Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Արմեն Մկրտչյանը չի միացել Արշակ Կարապետյանին. նոր մանրամասներ

Ներքաղաքական

Վերջերս մամուլում լայն տարածում էր գտել, որ «Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը միացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժմանը: Սակայն, այդ մասին փաստող տեսանյութը համացանցից ջնջվել է, իսկ Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ շարժումը կուսակցություն է դառնում: Ի վերջո, Ա. Մկրտչյանը միացե՞լ է Արշակ Կարապետյանին, «Իրավունք»-ը հետաքրքրվեց  «Հայկական երազանք» կուսակցության նախագահից:
«Ոչ, ոչ, սխալ ինֆորմացիա է: Իհարկե` չեմ միացել: Ուղղակի Մոսկվայում եմ եղել, հանդիպել եմ նրա հետ, իր ծրագրերն է ներկայացրել: Ընդամենը ողջունել եմ: Ես բարի երթ եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայրենիքի համար», - վստահեցրեց Ա. Մկրտչյանը:
Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ