Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ԱՄՆ Սե­նա­տից ի պա­տաս­խան Մեդ­վե­դե­ւի` ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րին «ծեր ձիեր» ո­րա­կա­վոր­ման, հայտ­նում են, որ ի­րենք նա­խա­գահ ընտ­րե­լիս` ծեր ձիե­րի ա­տամ­նե­րին չեն նա­յում։

 **

 ՃԱՇԱԿԻ ԽՆԴԻՐ Ա

«­Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յունից հայտ­նում են, որ էդ­մո­նը հրա­ժա­րա­կան ա տվել, Նի­կո­լին ա­ռա­ջար­կել ա թուր­քե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­ներում պահ­պա­նել կլա­սիկ դիր­քը, ին­չին Նի­կո­լը չի հա­մա­ձայ­նել` շա­րու­նա­կե­լով պա­սիվ զի­ջող դիր­քը։

 **

 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԵԾՔ

 (ՆԻԿՈԼԻ` ԵԳԻՊՏՈՍ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Տաք- տաք Ե­գիպ­տոս գնաս, մու­միա դար­ձած` հետ գաս։

 **

 VIDAL SASUN

(ՍԱՍՈՒՆԻ` «ՌՈՒՍՆԵՐԸ ՄԵԶ ՆԱՐԿՈԶ ԵՆ ՏՎԵԼ», ԵՎ «ԷՍՕՐՎԱ ՄԵՐ ԷՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՇՆԱՄԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Նար­կո­դիս­պան­սե­րից հայտ­նում են, որ Սա­սու­նը իշ­խա­նութ­յան գա­լուց եւ Ախ­տան նվա­ճե­լուց հե­տո նար­կո­զի չէ, այլ «գռոյ­կի» տակ ա մնա­ցել ու էս վեց տա­րի ա, դուրս չի կա­րո­ղա­նում գալ։

**

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 (ՆԻԿՈԼԻ` ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ խորհր­դարանա­կան ընդ­դի­մութ­յու­նից հայտ­նում են, որ Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հին ի­րենք են խնդրել թան­գա­րան տա­նել, քա­նի որ Հա­յաս­տա­նում ի­րենց ա­նեծ­քը Նի­կո­լին չի կպնում, միգու­ցե փա­րա­վոն­նե­րի ա­նեծ­քը կպնի։

**

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

(ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԸ` ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Վեր­ջը Միհ­րան Պո­ղոս­յա­նի բա­նա­նը թարս է բու­սնե­լու:

**

ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Պետ­ռե­գիստ­րից հայտ­նում են, որ Քեթ­րի­նի Միհ­րա­նը ո­րո­շել է բա­նա­կա­յին կու­սակ­ցութ­յուն բա­ցել, բայց քա­նի որ նա նաեւ գե­նե­րալ է, ին­քը ոչ թե կու­սակ­ցութ­յան նա­խա­գահն է լի­նե­լու, այլ` «գե­նե­րալ­նի սեկ­րե­տար»:

**

ԶԵԼԵՆՍԿԻՆ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

(ՍՊԻՏԱԿ ԴՐՈՇ ՊԱՐԶԵՔ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՐԴՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իսկ կլի­նի՞, որ երկ­նա­գույն դրոշ պար­զենք:

**

ՊԵՏՈՒՇՈԿԸ

(ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ)

Էս ինչ զու­լում աշ­խարհ ա, թուր­քե­րը ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վում են Սի­րիա­յի հար­ցում, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ էլ պայ­մա­նա­վոր­վում են Հա­յաս­տա­նի ճա­կատագ­րով:

**

ՊԱ՛ Պ, ԼԱՎ ԷԼԻ, ԳՆԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՄ, ԿԱՄ ՆԻԿՈԼԸ` ԷԴՄՈՆԻՆ

(ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Տ­ղա՛ ս, գնա ընդ­դի­մա­դիր դաշտ, մի քիչ խա­ղա, տես` ով ինչ է ա­նում, հե­տո է­լի կվե­րա­դառ­նաս:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ