Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Եթե մենք ենք պրոբլեմը, թողենք, ռադներս քաշենք, բայց հետո տեսնում ենք՝ չէ, ոնց որ թե մենք չենք․ Փաշինյան

Ներքաղաքական

«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն ենք մենք սխալ անում Ռուսաստանի հետ հարաբերություններում, որևէ վատ բա՞ն ենք արել, որևէ դաշնակցային պարտավորություն չե՞նք կատարել, որևէ մարդկային, քաղաքական սխա՞լ ենք գործել։ Մենք էլ ենք չէ՞ հարց տալիս, ասում ենք՝ լավ էս ի՞նչ եղավ, ինչի՞ սենց եղավ, լավ պետքա սե՞նց լիներ»,- այսօր ասուլիսի ընթացքում երկրում ստեղծված իրավիճակի շուրջ նման հարցադրմամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքը շարունակելով՝ նա նաև հայտարարել է․

«Ընդդիմությունն անընդհատ ասում էր՝ «մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ երբ դուք դիմել եք ՀԱՊԿ-ին, դիմել եք ոչ թե այսինչ կետի համաձայն, այլ դավադիր կերպով դիմել եք համաձայն այնինչ կետի, և դրանով իսկ ստեղծել եք իրավական խոչընդոտ, որպեսզի մեր դաշնակիցները իրենց դաշնակցային պարտավորությունները կատարեն»։ Հետո դողալով վազում էինք, գալիս էինք էդ թղթերը բացում, ասում հլը սպասի, տենանք իրո՞ք, կարողա՞ մենք տենց բան ենք արել, հետո նայում ենք՝ չէ»,- նշել է վարչապետն ու ավելացրել․

«Լավ, կարողա՞ մենք ենք պրոբլեմը անձնապես, հետո ասում ենք՝ լավ, հլը նայենք, կարողա, եթե մենք ենք պրոբլեմը, թողենք, ռադներս քաշենք, էս ժողովուրդն էլ պրծնի, էս երկիրն էլ։ Հետո սկսում ենք թերթել 2018-ից առաջվա գրագրությունները, տեսնում ենք՝ չէ, ոնց որ թե մենք չենք»,- նման կարծիք է արտահայտել նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ