⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

«Վարչապետի աթոռին նստած մարդու ասածներին ես, ցավոք սրտի, լուրջ չեմ վերաբերում». ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ռեժիսոր, բեմադրիչ, դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ:

— Մի առիթով նշել եք, որ մեր հզոր զենքերից մեկը մշակույթն է: Ըստ Ձեզ, Հայաստանում այսօր մշակույթն ի՞նչ վիճակում է գտնվում:

— Իհարկե, մշակույթը զենք է, մշակույթը` ժողովրդինն է եւ մեծ հաշվով` քարոզ է: Իսկ այսօր ի՞նչ է քարոզվում, բեմադրվում, նկարվում, երգվում, կատարվում: Արվում է այն, ինչը հարմար է այսօր իրենց «խաղաղության» դարաշրջանին: Այսօր, ցավոք սրտի, շատ քիչ են ազգային մշակութային արժեքներ ստեղծվում, որն, իհարկե, իր հետեւանքը կունենա:

— Պետությունը որքանո՞վ է աջակցում մշակույթի նվիրյալներին:

— Պետությունը եթե այսօր հովանավորի կամ պատվիրի որեւէ թատրոնին բեմադրելու, օրինակ, Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրաման, այդ ժամանակ ես կհասկանամ, որ պետական հովանու տակ է ամեն ինչ գտնվում: Բայց ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ պետությունը կհովանավորի կամ կպատվիրի ազգային որեւիցե գործ: Այն դեպքում, երբ Սովետական Միության ժամանակ այդ փակ երկրում` Հայաստանում, նկարահանվում էր  «Նահապետ»,  «Ձորի Միրո»,  «Կարոտ», ո՞ր մեկն ասեմ… Բայց ես հավատում եմ, որ կգա այն օրը, որ մեր մշակույթի գործիչները նորից կանդրադառնան ազգայինին, որովհետեւ դա շատ-շատ կարեւոր է:

—  «Գոյ» թատրոնի միավորման հետ կապված` ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

—  «Գոյ» թատրոնի մասին շատ եմ խոսել, շատ եմ ասել: Մի բան միայն կարող եմ ավելացնել, որ իմ տեսակի մեջ չի հարեւանի տան պատը քանդել եւ հարեւանի հետ նույն ընտանիքով ապրել: Դա ես չեմ հասկանում ու չեմ էլ կարողանում հասկանալ:

— Պարոն Բեկ-Գասպարենց, 2018 թվականից մինչ օրս մեր երկրում որեւէ դրական փոփոխություններ եղե՞լ են:

— 2018 թվականից մինչեւ այսօր մի բան է դրական եղել, որ մեր ազգը հասկացավ՝ ցավոք սրտի, ժողովուրդն անգրագետ ու անկիրթ է: Եվ փոխանակ հիմա կրթությանը շատ մեծ ուշադրություն դարձվի, դասագրքեր են փոխվում, հայ ժողովրդի պատմությունն են ուզում փոխել ու դարձնել Հայաստանի պատմություն, եկեղեցու պատմությունն են հանում դպրոցներից: Ինքներդ մտածեք... Սա ծրագիր է, հատուկ է արվում, իսկ ո՞ւմ է սա ձեռք տալիս:

— Ի՞նչ եք կարծում՝ Արցախի կորստից հետո խաղաղության պայմանագիր ասվածը որքանո՞վ կծառայի իր նպատակին: Արդյոք թուրքի հետ կարո՞ղ ենք խաղաղ ապրել:

— Խաղաղություն կնքում են թշնամու հողի վրա: Դրա համար Ադրբեջանն այսօր ուզում է խաղաղություն կնքի մեր հողի վրա: Ես չեմ ուզում խոսել կորուստներից, դա միայն ցավ է պատճառում: Այդ ամեն ինչի մասին խոսելիս իմ արյունը սկսում է ցավալ: Հուսամ, որ մեր ազգը, ի վերջո, նորից կարթնանա, որովհետեւ թուրքի հետ ո՛չ պետք է խաղաղ լինել, ո՛չ էլ ագրեսիվ: Թուրքի հետ, երբ նստում ես սեղանի շուրջ, պետք է միշտ սուրը ձեռքիդ լինի: Բայց այսօր մենք սուրն ո՞ւր ենք թողել, ես այ, դա չեմ հասկանում: Կամ ինչի՞ ենք թողել մենք մեր սուրը, ո՞ր կողմ ենք նայում: Պետք չէ նայել Արեւմուտքի կամ Արեւելքի կողմը: Մենք մեր կողմը միշտ պետք է նայենք: Եվ մեր շահերից ելնելով` անենք ամեն բան: Իսկ այսօր ինչո՞վ են զբաղված, կամ ի՞նչ ենք մենք անում: Ու եթե որեւիցե մեկը տունը երեխա ունի, թող նայի այդ երեխայի աչքերի մեջ ու մտքի մեջ մտածի՝ ինչ է իրեն թողնելու` տուն, հարստություն, փող, թե՞ հայրենիք:

— Նախկինների ու ներկաների պայքարի արդյունքն ի՞նչ տվեց մեզ:

— Մի տեսակ ես չեմ հասկանում «նախկինների ու ներկաների պայքար» հասկացողությունը, որովհետեւ նախ սկսեմ նրանից, որ ներկաները իրենցից բան չեն ներկայացնում, որ ինչ-որ մի պայքար էլ լինի: Չեն կարող Բագրատունիները պայքարեն ներկայիս ոչ հայամետ իշխանության դեմ: Դրա համար ինձ ոչինչ չի հետաքրքում հայից ու Հայաստանից բացի: Ես ուզում եմ տեսնել եւ իմ ուժերի չափով ինչքան կարող եմ անել, որպեսզի Հայաստանս միայն լավը լինի, միայն առողջ լինի ու միայն ծաղկի: Իսկ անողը լուռ անում է իր անելիքը: Որովհետեւ, եթե անում ես մի բան հայրենիքիդ համար ու հետո շեշտում ես դա, թե տեսեք` ես ինչ եմ արել հայրենիքի համար, ուրեմն՝ իրականում դու արել ես դա, որպեսզի հետո շեշտես քո արածը: Անողը լուռ անում է այն, ինչ-որ անում է: Սիրող մարդը սիրում է: Ինքը չի ասում ինչի համար է սիրում: Եթե ասում է` ինչ համար է սիրում, ուրեմն՝ սիրում է այդ հատկությունը: Իսկ սիրող մարդը սիրում է այնպիսին, ինչպիսին կա:

— Ձեր գնահատմամբ՝ ատելությունը, սառն անտարբերությունն ու մասնատվածությունը մեզ ո՞ւր կհասցնեն:

— Արդեն ծրագրված մասնատում են մեզ, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Երկու շատ կարեւոր բան, որ վակուումացրել են, եւ որն այսօր հատուկ անտեսված է, դա Սփյուռքն է եւ Հայոց եկեղեցին: Իսկ Սփյուռքն իրենով պարունակում է մեծ ուժ, եւ այն թուրքի համար շատ մեծ վտանգ է: Նա գիտի, որ հայն այդ ուժն ունի: Այսօր Սփյուռքին հեռու են պահում Հայաստանից, ինչո՞ւ, չես հասկանում: Չնայած` ես դա լավ հասկանում եմ եւ դրա մասին նոր պատասխանեցի: Իսկ թե ինչի էր ընդունակ Սփյուռքը եւ ինչ արեց Հայաստանի համար 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ ո՞ւր են կորել այդ գումարները, ես չգիտեմ: Տարիներ շարունակ` նոյեմբեր ամսին հեռուստամարաթոններ էին լինում: Սփյուռքը փող էր հավաքում, Արցախս էր կառուցում: Օգնություն էր դա Հայաստանին: Իսկ դա հիմա չկա: Շատ-շատ սփյուռքահայեր արդեն մտահոգ են այդ օգնությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա ամենանեղ ժամանակներին եկեղեցին միշտ ժողովրդի կողքին է եղել եւ առաջնորդել, բայց այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի եկեղեցուն հեռու պահեն՝ իրենց ծրագրին եւ նպատակին հասնելու համար: Բայց ես վստահ եմ, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ հայի գենը, հայի արյունը իրենցից ուժեղ է:

— Արտագնա աշխատանքի մեկնողների` օդանավակայանի ճանապարհից օգտվելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ ի՞նչ կասեք:

— Անկեղծ ասած, վարչապետի աթոռին նստած մարդու ասածներին (կներեք, մարդ բառի համար) ես, ցավոք սրտի, լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ նա միշտ խոսել է ուրիշ բան, իրականում արվել է ուրիշ բան: Եվ նա շարունակում է խոսել եւ անել տարբեր բաներ: Դա կոչվում է մանիպուլյացիա: Իսկ նրան ընտրողներն իմ հայերն են: Ես շատ սիրում եմ բոլորին եւ ուրախ եմ, որ շատ մարդիկ խելքի են եկել եւ հասկացել են, թե ում են ընտրել: Նրանց խաբելը շատ հեշտ է: Դրա համար, ցավոք սրտի, ես նրա ոչ մի ասածի լուրջ չեմ վերաբերվում: Շատ կուզեի իմ արքաների ասածներին լուրջ վերաբերվեի, ինչպես վերաբերվել եմ թե՛ պատմությունը կարդալով, թե՛ ամեն ինչը տեսնելով՝ նախկին բոլոր արքաների:

— Որպես խորը ներաշխարհ ունեցող մարդ՝ այս ամենը տեսնելով, ի՞նչ եք զգում:

— Հիմա միայն արյան ցավ եմ զգում եւ հավատում եմ, որ կբուժվի այդ ցավը: Մեր ազգը, չգիտես ինչու, իր փրկության հույսը դրել է ֆրանսիացու, ռուսի վրա: Ոչ քրիստոնյային վայել բան է վախը, եւ հույսը միշտ ուրիշի վրա դնելը: Լինելով որպես առաջին քրիստոնյա ազգ, չգիտես ինչու, միշտ մոռանում ենք, որ հույսը պետք է դնել Քրիստոսի վրա: Մենք ինքներս Աստծուց շատ հեռացել ենք, հետո էլ երգում ենք` ո՞ւր էիր Աստված: Շատ իզուր, մենք քիրստոնյա ենք, իսկ քրիստոնյան վախենալու ոչինչ չունի:

— Այս պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսի մեջ եք:

— Հիմա նկարահանվում եմ մի սերիալում, որը կոչվում է  «Կարմա»: Այդտեղ մի փոքր դերակատարում ունեմ: Բայց այն, ինչ վերաբերում է իմ անձնական ստեղծագործական աշխատանքներին, հենց հիմա իմ վարպետի` Սոս Սարգսյանի պատմածը, որը կոչվում է  «Լակոտ», սարքում եմ պիես, որպեսզի` Աստված առաջ, բեմադրեմ: Եվ երկրորդը` նորից անդրադարձել եմ իմ ընկերոջը` վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի պատմվածքներին: Նրա երեք պատմվածքներով սցենար եմ գրում, որը կէկրանավորեմ: Հուսամ՝ այս տարի այդ աշխատանքները կսկսեմ: Ի վերջո, պետք է անել հայի մասին, ստեղծագործել հայ մարդու մասին: Սա է իմ անձնական կարծիքը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված