Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

ԵՐԿՈՒ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԻ ԿՈՉՈՒՄԻ ՀԱՄԱՐ

Վերլուծություն

Եվ այս­պես, Ա­լեն ­Սի­մոն­յա­նի եղ­բոր կնոջ կա­լան­քից ա­զա­տու­մը ազ­դա­րա­րեց, որ ­Նի­կոլն ու Ա­լե­նը լե­զու գտան: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, դրան միջ­նոր­դե­ցին նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Ինչ­պես ցույց է տա­լիս այլ երկր­նե­րի փոր­ձը (ո­րոնք մեզ շատ նման են, քա­նի որ գտնվում են ար­տա­քին կա­ռա­վար­ման տակ), երբ գոր­ծը հաս­նում է պե­տութ­յան ղե­կա­վա­րի եւ ո­րե­ւէ ազ­դե­ցիկ պաշ­տոն­յա­յի մի­ջեւ տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի, գոր­ծին մի­ջամ­տում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Այս­պես, օ­րի­նակ` Ուկ­րաի­նա­յում, երբ այդ երկ­րի նա­խա­գահ ­Զե­լեն­ս­կին նպա­տա­կադր­վել էր պաշ­տո­նանկ ա­նել գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին, հար­ցը քա­նիցս քննարկ­վել է ­Վա­շինգ­տո­նի հետ, ո­րի արդ­յուն­քում գտնվել են եր­կու կող­մին բա­վա­րա­րող լու­ծում­ներ:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎԻ ԴԵՐՈՒՄ

Ա­լեն ­Սի­մոն­յա­նի պա­րա­գա­յում հար­ցը այդ­քան իր եղ­բոր կնո­ջը չէր վե­րա­բե­րում, ինչ­քան հենց Ա­լեն ­Սի­մոն­յա­նին ու ՔՊ-ին: Ակն­հայտ է, որ ե­թե չլի­ներ ան­ձամբ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի միջ­նոր­դութ­յու­նը նրա եղ­բոր կի­նը չէր ստա­նա այն պե­տա­կան պատ­վե­րը, ո­րի հա­մար նա մե­ղադր­վում է: Այ­սինքն` կո­ռուպ­ցիոն մե­ղադ­րան­քը ա­ռա­ջին հեր­թին պետք է ներ­կա­յաց­ված լի­ներ հենց Ա­լեն ­Սի­մոն­յա­նին: Այ­նու­հե­տեւ նույն մե­ղադ­րան­քը պետք է ներ­կա­յաց­վեր է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար ­Վա­հան ­Քե­րոբ­յա­նին: ­Սա­կայն փաստ մնում է փաստ, որ ­Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տութ­յու­նը ու­նի եր­կա­կի ստան­դարտ­ներ, իսկ իշ­խա­նութ­յուն­նե­րի պայ­քա­րը կո­ռուպ­ցիա­յի դեմ, բա­ցի գե­ղե­ցիկ կար­գա­խոս­նե­րից, ի­րա­կա­նում այս կամ այն պաշ­տոն­յա­յին իր տե­ղը բա­ցատ­րե­լու լծակ է: Ինչ­պես, օ­րի­նակ` այս ան­գամ ­Նի­կո­լը ցույց տվեց Ա­լե­նին իր տե­ղը:

Այս ա­ռու­մով շատ տա­րօ­րի­նակ է, երբ իշ­խող խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր­նե­րը սկսե­ցին ստո­րագ­րա­հա­վաք ի­րենց «շե­ֆի ախ­պոր» կնգա հա­մար եր­ա­շխիք­ներ տա­լու հա­մար: Այ­սինքն` իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը, փո­խա­նակ ա­մե­նայն խստութ­յամբ դա­տա­պար­տի կո­ռուպ­ցիոն դրսե­ւո­րում­նե­րը, ընդ­հա­կա­ռա­կը` ըստ էութ­յան, իր թե­ւի տակ է վերց­նում դրա մեջ մե­ղադր­վող­նե­րին: ­Միա­ժա­մա­նակ հաս­կա­նա­լի է, որ աշ­խա­տում է, այս­պես կոչ­ված, յու­րա­յին­նե­րի քա­վոր-սա­նի­կա­կան մտա­ծե­լա­կեր­պը: ­Չէ՞ որ, ե­թե գոր­ծի մեջ խառն­ված չլի­ներ Ա­լե­նի եղ­բոր կի­նը, ա­պա ՔՊ-ա­կան­նե­րը ոչ մի ստո­րագ­րա­հա­վաք չէին էլ ա­նե­լու: ­Հո­վա­նա­վոր­չութ­յան ու յու­րա­յին­նե­րին ա­ռանձ­նա­ցե­լու ա­վե­լի ցայ­տուն դեպք դժվար է պատ­կե­րաց­նել:

­Սա­կայն ՔՊ-ա­կան ­Հա­յաս­տա­նում սա ար­դեն նորմ է: Եվ սրա մա­սին է խո­սում ­Նի­կո­լը` ա­ռանց վա­րա­նե­լու այս խայ­տա­ռա­կութ­յու­նը ան­վա­նե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­ներ: «­Տե­լեգ­րա­ֆին» տված նրա հար­ցազ­րույ­ցում  ա­սում է. «­Մենք ի­րա­կա­նաց­նում ենք մեր ժո­ղովր­դից ստա­ցած մեր պատ­գամ­նե­րը: Իսկ այդ պատ­գամն ա­ռա­ջին հեր­թին ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­ներն են: Եվ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը, ժո­ղովր­դա­վա­րա­կան հան­րութ­յան զար­գա­ցու­մը մեզ հա­մար ուղ­ղա­կի հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ա­ռա­ջա­ցած օ­րա­կար­գեր չեն: Ես բազ­միցս եմ հայ­տա­րա­րել, որ դա մեզ հա­մար ռազ­մա­վա­րութ­յուն է, և Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում իմ ու­նե­ցած ե­լույ­թում ա­սա­ցի, որ մենք շա­րու­նա­կե­լու ենք այդ ռազ­մա­վա­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, շա­րու­նա­կե­լու ենք այդ բա­րե­փո­խում­նե­րը: Եվ ա­սա­ցի, որ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը պատ­րաստ է Եվ­րա­միութ­յան հետ լի­նել այն­քան մո­տիկ, ինչ­քան Եվ­րա­միութ­յու­նը դա հնա­րա­վոր կհա­մա­րի»: ­Հի­մա ի՞նչ է ստա­ցվում, որ հայ ժո­ղո­վուր­դը ­Նի­կո­լենց տվել է պատ­գամ, որ հո­վա­նա­վո­րի կո­ռուպ­ցիա՞ն, որ ԱԺ նա­խա­գա­հը միջ­նոր­դի իր բա­րե­կամ­նե­րին «յու­ղոտ» պատ­վեր­ներ տա­լու հա­մա՞ր, թե՞ որ­պես­զի խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րը դոշ տան ի­րենց շե­ֆի հար­սի հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րա­միութ­յան հետ «մո­տիկ լի­նե­լու» մա­սին ­Նի­կո­լի բար­բա­ջանք­նե­րին, ա­պա Եվ­րա­միութ­յու­նում այս­պի­սի բա­ցա­հայտ հո­վա­նա­վոր­չութ­յուն կո­ռուպ­ցիա­յի նկատ­մամբ ան­գամ վատ ե­րա­զում չեն կա­րող տես­նել:

­Հե­տաքրք­րա­կան է, որ ­Նի­կո­լը, խու­սա­փե­լով «­Տե­լեգ­րա­ֆի» լրագ­րո­ղի հար­ցից, թե արդ­յո՞ք ­Հա­յաս­տա­նը որ­պես մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նի ան­դամ պատ­րաստ է կա­լա­նա­վո­րել ՌԴ նա­խա­գահ ­Պու­տի­նին, խո­սեց ­Հա­յաս­տա­նում իբր ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի գո­յութ­յան մա­սին. « ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յունն ա­ռանձ­նա­նում է հատ­կա­պես ան­կախ դա­տա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու ինս­տի­տու­ցիո­նալ բա­րե­փո­խում­նե­րի տրա­մա­բա­նութ­յան մեջ։ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յունն ի­րա­վա­կան պե­տութ­յուն է, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նում վար­չա­պետն ու­նի իր լիա­զո­րութ­յուն­նե­րը։ Այդ լիա­զո­րութ­յուն­նե­րի մեջ եր­բեք ոչ մի պայ­ման­նե­րում և­ որ­ևէ պա­րա­գա­յում չի մտնում հար­ցի լու­ծու­մը` այս մար­դուն պետք է ձեր­բա­կա­լել, թե պետք չէ ձեր­բա­կա­լել։ ­Բո­լո­րը լուծ­վում են ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գե­րով»: Ա­հա այս­տեղ է, որ դժվար թե ­Նի­կո­լին ո­րե­ւէ մե­կը հա­վա­տա, լի­նի ­Հա­յաս­տա­նում, թե ար­տա­սահ­մա­նում: ­Բո­լո­րի աչ­քի ա­ռաջ են շին­ծու քրեա­կան հե­տապն­դում­նե­րը ու դա­տա­վա­րութ­յուն­նե­րը ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի դեմ: Ար­մեն Ա­շոտ­յա­նի դա­տա­վա­րութ­յու­նը, Տիգ­րան Ու­րի­խան­յա­նի քրեա­կան հե­տապն­դու­մը, Ար­թուր ­Վար­դան­յա­նի գոր­ծը, Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի մա­հը հենց դա­տա­կան նիս­տի ժա­մա­նակ: Այս շար­քը կա­րե­լի է շա­րու­նա­կել ներ­կա­յաց­նե­լով տասն­յակ ա­նուն­ներ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի, լրագ­րող­նե­րի, ո­րոնք են­թարկ­վում են հե­տապն­դում­նե­րի ­Հա­յաս­տա­նի «ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի» կող­մից ի­րենց քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի հա­մար:

Ո՞Ր ԱՍՏԾՈՒՆ Է ՀԱՎԱՏՈՒՄ ՆԻԿՈԼԸ

­Սա­կայն վե­րա­դառ­նանք նե­րիշ­խա­նա­կան գզվռտո­ցին: Ա­լե­նին իր տե­ղը ցույց տա­լուց հե­տո ­Նի­կո­լը հա­վա­նա­բար կսկսի զբաղ­վել անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի հար­ցով: Ինչ­պես հայտ­նի է, վեր­ջինս կապ ու­նի անգ­լիա­կան հե­տա­խու­զութ­յան հետ: ­Ժա­մա­նա­կին, ըստ ո­րոշ լու­րե­րի, նույ­նիսկ ­Լոն­դո­նում բո­ղո­քում էր ­Նի­կո­լից, թե վեր­ջինս ճշգրիտ չի կա­տա­րում Անգ­լիա­յից թե­լադր­ված պա­հանջ­նե­րը եւ ճշտվում է իր ծրագ­րե­րի մեջ թե՛ Անգ­լիա­յի մրցա­կից­ներ ԱՄՆ-ի եւ Եվ­րա­միութ­յան հետ, եւ թե՛ Անգ­լիա­յի թշնա­մի ­Ռու­սաս­տա­նի հետ:

Ինչ­պես հայտ­նի է «թունդ սո­րո­սա­կան» իշ­խա­նա­կան թե­ւի մեջ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի հիմ­նա­կան մրցա­կի­ցը հենց Ա­լեն ­Սի­մոն­յանն է: Եվ պետք է են­թադ­րել, որ ­Նի­կո­լը կսկսի օգ­տա­գոր­ծել Ա­լե­նին ԱԽՔ Ար­մե­նի ա­խոր­ժա­կը նվա­զեց­նե­լու հա­մար: Ա­լե­նը, որն ար­դեն իսկ ըն­դու­նել է ­Նի­կո­լի խա­ղի կա­նոն­նե­րը, եւ ո­րը շատ ա­վե­լի խո­ցե­լի է այս վեր­ջին կո­ռուպ­ցիոն սկան­դա­լից հե­տո, ­Նի­կո­լի հա­մար շատ ա­վե­լի հար­մար ֆի­գուր է, քան իր անգ­լիա­կան կա­պե­րով վեր-վեր թռնող Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: Եվ պա­տա­հա­կան չէ, որ ­Նի­կո­լից հենց անգ­լիա­կան ԶԼՄ-ն ­վերց­նում էր հար­ցազ­րույց` տա­լով չա­փա­զանց բաց տեսք­տով հար­ցեր, թե ում հետ է ­Նի­կո­լը:

­Պետք է նշել, որ ­Նի­կո­լին հա­ջող­վեց այն­քան լղո­զել հար­ցե­րի պա­տաս­խա­նը, որ արդ­յուն­քում ստաց­վեց, որ ­Նի­կո­լը բո­լո­րի հետ է` ե՛ւ Ա­րեւ­մուտ­քի, ե՛ւ ­Ռու­սաս­տա­նի, ե՛ւ Ի­րա­նի, ե՛ւ Հնդ­կաս­տա­նի: ­Նա ա­գամ, կա­րե­լի է ա­սել, որ Ադր­բե­ջա­նի եւ ­Թուր­քիա­յի հետ է, ո­րով­հե­տեւ հար­ցազ­րույ­ցի ողջ ըն­թաց­քում չբարձ­րա­ցրեց Ար­ցա­խի կամ ար­ցախ­ցի­նե­րի հար­ցը:

­Սա­կայն անգ­լիա­ցի­նե­րը ե­րե­ւի թե դժգոհ կմնան ­Նի­կո­լի խու­սա­նա­վո­ղա­կան պա­տաս­խան­նե­րից, եւ պետք է սպա­սել, որ շատ շու­տով կա­կտի­վաց­նեն ­Նի­կո­լի դեմ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը նե­րիշ­խա­նա­կան ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան թե­ւի կող­մից, ո­րը կգլխա­վո­րի ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը:

Այս ակ­տի­վո­րեն զա­գա­ցող գոր­ծըն­թաց­նե­րում գնա­լով ա­վե­լի անն­կատ է դառ­նում ընդ­դի­մութ­յան դե­րա­կա­տա­րութ­յու­նը: «­Նա­յում ես ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին ու պա­տաս­խան­նե­րին եւ հաս­կա­նում ես, որ ի­րենք ե­կել են խորհր­դա­րան ի­րենց ցույց տա­լու հա­մար: ­Կար­միր եւ կա­նաչ մա­զեր, մո­րուք­նե­րով կամ ան­մո­րուք…Ն­րանք հարց են տա­լիս, ո­րին ի պա­տաս­խան ­Նի­կո­լը հան­գիստ ի­րենց ստում է, իսկ նրանք չեն էլ կա­րո­ղա­նում, ըստ էութ­յան, նրան հա­կա­ռակ­վել: Ա­մեն ան­գամ ա­սում եմ` մի՛ մաս­նակ­ցեք այդ քննար­կում­նե­րին, դուք ոչ միայն ինք­ներդ ձեզ ա­պու­շի տեղ եք դնում, այլ նաեւ ­Նի­կո­լին հնա­րա­վո­րութ­յուն եք տա­լիս, որ նա ամ­բողջ աշ­խար­հի ա­ռաջ ցույց տա իր սու­տը եւ ա­պա­ցու­ցի, որ նա ճիշտ է»,- օ­րերս այս­պես է ար­ձա­գան­քել ընդ­դի­մութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին «Ազ­գա­յին ան­վտան­գութ­յուն» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ­Գառ­նիկ Ի­սա­գուլ­յա­նը: ­Մենք նույն­պես բազ­միցս նշել ենք, որ ընդ­դի­մութ­յան գոր­ծո­ղութ­յուննե­րը խորհր­դա­րա­նում եւ ան­գոր­ծութ­յու­նը խորհր­դա­րա­նից դուրս ­կա­մա, թե ա­կա­մա, ջուր են լցնում ­Նի­կո­լի ջրա­ղա­ցին, այն ջրա­ղա­ցին, ո­րի մի­ջո­ցով ­Նի­կո­լը աշ­խար­հով մեկ տա­րա­ծում է իր ստե­րը ­Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան, օ­րի­նա­կա­նութ­յան, ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի եւ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի վե­րա­բեր­յալ:

Եվ վեր­ջա­պես, «­Տե­խեգ­րա­ֆի» հետ հար­ցազ­րույ­ցում ­Նի­կո­լը դուրս տվեց ապ­շե­ցու­ցիչ մի միտք. «Ես հա­վա­տում են Աստ­ծուն»: Արդ­յո՞ք Աստ­ծուն հա­վա­տա­ցո­ղը կա­րող է կազ­մա­կեր­պել Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ այս­պի­սի ար­շավ­ներ կամ ար­դո՞ք Աստ­ծուն հա­վա­տա­ցո­ղը կա­րող է հանձ­նել իր հայ­րե­նի­քի մի մա­սը թշնմուն ի­մի­տա­ցիոն պա­տե­րազ­մով, իսկ հե­տո նույ­նիսկ ա­ռանց դրա արդ­յուն­քում զո­հա­սե­ղա­նին դնե­լով հա­զա­րա­վոր ե­րի­տա­սարդ կյան­քեր եւ հար­յուր-հա­զա­րա­վոր փախս­տա­կան­նե­րի կոտր­ված ու խեղ­ված ճա­կա­տագ­րեր: Այս­քա­նից հե­տո միայն հարց է ծա­գում, իսկ ո՞ր Աստ­ծուն է հա­վա­տում ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը:

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆՆ­ԻՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված