Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Ռու­սաս­տա­նի ազ­գութ­յամբ հայ քա­ղա­քա­գետ­նե­րը շա­րու­նաում են զար­մա­նալ Հա­յաս­տա­նում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ պահ­ված­քից: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ու­սում­նա­սի­րութ­յան Կենտ­րո­նի տնօ­րեն Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վը զար­ման­քով նշում է. «Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը ու­նի չա­փա­զանց ցածր ին­տե­լեկտ: Ն­րանք ա­մե­նայն լրջութ­յամբ մտա­ծում են, որ իրենք պետք է փող աշ­խա­տեն Ռու­սաս­տա­նում, իսկ ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը լի­նի Ա­րեւ­մուտ­քի հետ: Նույն կերպ նրանք մտա­ծում են, որ կա­րե­լի է աշ­խա­տել Ի­րա­նի հետ: Փա­շին­յա­նը դա Օս­տապ Բեն­դերն է` հա­տուկ չա­փե­րով…»: Եվ իս­կա­պես զար­մա­նա­լի է, մի՞­թե Նի­կոլն ու իր թայ­ֆան չեն հաս­կա­նում, որ սնվել մի տե­ղից, իսկ ծա­ռա­յել ու­րիշ­նե­րին այ­լեւս հնա­րա­վոր չի լի­նի:

­Զար­մա­նա­լի բա­ներ է շա­րու­նա­կում խո­սել ՀՀ խայ­տա­ռակ ԱԺ-ի խայ­տա­ռակ նա­խա­գահ, աջ ու ձախ թքող ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Այս ան­գամ էլ նա հո­րի­նեց, թե իբր Ռու­սաս­տա­նից զեն­քի մա­տա­կա­րար­ման հետ խնդիր­ներ կան: Սա այն դեպ­քում, որ ՊՆ-ն եւ մի շարք այլ աղբ­յուր­ներ նշում են, որ Ռու­սաս­տա­նից զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը կա­տար­վում են գրա­ֆի­կին հա­մա­պա­տաս­խան, եւ ո­րե­ւէ հարց այդ­տեղ չկա: Ո­րե­ւէ խնդրի մա­սին չա­սաց նաեւ մար­տի 5-ին Ե­ռաբ­լուր այ­ցե­լած ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդ­վարդ Ասր­յա­նը: Զար­մա­նա­լի է, մի՞­թե ի­րենց վե­րա­կա­ցու­նե­րի առ­ջեւ հաշ­վե­տու լի­նե­լու հա­մար Ա­լեն Սի­մոն­յա­նը ու իր նման­նե­րը բա­ցի սուտ խո­սե­լուց այլ հնար չու­նեն: Խեղճ լի­նեք դուք:

Ընդ­հան­րա­պես զար­մա­նա­լի է, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ, Հա­յաս­տա­նին դա­վա­ճա­նող­նե­րը այ­ցե­լում են Ե­ռաբ­լուր, որ­տեղ ննջում են ի­րենց կյան­քը Ար­ցա­խի հա­մար ու հա­նուն Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի զոհ­ված հե­րոս­նե­րը: Սա նման է այն ա­սաց­ված­քին, որ հան­ցա­գոր­ծը միշտ վե­րա­դառ­նում է հան­ցան­քի վայր: Սա­կայն ճիշտ են զոհ­ված­նեո­րի ծնող­նե­րը, ո­րոնք հա­մա­րում են, որ պիղծ դա­վա­ճա­նի ոտ­քը չպի­տի լի­նի այդ սրբա­վայ­րում: Զար­մա­նա­լի է, մի՞­թե պիղծ դա­վա­ճան­նե­րը, այ­ցե­լե­լով հայ ժո­ղովր­դի հե­րոս­նե­րի գե­րեզ­ման­ներ, չեն հաս­կա­նում, որ ի­րենց գե­րեզ­ման­նե­րը ոչ ոք չի այ­ցե­լե­լու կամ էլ այց­ելե­լու է` ոչ հար­գան­քի տուրք տա­լու նպա­տա­կով:

­­Մեզ զար­մաց­նում են այս ու այն թփե­րի տակ բուս­նող իբր հայ ժո­ղո­վր­­դի բա­րե­կամ­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նում թքած ու­նեն Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի վրա եւ մի լու­մա­յի օգ­նութ­յուն կամ փամ­փուշ­տի ա­ջակ­ցութ­յուն մեր նեղ օր­վան մեզ չեն հասց­րել: Օ­րերս Բուլ­ղա­րիան ներ­կա­յաց­նող Եվ­րա­խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր ԿՈՎԱՉԵՎԸ հայ­տա­րա­րեց, որ` «Ռու­սաս­տա­նը եր­բեք չի ե­ղել Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը: Հա­յաս­տա­նի ա­պա­գան սերտ կա­պակց­ված է ԵՄ-ի հետ»: Իր այս ա­պուշ, անգ­րա­գետ ու սադ­րիչ ե­լույ­թը սույն սու­տա­սա­նը ա­վար­տեց հայ­ե­րե­նով` «Աստ­ված պա­հի Հա­յաս­տա­նը»: Գու­ցե այս տխմա­րը ցույց տա, թե ե՞րբ է ե­ղել ԵՄ-ն Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը: Կամ էլ ո՞ւր էր հենց այս սադ­րի­չը 44-օր­յա պա­տե­րազ­մի կամ էլ Ար­ցա­խի բռնա­գաղ­թի ժա­մա­նակ: Ինչ­պես ա­սում են` այս­պի­սի «բա­րե­կամ­ներ» ու­նե­ցո­ղին այ­լեւս թշնա­մի­ներ պետք չեն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ