Թուրքիայի հետ սահմանի բացումը ռեալ սպառնալիք է ՀՀ տնտեսությանը.Տնտեսագետ
ՀանդիպումՏնտեսագետը Թաթուլ Մանասերյանը վստահ է, որ ռիսկը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից շատ մեծ է, պատճառը թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումն է.
-Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում և դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը` պատասխանելով հարցին, թե ՄԱԿ–ի տվյալներով Թուրքիան 2023-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ, ինչ սպասել սրանից։