Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը․ մեր հարաբերությունները շատ ակտիվ են․ Փաշինյան

Ներքաղաքական

Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասուլիսի ընթացքում նա մասնավորապես հայտարարել է․

«Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, նաև դա է պատճառը, որ Եվրամիությունը դիտորդներ ունի Հայաաստանի Հանրապետությունում»,- նշել է նա։

Վարչապետի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս ինքը հայտարարել է՝ պատրաստ ենք ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․

«Սա ասվել է և հիմա պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի, դրանից հետո անենք հետևություններ: Սա կարևոր է նաև նրա համար, թե ՀՀ ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, մենք չենք ասում, ԵՄ-ն է ասում, որ ՀՀ և ԵՄ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել:

Հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունները: Չնայած պիտի ասեմ՝ այնպես չէ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները չենք ունեցել: Օրինակ՝ այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը, առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը, անվտանգության ոլորտում հարաբերությունների խորացումը»,- խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասին՝ հայտարարեց Փաշինյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ