաս­տանն ու հայ ժո­ղովր­դին ու չենք ու­զում նոր տա­ռա­պանք­ներ բե­րել նրանց»:

­Հա­ջոր­դը` ՀԱՊԿ-ի հարցն էր: Բ­նա­կա­նա­բար, նո­րից եր­կար-բա­րակ խո­սեց` «որն է մեր սահ­մա­նը» ծեծ­ված թե­մա­յով, եւ հնչեց­րեց է­լի տա­րօ­րի­նակ միտք. ե­թե ՀԱՊԿ-ը ճա­նա­չի այդ սահ­մա­նը, ու­րեմն լավ, ե­թե` ոչ, ա­պա Նի­կոլն ա­ռա­ջին ան­գամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ-ից: «Ե­թե ՀԱՊԿ–ը կպա­տաս­խա­նի մեր հարց­ե­րին, ու այդ պա­տաս­խան­նե­րը կհա­մընկ­նեն մեր պատ­կե­րա­ցում­նե­րին, ա­պա դա կնշա­նա­կի, որ ՀՀ­–ի ու ՀԱՊԿ­–ի մեջ հար­ցե­րը լուծ­ված եւ­ ամ­փոփ­ված են: Ե­թե ոչ, ա­պա Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ­–ից: Ե՞րբ... չեմ կա­րող ա­սել»,- պնդում է Փա­շին­յա­նը: Այ­սինքն, ե­թե հի­մա ՀԱՊԿ-ի ղե­կա­վա­րութ­յու­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րի, որ ներ­կա Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն են, տես­նես դա կհա­մա­պա­տաս­խա­նի՞ Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րին: Եվ սա այն դեպ­քո՞ւմ, երբ ՀԱՊԿ ան­դամ երկր­ներն ար­դեն իսկ ըն­դու­նել են Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, այ­սինքն, Նի­կո­լի մյուս՝ սահ­ման­նե­րի հետ կապ­ված պատ­կե­րա­ցում­նե­րով ար­դեն իսկ ճա­նա­չել են Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը հենց Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րով: Ա­վե­լին, ե­թե ՀԱՊԿ-ի կայ­քում պաշ­տո­նա­պես Հա­յաս­տա­նի տա­րածք է ֆիքս­ված՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը զբա­ղեց­նում է 29,8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րածք», այ­սինքն` այն­քան, որ­քան ա­սում է Նի­կո­լը, դա չի նշա­նա­կում, որ ա­ռանց նրա էլ, ՀԱՊԿ-ի հա­մար Հա­յաս­տան աս­վա­ծը հենց դա է: Թե՞ այդ­քան եր­կար-բա­րակ խո­սեց, որ հնչեց­ներ տես­լա­կա­նը՝ «Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ­–ից»: Ինչ­պես որ ու­զում են բրի­տա­նա­ցի­նե­րը:

Ա­մեն դեպ­քում, եր­կու տար­բե­րա­կով էլ Նի­կո­լը կա­րող է ա­ռաջ գնալ: Այ­սինքն, դեռ պահ­պա­նում է իր եր­կա­կի դիր­քը, թեեւ դա միայն ա­վե­լաց­նե­լու է Հա­յաս­տա­նին ուղղ­ված ճնշում­նե­րը: Սա­կայն Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար սա ա­հա­զանգ է՝ ու­ղիղ խոս­վեց Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու մա­սին, թեեւ մինչ այս հայ­տա­րար­վում էր, թե նման թե­մա օ­րա­կար­գում չի քննարկ­վում: Ու երբ նա նման միան­շա­նակ կար­ծիք է հայտ­նում, դա նշա­նա­կում է՝ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նման թե­մա քննար­կել են: Ու մաս­նա­վո­րա­պես Թեհ­րա­նը կա­րող է գալ հե­տե­ւութ­յան՝ իր «կարմ­իր գի­ծը» Հա­յաս­տա­նը կա­րող է խախ­տել:

Ա­ռա­վել եւս, որ այս­քա­նից զատ Նի­կո­լը սկսեց եր­կար-բա­րակ խո­սել ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան թե­մա­յով, թե՝ մինչ այդ կա­պե­րը կամ­րապնդ­վեն, այդ թվում՝ եվ­րո­պա­ցի շպիոն-դի­տորդ­նե­րի լիա­զո­րութ­յուն­նե­րը կընդ­լայն­վեն, կեր­կա­րաց­վեն եւ այլն: Սա Թեհ­րա­նի հա­մար եւս մեկ ազ­դակ է, որ իր նշած «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «կար­միր գի­ծը»» վտանգ­ված է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված