Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Նոյեմբերի 9-ը մերժած ՀՀ բանակցողները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ինչպես փուռը գնացին իրենց արեւմտյան բարեկամների կողմից. Բալասանյան

Թեմա
«Ադրբեջանը փաստացի պահանջում է ոչ թե իր, այսպես կոչված, անկլավները, այլ առհասարակ բոլոր այն գյուղերը, որտեղ ժամանակին ազերիներ են ապրել։ Նոյեմբերի 9-ը մերժած ՀՀ բանակցողները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ինչպես փուռը գնացին իրենց արևմտյան բարեկամների կողմից: Գոնե հիմա հասկանո՞ւմ են, որ ռուսին այլընտրանք թուրքն է: Եվրոպան տարածաշրջանում Թուրքիային է տեսնում։ Հետևաբար, Ադրբեջանի համար ՀՀ տարածքում տեղեկատվություն հավաքող, հողերը չափագրող եվրոդիտորդները նույնպես եվրոթուրքական դիտորդներ են։
 
Դե ինչ, բարի գալուստ նոր դարաշրջան, որտեղ թուրքն այլևս թշնամի չէ, թուրքը մեզ չի կոտորել։ Սաղ ռուսն է մեղավոր և այլն, և այլն։ Զարմանալ պետք է։ Արևմուտքին հաջողվեց հետխորհրդային Հայաստանում բուծել մանկուրտների հսկայական բանակ, եվրոպաներում թրև գալու հնարավորության դիմաց ՀՀ երիտասարդության մի հատվածի ուղեղում տեղադրել արևմտյան «հիմնավորումը»՝ թուրքը ձեր թշնամին չէ։ Ռուսն է խանգարել, որ դուք թուրքի հետ բարեկամանաք, ցեղասպանությունն էլ նա է կազմակերպել։
 
Դե ինչ, օր օրի սպասեք նոր տեղեկությունների։ Իսկ մյունխենահայ և օղու թորման մասնագետ ՀՀ որոշ փորձագետներ թող մտածեն Խրեմլուն հանձնելուց հետո ինչպես են գնալու իրենց գյուղերը», - գրել է միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ