Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ես ասել եմ՝ ժողովու՛րդ ջան, դատի ինձ, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ․ Փաշինյան

Ներքաղաքական

«2021 թվականին իրադրությունն այն էր, որ քաղաքական ուժերի մի մասը ասում էին՝ պետք է իշխանությունը փոխանցես մեզ, ես էլ ասում էի՝ ես չեմ կարող իշխանությունը փոխանցել որևէ մեկին, որովհետև ես հո իշխանության տերը չե՞մ։ Բայց մյուս կողմից էդ իշխանությունը հո անտեր չի՞, որ ով գա, դռան դեմը կագնի, ասի՝ իշխանությունը տուր, ասենք՝ հեսա, վերցրու, քեզ ենք տալիս․ էդ իշխանությունը տեր ունի՛»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից իր հրաժարականի պահանջի մասին։

 

Թեման շարունակելով՝ նա նման դիտարկումներով է հանդես եկել․

 

«Հետևաբար, հրաժարական տալով, ես իշխանությունը վերադարձրի ժողովրդին։ Ես գնացել եմ, կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ, ես ասել եմ՝ ժողովու՛րդ ջան, դատի մեզ, ասել եմ՝ դատի ինձ, ժողովու՛րդ ջան, ասել եմ՝ ժողովու՛րդ, եթե դու որոշես, որ ինձ պետքա գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Եվ այս ամենը տեղի է ունեցել ձեր աչքի առաջ»,- նման պնդմամբ հանդես եկավ վարչապետն ու եզրափակեց թեման։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ