Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՍԵՐԸ ԱԹԱՐԻՆ ԷԼ Ա ԿՊՆՈՒՄ

(ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Նի­կո­լենք թուր­քե­րին պլա­տո­նա­կան են սի­րում, բայց թուր­քե­րը այլ ակն­կա­լիք ու­նեն։

 **

ՏՐՈՐԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ

(ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ` «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԾԵՐ ՁԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ պատ­մա­բան­նե­րի` Ա­մե­րի­կա­յի վեր­ջը մոտ է, ե­թե հույ­սը դրել է ծե­րու­նի­նե­րը վրա, Հ­ռոմն ու ԽՍՀՄ-ն­ էլ էին ծե­րա­կույ­տերը ղե­կա­վա­րում կոր­ծա­նվե­լուց ա­ռաջ։

 **

ՖԵՄԻԴԱՅԻ ՎԵՐՋԸ

 (ԲԴԽ-Ի ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՔՊ-ից հայտ­նում են, որ վե­րոնշ­յալ փաս­տի հետ առնչ­վող ի­րենց խմբակ­ցութ­յան հետ ­Կա­րեն Անդ­րեաս­յա­նի կռու­տիտ­նե­րը ցույց տվեցին, որ նա որ­քան գետ­նի վրա է, եր­կու այդ­քան էլ ­Նի­կո­լի տակ է։

**

 ՈՎ Ա ԽԻՄԻՉԻՏ ԱՐԵԼ

 (ԷՋՄԻԱԾՆԻ` «ՔԻՄԻԿՆԵՐԻ» ԶՈՐԱՄԱՍԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Հա­կա­կո­ռուպ­ցիոն կո­մի­տեից հայտ­նում են, որ ի­րենք չեն կա­րո­ղա­նում ճշտել այն քի­միա­կան ռեակ­ցիան, ըստ ո­րի, ա­ն­հետա­ցել են խիմ­բա­տի զին­վոր­նե­րը, դրա հա­մար են Օ­նիկ ջա­նին կան­չել։

**

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԼԻԴԵՐԸ

­­Փո­ղի քսա­կը բարձ­րաց­նում է մար­դու հա­սա­կը:

**

ՔՊ-Ի ՆՈՐ ՀԻՄՆԸ

Ой, мороз-мороз,

не морозь меня…

ԳԾՈՒԾՆԵՐԸ

(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԱԺ ԿԱՆԱՆՑ 70 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Կա­նանց մի­ջազ­գա­յին լի­գա­յից հայտ­նում են, որ ­Նի­կո­լենք այն­քան ժլատ են, որ ի­րենց կա­նանց հա­մար նույ­նիսկ Մար­տի 8-ի նվեր­նե­րը հար­կա­տու­նե­րի գրպա­նից են վճա­րում:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ