Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Իտալիայում անցկացվող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, այսօր, մրցումային 5-րդ օրը, իր մեկնարկային մենամարտում Եվրոպայի գավաթակիր, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ, մենամարտեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և հաղթեց 4։1 հաշվով։ Հայազգի մարզիկը, պարզապես չնկատեց մրցակցին, հատկապես առաջին և երկրորդ ռաունդներում, Մանասյանը ուներ հսկայական առավելություն և առանց դժվարության մենամարտը հասցրեց հաղթական ավարտի։ Մի փոքր բարդ ստացվեց երրորդ ռաունդը, բայց բարձր կարգի շնորհիվ, Նարեկ Մանասյանը, մենամարտը կարողացավ հասցնել հաղթական ավարտի։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու հաղթական մենամարտից հետո զրուցել ՆԱՐԵԿԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց. «Մրցակիցս ինձանից շուրջ 15-20սմ բարձրահասակ էր, մենամարտի ժամանակ դժվարությունը հարվածները տեղ հասցնելն էր։ Երկու ծանր հարված հասցրի նրան, հարվածներս հասան իրենց նպատակին, մրցակիցս շատ դիմացկուն էր, մենամարտը անցավ իմ պլանավորածի պես, փառք Աստծո հաղթեցի, շատ լավ եմ պատրաստվել այս մրցաշարին, պիտի շարունակեմ հաղթել նաև մյուս մրցակիցներիս»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ