Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ժամանակ, երեկ մարտի 5-ին, հաղթանակով է մեկնարկել 71 կգ քաշային ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԸ։ Մեր երկրի ներկայացուցիչը մենամարտել է մոլդովացի Վասիլի Չեբոտարիի հետ ու հաղթել բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով։ Գուրգենը, գրագետ մարտավարության շնորհիվ, հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

Նա, Իտալիայից Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց. «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակով մեկնարկել մրցաշարը, շատ լավ զգացողություններ ունեմ, հուսով եմ հաջորդ մենամարտերում ևս լավ կլինի ամեն ինչ։ Իմ հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիայի ներկայացուցիչը։ Ես տրամադրված եմ, որ լավ է լինելու»։

Հավելենք, որ կանանց մրցաշարում 54 կգ քաշային Տաթև Խաչատրյանն ու 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտվել են և դուրս մնացել պայքարից։ Իսկ այսօր, մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեովինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։

Սպասենք մեր մարզիկների հաջող մրցելույթներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ