Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Անգլիացիները որոշել են Հայաստանի տնտեսությունն էլ հանձնել Թուրքիային

Միջազգային

Արեւմուտքը որոշել է Հայաստանի վերահսկողությունը հանձնել Թուրքիային: Բազմաթիվ արեւմտայն գործիչներ  արել են մի շարք հայտարարություններ, որ Թուրքիային է պետք  հանձնել առաջնորդությունը Ադրկովկասում իրավիճակի վերահսկողության նկատմամբ: Օրերս Մեծ Բրիտանիայի պառլամետնում այդ երկրի արտգործնախարար Ջեյմս Քեմերոնի մասնակցությամբ անցկացված լսումների ժամանակ  Լորդերի պալատի անդամ Մարկ Մակիեսսը հայտարարեց. «Մեռնք պետք է օգտագործենք մեր  հարաբերությունները մեր ռազամավարական բարեկամ եւ դաշնակից  ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի հետ, որպեսզի ազդակ հաղորդենք Հայաստանի եւ  Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա կօգնի նվազեցնել Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից...»: Այսինքն` անգլիացիները  որոշել են նաեւ Հայաստանի հանդեպ տնտեսական վերահսկողությունը նույնպես հանձնել Թուրքիային: Մոտ ապագայում սա նշանակում է, որ թուրքական տնտեսական համակարգը, որը որ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Հայաստանում, ամբողջությամբ կլանելու է Հայաստանի տնտեսությունը: Դա կբերի  թուրքական գյուղատնտեսական ապրանքների գերակշիռ ներկայություն հայկական շուկայում, որի հետեւանքով տասնյակ-հազարավոր գյուղական տնտեսություններ կսննականան, իսկ հարյուր-հազարավոր հայ գյուղացիներ ստիպված կլինեն մեկնել խոպան կամ ընդհանրապես լքել երկիրը: Նույնը տեղի կունենա Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում:

Նշենք նաեւ, որ իր թրքասիրությամբ  առանձնացող Մարկ Մակինեսսը մեծ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի «Դեմոկրատական կառավարությունը... համարձակորեն դատապարտել է ներխուժումը Ուկրաինա եւ  կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»:

Մի խոսքով, անգլիացի  քաղաքական գործիչը հաստատեց այն պարզ ճշմարտությունն, որի մասին մենք բազմիցս  աղաղակել ենք: Նիկոլը Հայաստանը տանում է դեպի թուրքական վիլայեթ դարձնելու ճանապարհով եւ հենց այդ պատճառով էլ սարսափում է այն մտքից, թե Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան  միութենական պետության  անդամ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ