Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների. Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայոց հզոր բանակ» ծրագրի հիմնադիր-ղեկավար, ռազմական փորձագետ, թուրք-քրդական հարցերով մասնագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ»

— Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր սահմանի երկայնքով, ինչու ոչ, նաեւ մեր սուվերեն տարածքում: Կա՞ պատերազմի հավանականություն:

— Կուտակումների վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց Ադրբեջանն անընդհատ զորքերի տեղաշարժ է իրականացնում եւ այն պայմանավորում է իր զորավարժություններով: Կուտակումներ, ինչպիսիք լինում են պատերազմից առաջ, նման տեղեկություն չունեմ: 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթի ստորագրումից հետո՝ ես այդ փաստաթուղթը համարեցի մեծ պատերազմի փաստաթուղթ: Մենք այդ ստորագրությունով փաստեցինք, որ տարածաշրջանում հակամարտությունը, պատերազմը չի ավարտվել, եւ այն ավելի մեծ փուլով որոշ ժամանակ հետո սկսելու է: Եվ հիմա արդեն ականատես ենք լինում, որ Ադրբեջանը պատերազմի կամ հակամարտության ավարտի մասին քայլեր չի ձեռնարկում, հակառակը՝ ինքը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների եւ՝ այո՛, պատերազմի հավանականությունը տարածաշրջանում մեծ է, եթե այդ պատերազմը կանխելու միջոցներ աշխարհը չձեռնարկի: Իսկ կանխման միակ միջոցը դա Հայաստանի Հանրապետության ե՛ւ զինումն է, ե՛ւ Ադրբեջանի նկատմամաբ թիրախային պատժամիջոցների կիրառումը:

— 2020թ.-ի պատերազմից հետո չե՞նք ուշացել, այժմ ժամանակ ունե՞նք զինվելու: Հայաստանը Ֆրանսիայից զենք է ձեռք բերել, կարելի՞ է սա մեկ քայլ առաջ համարել:

— Ընդհանրապես երբեք ուշ չի լինում, եւ անընդհատ պետք է պատրաստվել: Մենք կորցրինք այդ ժամանակը, որի պատճառով կորցրինք Արցախը, հիմա եթե նորից մենք շարունակենք չնախապատրաստվել, այսինքն՝ հույսներս դնենք «խաղաղության պայմանագրի» վրա եւ ասենք, որ մենք չենք զինվում ու գնում ենք խաղաղության, Ադրբեջանը շատ հանգիստ այդ փաստից էլ կօգտվի ու ինչ-որ մի շանտաժի միջոցով կգնա ռազմական գործողությունների: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայից ձեռք բերված ռազմական միջոցներին, ասեմ, որ ես բավականին դրական եմ դրան վերաբերում, բայց միեւնույն ժամանակ, ռիսկեր եմ տեսնում, դրանք հետեւյալն են՝ Հայաստանի զինանոցում բազմազանությունը կարող է խնդիրներ առաջացնել, եւ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ մարտավարություն ենք այստեղ օգտագործում, մենք բազմառեգիոնալ երկիր չենք, եւ այստեղ զենք-զինամթերքի օգտագործումը պետք է ներդաշնակ լինի: Մենք պետք է կարողանանք մեկ պետությունից ձեռքբերված զինամթերքը համատեղել եւ ներդաշնակ օգտագործել մեկ այլ պետությունից ձեռքբերված զինամթերքի հետ, սա է ամբողջ խնդիրը, իսկ էֆեկտիվությունը երեւում է միայն պատերազմի ժամանակ:

«ԱՄԲՈՂՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԿԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԱՆԿԼԱՎՆԵՐԻ» ՏԱԿ»

— Պարոն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս, այսպես ասած, «անկլավներ»-ն էլ կհանձնեն Ադրբեջանին, թե՞ Հայաստանը եւս փոխադարձաբար կստանա տարածքներ Ադրբեջանից:

— Ես որքանով հասկացել եմ, ապա դա փոխադարձ գործողություն է լինելու, իսկ եթե փոխադարձ գործողություն չի լինում, ապա առկա սահմաններով է գործողությունները գնում: Բայց, այնուամենայնիվ, ֆորսմաժորային իրավիճակների պետք է սպասենք, հենց ամբողջ պատերազմի ականը գտնվում է անկլավների եւ փոխադարձ ճանաչելիության տակ: Եվ այստեղ մենք պետք է շատ զգույշ ու շրջահայաց լինենք ու կարողանանք ճիշտ կողմնորոշվել՝ չտրվելով ադրբեջանական սադրանքին ու շանտաժին: Կարծում եմ, որ իրականում այդ ականը, որը դրվել է այս փուլում բանակցային փաստաթղթի տակ, շատ վտանգավոր է առնվազն մեզ համար, որովհետեւ ռազմական բալանսը խախտված է, ու ադրբեջանական փորձը կա արդեն՝ ամեն ինչ ռազմի ուժով լուծելու, եթե բանավոր խոսքում չի հասնում հաջողության:

— Եթե անգամ այդ «անկլավները» Հայաստանը հանձնի եւ փոխադարձաբար տարածքներ ետ ստանա, սա չի՞ նշանակում, որ մենք զիջում ենք Հայաստանի համար ռազմավարական նշանակության ճանապարհներ:

— Ցանկացած բարձունքի ու տարածքի կորուստ մեր կողմից ռազմավարական նշանակություն ունի, բայց միակողմանի չնայենք, եթե փոխադարձ է լինում, Ադրբեջանի կողմից էլ են կորուստներ լինում, օրինակ՝ Տավուշի մարզում կա մի հատված, որտեղ բնակավայրի նույնիսկ կեսը անցնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ, եւ երկու բնակավայրեր իրար կապող ճանապարհն է անցնում մեր վերահսկողության տակ, սա շատ մեծ ական է, որը որ դրված է խաղաղության համաձայնագրի կամ փաստաթղթի տակ: Այստեղ մենք պետք է ոչ թե ուշադրություն դարձնենք այդ տարածքների ռազմավարական կարեւորությանը, այլ սպասվող գործողությունների մասշտաբին, որովհետեւ եթե այսպես շարունակվի,ապա ռազմական գործողությունների աշխարհագրությունը ավելի է մեծանում:

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ԲԽԻ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ»

— Ալիեւը չի թաքցնում իր հավակնությունները Սյունիքի նկատմամբ, այստեղ ի՞նչ գործողությունների սպասել, որքանո՞վ Իրանը կարող է զսպող օղակ հանդիսանալ:

— Ոչ միայն Սյունիքի նկատմամբ հավակնություններ ունի Բաքվի բռնապետը, այլեւ Գեղարքունիքի, Արարատի, բոլոր այն բնակավայրերի, որոնց անունները այլ կերպ են հորջորջում, ընդհանրապես Բաքվի բռնապետի ախորժակը շատ է մեծացել, հատկապես Արցախի վերջնական հայաթափումից հետո: Ինչ վերաբերում է գործին այս կամ այն պետության խառնվելուն, տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ ձեռքերը ծալած չի նստի ու միանշանակ ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը որոշակի գործողություններ կիրականացնի, որը, ցավոք սրտի, չի բխի ՀՀ շահերից: Այսինքն՝ ռազմական գործողությունները ՀՀ սուվերեն տարածքի համար երկու այլ պետությունների կողմից, միանշանակ չեն բխի ՀՀ շահերից: Բայց, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ Իրանը, որպես զսպող օղակ, արդեն իսկ հանդիսացել է, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան շատ վաղուց ռազմական ագրեսիա կիրականացնեին Հայաստանի նկատմամաբ:

— Եվ վերջում, ի՞նչ եք կարծում «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը կյանքի կկոչվի՞, այստեղ Հայաստանը կարո՞ղ է սեփական շահերն ունենալ:

— Դա Հայաստանի Հանրապետության պետականության քանդմանը միտված գործողություն է: «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը երբեք պատմության մեջ չի եղել, նոր ներդրված թեզ է, այն չի լինի, ես վստահ եմ դրանում, դա չի լինի նախ ռազմական ճանապարհով, որովհետեւ դա դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իսկ սա շատ կարեւոր գործոն է: Եվ երկրորդ, դա չի լինի ռազմական ճանապարհով նաեւ այն պատճառով, քանի որ այդտեղով ոչ թե բեռնատար եւ ուղեւորատար փոխադրումներ են իրականացնելու, այլ էներգետիկ փոխադրումներ: Այսինքն՝ Բաքվին անհրաժեշտ է սուվերեն տարածք, ոչ թե օկուպացված, որտեղից որ կիրականացնի էներգետիկ փոխադրումներ՝ աշխարհին վաճառելու համար: Ադրբեջանին եւ խաղացող կողմերին հարկավոր է ՀՀ կամավոր ստորագրությունը, որպեսզի այդ միջանցքը լինի: Իսկ ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն նման մտադրություն չունի եւ ասում է, որ միայն իր սուվերենության իրավասության սահմաններում կարող է այդ ամենը լինել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված