Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին

Ինչպես Նիկոլը Ադրբեջանին նվիրեց զենք եւ զինամթերք

Բամբասանք

Ըստ շրջանառվող լուրերի  բնավ էլ պատահական չէր այն, որ  Նիկոլը Արցախում թողեց Ադրբեջանին զենքի ու զինամթերքի հսկայական պաշարներ: Այդ պաշարներով կարելի էր  կռիվ տալ  մի քանի ամիս: Սակայն ըստ լուրերի այդ զենքը եւ զինամթերքը  Ադրբեջանին թողնելը Բաքվի պայմաններից մեկն էր: Ընդ որում, նշենք, որ Ադրբեջանին  նվիրած զինատեսակների մեջ կային  ժամանակակից տեխնիկա, որը  ժամանակին Ռուսաստանը, ըստ էության, նվիրել էր Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի քանի անգամ Արցախի վերջանական հանձնումից առաջ առաջարկում էր, որպեսզի իր միջնորդությամբ Արցախից դուրս բերվի հայկական բանակը: Դա արվում  էր այն նպատակով, որ եղած զենք-զինամթերքը  չմնա Ադրբեջանին: Իսկ այն, որ Նիկոլը  պատրաստվում է վերջանականապես հանձնել Արցախը հայտնի էր 2023 թվականի սեպտեմբերից ամիսներ առաջ: Ընդ որում, Ադրբեջանը նույնպես պահանջում էր Արցախից հանել հայկական զինված ստորաբաժանումները: Եթե  բանակի դուրս բերումը լիներ  ռուսների միջնորդությամբ, ապա ամբողջ զենքը եւ զինամթերքը կտեղափոխվեր Հայաստան: Սակայն Նիկոլը հայտարարեց, որ Արցախում Հայաստանի ստորաբաժանումներ չկան, որից հետո հարցը փակվեց, իսկ հսկայական քանակությամբ նորագույն  տեխնիկան եւ զինամթերքը մնացին Ադրբեջանին նվեր: Սա Նիկոլի հերթական հանցագործությունների մասին  վկայությունն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ